Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

Վաստակավոր արտիստ

 
   

Բազմաժանր դերասան է իր ոչ սովորական իմաստով, այլ երաժշտական, հերոսական, բնութագրական, դրամատիկական, գերազանց և առաջնակարգային բոլոր ժանրերում:

Այնպիսի թագավոր ինչպիսին եղավ նա ‹‹Թագավորը զվարճանում է›› օպերետում, այլևս չտեսավ մեր թատրոնը, ավելին` այդ դերակատարումը գնահատվեց միջազգային չափանիշներով, համեմատվեց եվրոպական օպերետային թատրոնների հերոսների անունների հետ:

Ոչ մեկն իր Բարինկայով (‹‹Գնչուների բարոնը››), Ռաջամիով (‹‹Բայադերա››), Յանկոյով (‹‹Ազատաշունչ հողմը››), Միստր Իքսով (‹‹Կրկեսի իշխանուհին››), չգերազանցեց Էդվարդ Համբարձումյանին, իսկ նրա Մարգարը (‹‹Կարինե››) այնքան հյութեղ էր ու անմրցակից, որի համար հրավիրվեց մասնակցելու օպերային թատրոնի համանուն ներկայացմանը` երգելով Գոհար Գասպարյանի, Նար Հովհաննիսյանի, Դավիթ Պողոսյանի, Միհրան Երկաթի և Ֆեոդոր Օհանյանի կողքին:
Օպերետային ժանրի համար ծնված, բացառիկ հմայքով օժտվածության տեր դերասանը իր բուռն վերելքի պահին գնաց Սունդուկյանի անվան, այնուհետև Պատանի հանդիսատեսի թատրոն` չունենալով, սակայն, նույն փառքն ու հաջողությունը:

Մինչդեռ երաժշտական կոմեդիայի թատրոնի հանդիսատեսը միչև այսօր հիշում և կատարում է սքանչելի Էդվարդ Համբարձումյանի Թափաոնիկոսին` ‹‹Ատամնաբույժն արևելյան››:
Թագավորը
զվարճանում է
 
‹‹ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ››
‹‹Ատամնաբույժն արևելյան››
 
‹‹ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ››
‹‹Ատամնաբույժն արևելյան››
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates