Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 
 
   

Ավիկ Խալաթյանը երաժշտական կոմեդիայի թատրոն եկավ` պետական երաժշտական կամերային թատրոնից և նույն ավյունով շարունակեց ստեղծագործել, արժանանալով բարձր գնահատականի և հանդիսատեսների ջերմ ընդունելությանը:
Ավիկը (Ավոն` ինչպես հանրածանոթ է նա հանրությանը) բնականից օժտված է երաժշտական ձայնով, նուրբ քնարականությամբ,գեղեցիկ արտաքինով, բարձրահասակ է և հմայիչ:

Էստրադային-համերգային գործունեության հետ մեկտեղ, նա հաստատվեց նաև թատրոնում և առաջին իսկ դերակատարումով` Չարենց, Աղասի Այվազյանի ‹‹Չարենցի ուղղիչ տունը›› չարենցյան խոսքի համոզիչ շեշտով շնորհալի դերասանի հայտ ներկայացրեց:

Հիմնականում խաղալով կատակերգական դերեր, Ա. Խալաթյանն ապացուցեց, որ դերից-դեր աճող, բարձրացող դերասան է` յուրահատուկ ձայնով ու ձևերով, հետաքրքիր է յուրաքանչյուր անձնավորման մեջ, ձայնը` երաժշտական է, կեցվացքը` սլացիկ:

Այս ամենով հանդերձ Ավիկը անկեղծ է բեմում, անմիջական, ճկուն:
Նրա ուշագրավ դերերից են` Շխոն ‹‹Ինձնից պրծում չկա››, Կոտե Փանդիաշվիլին ‹‹Խանումի արարքները››, Ոստիկանը ‹‹Էսպես մինչև երբ±...››, Կիպարը ‹‹Պաղտասար աղբար›› և հատկապես մեծ ուշադրության արժանացած Խեղկատակը` Շեքսպիրի ‹‹Տասներկուերորդ գիշեր›› և Բաբիկը` Ժորա Հարութունյանի ‹‹Պարոն Բաբիկը և մյուսները›› բեմադրություններում:
‹‹Պարոն Բաբիկը և ուրիշները››
‹‹Տասներկուերորդ գիշեր››
‹‹Տասներկուերորդ գիշեր››
‹‹Պարոն Բաբիկը և ուրիշները››
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates