Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

Վաստակավոր արտիստ

 
ԼոմովՍմիրնով` ‹‹Առաջարկություն›› և ‹‹Արջը››
Թորգոմ` ‹‹Էսպես մինչև ե՞րբ››
Հեռման` ‹‹Չորս պատճառ ամուսնության համար››
Բռիլիանտով` ‹‹Ձեր աստվածը փողն է››
Պինյոն` ‹‹Ընթրիք հիմարի հետ››
Վարդգես` ‹‹Ւնձնից պրծում չկա››
   

Հայ դերասանական ընտանիքի տաղանդավոր սերնդի ստեղծագործողներից է Արա Դեղտրիկյանը:
Թեպետ նա եկավ Երևանի Պատանի հանդիսատես թատրոնից, ուր հաջողությամբ կերպավորել էր Զորավար Անդրանիկին, սակայն աճեց ու բարձրացավ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և որպես մտածող դերասան զբաղեցրեց առաջատար տեղերից մեկը:
Այս թատրոնի բեմում նա ստեղծեց տասնյակ դերեր, ստեղծեց բեմական արժեքներ, սակայն նրա ներքին կարողությունները, նախասիրություններն ու արտիստական գեղարվեստական ըմբռնումներն առավել չափով դրսևորվեցին Պաղտասարի (‹‹Պաղտասար աղբար››) և Ֆրանս Պիոնիլի (‹‹Ընթրիք հիմարի հետ››) հրաշալի անձնավորումներում:
Հատկապես Պաղտասարը դարձավ Դեղտրիկյանի հաջողությունների բարձրակետը:
Կերպարն ու ներսատիրական սուր ուղղվածություն, միաժամանակ նա և կատակերգական ոճական առանձնահատկություն, արտիստական հարուստ երևակայություն:
Նա իր մտածված խաղով բարքերի զոհ այդ պերսոնաժին հասցնում էր տրագիկոմիկական բարձրության, թեպետ կատակերգական վիճակներն արագորեն հաջորդում էին միմյանց և Պաղտասարին տեսնում էինք մեկը մյուսից խղճալի վիճակներում:
Արա Դեղտրիկյանն այն դերասաններից է, ով իր բոլոր դերերում` մեծ թե փոքր, չունեցավ վրիպումներ, միշտ կարողացավ բռնել կերպարի ամենաէական հատկանիշները:
 
 
 
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates