Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

Վաստակավոր արտիստ
 

 
   

Երևանի օպերային թատրոնի աչքի ընկնող երգիչներից էր Արամ Սամվելյանը՝ դասական և ազգային օպերաներում մի շարք դերերգեր կատարած արտիստ, երբ հրավիրվեց օպերետային թատրոն:

Սամվելյանը այսող եկավ երգչական և դերասանական մեծ փորձ ու վարպետություն կուտակած՝ իր հետ բերելով բեմական կուլտուրա և թատրոնական կարգապահություն:
Օպերետային թատրոնում աշխատած բոլոր տարիների լիիրավ հերոսն էր Սրամ Սամվելյանը՝ հնչեղ, գեղեցիկ, փաձուկ տենոր ձայնով, ազնվաբարո, բացառիկ երաժշտական, բեմական շքեղ արտաքինով, ոտքից գլուծ արտիստ և, ինչպես ընդունված է ասել թատրոնում, իսկական (‹‹фрачный››) դերասան:

Թատրոնում բեմադրված դասական գրեթե բոլոր օպերետների հերոսների առաջին մարմնավորողը եղավ Արամ Սամվելյանը՝ Լեոնդի (‹‹Թագավորը զվարճանում է››), Ռաջամի (‹‹Բայադերա››), Լյուսիեն Բոմիե (‹‹Հրո քրմուհի››), Էդվին (‹‹Սիլվա››), Արմեն (‹‹Կարինե››), Տասիլո (‹‹Մարիցա››), ապա անձնավորեց հայ ժամանակակից օպերետների և երաժշտական կատակերգությունների հերոսներին, խաղաց նաև բնութագրական դերեր:

Իր մարմնավորած բոլոր դերերում Արամ Սամվելյանը անմիջական էր, բարձրարվետ, հուզականությամբ հագեցված: Զգեստավորման և դիմահարդարման մեծ վարպետ էր նա և լավ օրինակ էր հանդիսանում երիտասարդ դերասաններին:

Երաժշտական կոմեդիայի էատրոնում նրա բեմական գործունեութունն ունեցավ որոշ ընդհատումներ, հրավիրվեց օպերային թատրոն, սակայն շուտով վերադարձավ՝ մինչև վերջ մնալով իր հարազատ թատրոնի առաջատար արտիստը:
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates