Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

Վաստակավոր արտիստ

 
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   

Ցոլակ Վարդազարյանը մեկն էր ու նշանավոր առաջիններից, ովքեր երաժշտական կոմեդիայի թատրոնում գործի լծվեցին, երբ կազմակերպման ու ստեղծագործական երկունքի դժվարին շրջան էր ապրում նորաստեղծ թատրոնը:

 
Իր փայլուն արվեստով Վարդազարյանը ոչ միայն նպաստել է նվագախմբի կատարողականության բարձրացմանը, այլև Արտեմի Այվազյանի հանձնարարությամբ լրջորեն զբաղվել է նվագախմբի համալրման պատասխանատու գործով:

 








Նա իր ստեղծագործական կարգապահությամբ, աշխատասիրությամբ և գլխավորը` մասնագիտական կարողություններով թատրոնում ստեղծել է ստեղծագործական ջերմ մթնոլորտ: Օգնել է դիրիժորներին` նրանց խնդրանքով հաճախ ինքն է անցկացրել նվագախմբի փորձերը, սակայն Արամ Տեր-Հովհաննիսյանը ցանկացել է նրան տեսնել դիրիժորի դերում` ինքնուրույն աշխատանքով:

 
Ցոլակ Վարդազարյանն այս թատրոնում դիրիժորական նոտակալի մոտ` առաջին անգամ կանգնել է 1942թվականի օգոստոսի 23-ին և ղեկավարել է Ա. Այվազյանի և Գ. Երիցյանի ‹‹Ուշ լինի-նուշ լինի›› օպերետը: Նրա մեջ տեսնելով օպերային արվեստի նրբություններն զգացող և պրոֆեսիոնալ հիմքեր ունեցող դիրիժորի` Արամ Տեր-Հովհաննիսյանն առաջարկել է իր հետ փոխնեփոխ ղեկավարել նաև Կալմանի ‹‹Սիլվա››-ն:

   
Այսպիսով կայանում է դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը և շարունակում է ղեկավարել ռուսերեն լեզվով ընթացող ներկայացումները: Վարդազարյանը աշխատելիս է եղել Ա. Այվազյաի ‹‹Ատամնաբույժն արևելյան›› (ռուսերեն լեզվով) ներկայացման վրա, երբ կատարվել է անսպասելին: Ներկայացման պրեմերայից ընդամենը օրեր առաջ` 1944թ. ապրիլի 11-ին, ավտովթարից զոհվում է տաղանդավոր արվեստագետը:
Ստեղծվում է թաղման հանձնաժողով` ժող. արտիստ Հայկ Դանզասի նախագահությամբ (անդամներ` Վարդուհի Շահսուվարյան, Արամ Տեր-Հովհաննիսյան, Վարյա Ստեփանյան, Արտեմի Այվազյան, Արտեմ Շահգելդյան, Վաղինակ Չաքմիշյան, Անատոլի Մուլտանով):

Ցոլակ Վարդազարյանը նաև ստեղծագործել է: Կոմպոզիտոր Ցոլակ Բեքարյանը, որն այդ տարիներին եղել է թատրնի նվագախմբի ջութակահարների կոնցերտմայստերը պատմել է, որ իրենց բոլոր համերգների մշտական մասնակից, տաղանդավոր շեփորահար Ցոլակ Վարդազարյանը հաճախ հանդես է եկել նաև իր ստեղծագործությունների կատարումներով:

Արվեստաբան, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի անձնական արխիվում պահպանվում է Վարդազարյանի ‹‹Ֆոկստրոտ›› ստեղծագործության բնագրի երկու էջ, որի վրա Ցոլակ Բեքարյանը գրի է առել ավտովթարի օրը, ժամը և վայրը:
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates