Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 


 
Միքայել Բուռնությանց` ‹‹Ազգային գործիչը››
   

Արթուրը երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվեց Պատանի հանդիսատեսի թատրոնից Գ. Սարգսյանի ‹‹Վեց սիրահարված խենթ›› կատակերգության հերոսի՝ Հայկի կերպարը մարմնավորելու առաքելությամբ:

Մինչ այստեղ գալը նա ճանաչված էր իբրև խոհական դերերի անձնավորող, որոնք նրան հաջողություն էին բերել հատկապես միջազգային փառատոներում, արժանացնելով՝ ‹‹Տղամարդու լավագույն դերակատար›› (2000թ՝ Կիև և 2004թ՝ Մակեդոնիա-Ստոբի), ինչպես նաև Հայաստանի թատերական գործիչների միության ‹‹Արտավազդ›› (2001թ), իսկ 2007թ՝ Բաբկեն Ներսիսյանի անվան ‹‹Արտիստ›› մրցանակների:

Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Արթուր Կարապետյանն պացուցեց, որ և՛ կատակերգության մեջ և՛ դրամայում կարող է լինել առաջնային: Դասական դրամատուրգիայի քնարականությամբ է հանդիսատեսին ներկայանում նրա Սև դիմակը Արիստոփանեսի ‹‹Լիսիստրատե›› հերոսական կատակերգությունում:

Իր մարմնավորած դերերում. Մուրիկ՝ ‹‹Իմ զոքանչը››, Սեն` ‹‹Տեր, մի թող մեզ անտեր››, Թեոդորո` ‹‹Պարտիզպանի շունը››, Նոչելլա` ‹‹Ֆիլումենա Մարտուրանո›› և առանձնապես Սգանարել` ‹‹Չամուսնանաք պարոնայք, եթե կարող եք›› ու նաև Բուռնությանց` ‹‹Ազգային գործիչը››, շնորհաշատ դերասանը ցուցադրեց հարուստ դիմախաղ, կատակերգական բազմազան հնարներ, ճկունություն և գլխավորը՝ խոսքի հստակ արտաբերում և կուլտուրա:

Արթուր Կարապետյանը միշտ բեմ է բարձրանում աննվազ կորովով: Եվ եթե Մոլիերի ‹‹Չամուսնանաք պարոնայք, եթե կարող եք›› ներկայացումը՝ 2009թ կազմակերպված հանրապետական փառատոնում շահեց առաջնություն, ապա դա վստահորեն պայմանավորված էր Սգանարելի ուշագրավ անձնավորումով:
‹‹Ամեն տարի՝ նույն օրը››
‹‹Ինչ այն զինվորը, ինչ այս›
‹‹Ամեն տարի՝ նույն օրը››
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates