Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

Ժողովրդական արտիստ
 

 
   

Երաժշտական աշխարհի մեծահամբավ երախտավորներից է աշխարհահռչակ երգիչ (տենոր) Ալեքսանդր Կարատովը, ով ոչ միայն հայ ազգային օպերային թատրոնի հիմնադիրներից մեկը դարձավ, այլև կանգնեց երևանյան օպերետային թատրոնի կառուցողների առաջին շարքերում:

Արձագանքելով Շարա Տալյանի և Հայկանուշ Դանիելյանի կոչին՝ Կարատովը ոչ միայն ինքնակամ լծվեց թատրոնաստեղծ շնորհակալ գործին, այլև օպերային թատրոնից իր հետ բերեց երիտասարդ արվեստագետների մի խումբ համալրելու համար նվագախումբը, երգչախումբը, բալետային խումբը:

Կարատովի առաջին դերերգը Լյուսիեն Բոմիեն էր Վ. Վալենտինովի ‹‹Հրո քրմուհին›› օպերետում, որի բարձրարվեստ կատարումը ոչ միայն նշանավոր երգչի հերթական հաղթանակը եղավ և բարձրացրեց նորաստեղծ թատրոնի հեղինակությունը, այլև ինքն իր համար հայտնաբերեց օպերետային ժանրի դերասանին և իրար հետևից խաղաց Սաքոյի (‹‹Ուշ լինի, նուշ լինի››), Արմենի (‹‹Կարինե››) դերերգերը:
Թատրոնի կողմից կազմակերպված բոլոր համերգների մասնակիցն է եղել Ալեքսանդր Կարատովը, սիրվել և ջերմորեն է ընդունվել երաժշտասեր ունկնդիրների կողմից:
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates