Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

Ժողովրդական արտիստուհի
31/12/1917թ (Տաշքենդ ) - 11/12/2003թ (Երևան)

 
   

 
Նա օպերետա եկավ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնից, եկավ բեմական մեծ փորձով, ռուսական թատրոնական դաստիարակությամբ, կազմակերպվածությամբ:

Ռուսական դրամատուրգիայի բազմաթիվ կերպարներ անձնավորած տաղանդավոր դերասնուհին երաժշտական կոմեդիայի թատրոնում անմիջապես աչքի ընկավ իր խաղի հմայքով, մոտեցման ճշմարտությամբ, ստեղծագործական բարձր տեխնիկայով, ինչի հետևանքով էլ նրա մարմնավորած յուրաքանչյուր կերպարը դարձավ ուշագրավ, արժանացավ ժողովրդի և թատերագիտության դրվատանքին: Ալլա Անդրեասյանը շատերին հիացնում ու գրավում էր նախ և առաջ օպերետայի հերոսուհիների` Չուխաջյանի, Այվազյանի, Դունաևսկու, Միլյուտինի, Շտրաուսի, Կալմանի երաժշտական կերպարների երաժշտական իր հրաշագեղ կատարումներով ու անսխալական մեկնաբանություններով, հաճախ իրեն վերապահելով այս կամ այն դերի կերպավորման մենաշնորհը:

Ունենալով օպերետայի հերոսուհուն անհրաժեշտ գեղեցիկ ու հնչեղ ձայն, կատարողական բարձր կուլտուրա, նա աննման Ստելլա էր Դունաևսկու ‹‹Ազատաշունչ հողմ›› օպերետում (որի համար էլ հրավիրել էր Աճեմյանը), անկրկնելի Կարինե (‹‹Կարինե››), քնարական-դրամատիկական լայնաշունչ, հմայիչ, խելացի, զուսպ ու սիրատոչոր Թեոդորա (‹‹Կրկեսի իշխանուհին››), թեթևասահ, կրկեսի գմբեթը մագլցող Իրինա (‹‹Ծաղրածուի որդին››), կրակոտ Սաֆֆի (‹‹Գնչուների բարոնը››), ապա Ֆլորենա (‹‹Պարերի ուսուցիչ››), Երանյակ (‹‹Ատամնաբույժն արևելյան››), Շողիկ (‹‹Աղբյուրի մոտ››), անսանձ Կատարինա շեքսպիրյան խոսքի հրաշալի արտասանությամբ (‹‹Անսանձ կնոջ սանձահարումը››):

Լինելով օպերետայի փայլուն հերոսուհի, Ալլա Անդրեասյանը հայտնություն եղավ Մակակոյով (‹‹Վարինկի վեչեր››), ցուցադրեց դրամատիկական դերասանուհու ցայտուն տվյալներ և իր կերպավորումով հասավ վիրտուազության:
Սոֆֆի՝ ‹‹Գնչուների բարոնը››
Թեոդորա՝ ‹‹Կրկեսի իշխանուհին››
Մակակո՝ ‹‹Վարինկի վեչերը››
Թեոդորա՝ ‹‹Կրկեսի իշխանուհին››
Ֆլորենա՝ ‹‹Պարերի ուսուցիչը››
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates