Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 
 
   
   
   
   

Անին դերասանուհու իր կրթությունը ստացել է երաժշտական կոմեդիայի թատրոնին կից գործող դերասանական ստուդիայի գեղարվեստական ղեկավար Կարպ Խաչվանքյանի լսարանում:

Դեռևս ուսումնառության տարիներից նա մասնակցում էր բոլոր ներկայացումների զանգվածային տեսարաններին և հաճախ խաղում էր էպիզոդիկ դերեր:
Անփորձ դերասանուհու կողմից մեծ հանդգնություն էր Ա. Այվազյանի ‹‹Ուշ լինի, նուշ լինի›› օպերետի հերոսուհի Նազիկի քնարական, երգչական դերում հանդես գալը, սակայն աշխատասիրությունը տվեց իր ցանկալի արդյունքը:

Երիտասարդ դերասանուհուն հաջողություն բերեցին Նիցա Կիցայի (‹‹Պահանջվում է ստախոս››), երիտասարդ կնոջ (‹‹Տեր, մի թող մեզ անտեր››), Ֆերրիի (‹‹Տարօրինակ միսիս Սևիջ››) մեկը մյուսից հետաքրքիր ու տարաբնույթ կերպարները, սակայն Երանյակի դժվարին ու երգչական կերպարի ճիշտ մեկնաբանությամբ (‹‹Ատամնաբույժն արևելյան››), Անին ապացուցեց, որ թատրոնն այսօր ունի անընդհատ աճող ու հետաքրքիր դերասանուհի:
 
‹‹Ատամնաբույժն արևելյան››   ‹‹Ատամնաբույժն արևելյան››
   
 
‹‹Պահանջվում է ստախոս››   ‹‹Մեր տան տերերը››
   
     
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates