Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

 

 

Հազվադեպ է պատահում, երբ թատրոն եկած երիտասարդ դերասանը ոչ միայն անմիջապես դեր է ստանում, այլև միանգամից մտնում է խաղացանկ` այն էլ գլխավոր և պատասխանատու դերերով:
Բեմական այդպիսի երջանիկ ճակատագիր ունեցավ թատերական ինստիտուտից երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրված դերասան Արմեն Մարգարյանը: Որոշակի ամպլուայի դերասան չէ Արմենը: Նա հավասար գույերով է ներկայացնում և' կատակերգական, և' խոհական, և' բնութագրական անձնավորումները, սակայն նրան ավելի հարազատ են հերոսները` որին նպաստում են շնորհալի դերսանի բեմական շքեղ արտաքինը, գեղեցիկ ու առնական ձայնը, հստակ առոգանությունը, հավասարակշռվածությունը, հանդարտությունը:
Տասից ավելի տարաբնույթ կերպարներ կան Արմեն Մարգարյանի դերացանկում, սակայն հիշարժան է հատկապես Չարենցը (‹‹Շարենցի ուղղիչ տունը››), ուր նա պատկերում է ուժի բանաստեղծին, ապագայով ապրող մտավորականին, ժողովրդին հարազատ մարդու: Խոհուն է նրա Չարենցը: Բեմից հնչեցրած չարենցյան յուրաքանչյուր բառ, միտք, որ ուղղված է ժողովրդին:
 
 
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates