Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

 
 

 

Ժասմենը երաժշտական կոմեդիայի թատրոն եկավ նրա դժվաին տարիներին, երբ թատրոնը չուներ իր սեփական շենքը, գործում էր ‹‹անիվների վրա›› և չկար անփորձ դերասանուհու հետ զբաղվելու, նրան օգնելու ժամանակ:

Սակայն ակտիվ էր Ժասմենը, կենսախինդ, հետաքրքիր արտաքինով, առինքնող և չէր կարող աննկատ մնալ և շուտով ներմուծվեց ներկայացումներում և ստացավ նոր դերեր:

Անմիջական ու անկեղծ էին նրա Վարդուհին (‹‹Արևը Ձեզ հետ››), Սյուզոնը (‹‹Ութ սիրագորով կանայք››), Անետ Բլանչերը (‹‹Թուլակամը››), Էժենին (‹‹Կասկածը կնոջ սրտում››), Ուրանիան (‹‹Հիմարից հիմարը››), Զառան (‹‹Իմ զոքանչը››), Ադելաիդան (‹‹Տաքսի, տաքսի››):

Մանկան զվարթությամբ ու աշխուժությամբ էին օժտված երիտասարդ աղջիկների՝ Մանուշի (‹‹Սուրի և Սամի արկածները››) և Օլյայի (‹‹Կողպեքի գաղտնիքը››) կերպարները՝ չարաճճի, աղմկալից, դերասանուհու ձայնը հնչում էր մանկան պարզությամբ:

Ճիշտ հակառակ նկարագիր ուներ Սոնան (‹‹Ոշ լինի-նուշ լինի››): Այն սուր գրոտեսկային կերպար էր, հարաշարժ, հնարամիտ, տգեղ էր, բայց համառ, իր խաբեությունների մեջ՝ նպատակասլաց: Օպերետային դերասանուհի, թեթևաբարո, Նիցա-Կիցայից հետո (‹‹Պահանջվում է ստախոս››), Ժասմենը ստեղծագործական մեծ անցում կատարեց ընչազուրկ և դստերը կորցրած վշտացյալ մոր Մարիամգյոլի (‹‹Պըլը-Պուղի››) խռովքը ներկայացնող դերակատարումով:

Քնարական է Ժասմեն Ասրյանի Քլեան (‹‹Եզոպոս››). հուզական, գեղեցիկ, խելացի:

Թատերական քննադատությունը նրա դերակատարումներից ամենից շատ հոլովել է Քլեայի կերպարը՝ համարելով այն ստեղծագործական ձեռքբերում:

Ժասմենը զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ, ստեղծագործում է, ունի տպագրված բանաստեղծություններ:
‹‹Շրջազգեստով գեներալները››
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates