Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 


Ուկրաինայի ժողովրդական,
Ռուսաստանի Դաշնության
վաստակավոր արտիստ

 

Նա Երևան տեղափոխվեց Կիսլովոդսկից 1942-ին: Հայֆիլհարմոնիայի և Օպերային թատրոնի նվագախմբի առաջատար երաժիշտ էր, երբ Երևանի պետական կոնսերվատորիայի դիրիժորական բաժինն ավարտելուց հետո իր ղեկավարի՝ նշանավոր դիրիժոր, պրոֆեսոր Կոնստանտին Սարաջևի երաշխավորությամբ հրավիրվեց Երևանի օպերետային թատրոն՝ որպես դիրիժոր:
Նշանավոր երաժիշտներերով հարուստ թատրոնի ստեղծագործական անձնակազմը սիրով ընդունեց երիտասարդ դիրիժորին, վստահեց նրան ու նաև սիրեց:
Փորձերի ժամանակ հանգիստ էր Գուրգեն Կարապետյանը, վստահ, որոշակի: Իր մեղմ բնավորությունը նա կարողանում էր զուգակցել պահանջկոտության և ուժեղ կամքի հետ:
Նա իսկական արվեստագետ էր՝ հմայիչ արտիստականությամբ, ուներ բացառիկ երաժշտականություն, բեմադրվող երկի պարտիտուրայի գերազանց իմացություն:

Տաղանդավոր դիրիժորը սովորեցնում և դաստիարակում էր երաժիշտներին, կարողանում էր ստեղծագործական մթնոլորտ առաջացնել նվագախմբի, մեներգիչների և երգչախմբի միջև՝ հասնելով անսամբլային միաձուլման: Նրա ղեկավարությամբ նվագախմբի կատարումն իր խորությամբ ու հուզականությամբ ոչ միայն ներկայացնում էր օժտում գեղարվեստական որակական բարձր ցուցանիշներով, այլև հասնում էր հանդիսատեսին, հուզում նրան: Հաճախ էր պատահում, որ ներկայացումների նախանվագների կատարման ժամանակ հանդիսատեսները ոչ միայն կլանված լսում էին երաժշտությունը, այլև հետևում էին դիրիժորի ձեռքերի, նույնիսկ մատների արտահայտիչ շարժումներին և ավարտից հետո գնահատում բուռն ծափահարություններով: Գուրգեն Կարապետյան դիրիժորը լսելի էր դարձնում օպերետային երաժշտությունը, տիրապետում էր ունկնդրին կենտրոնացնելու արվեստին:

Այս ամենը նախապատրաստում էր ներկայացման հաջողությունը, ստեղծում էր տոնական տրամադրություն:
Գուրգեն Կարապետյանը ղեկավարել է ‹‹Երջանիկ օր››, ‹‹Քաջ Նազար››, ‹‹Մեծ հարսանիք››, ‹‹Ազատաշունչ հողմը››, ‹‹Կրկեսի իշխանուհին››‹‹Մի քաղաք կա Վոլգայի վրա››, ‹‹Կապույտ Դանուբի ափին›› և շատ այլ օպերետների առաջին ներկայացումները ի հայտ բերելով դիրիժորական բարձր ճաշակ, երաժշտական բեմական մեծ հաջողությունների հասնելու և հանդիսականներին թատրոնի հետ մերձեցնելու ունակություն:
Նվագախումբը Գուրգեն Կարապետյանի դիրիժորական փայտիկի զորությամբ դառնում էր մի գործիք, որի վրա վարպետորեն նվագում էր տաղանդավոր մաեստրոն: Նրա ղեկավարությամբ նվագախմբի բոլոր երաժիշտները դառնում էին միասնական, ենթարկվում մի ընդհանուր ոճի և մոտեցման: Երբ դիրիժորական նոտակալի մոտ էր Գուրգեն Կարապետյանը, նվագախումբը ընդարձակում էր իր կատարողական հնարավորությունները:
Այս ամենը, անշուշտ, մեծատաղանդ մաեստրոի ոգեշնչող հուզականության արդյունք էր: Ափսոս, տաղանդավոր երաժիշտը, թատրոնի գլխավոր դիրիժորը (1945-1950), որը միշտ իր ‹‹կերպարում էր›› և ոտքից գլուխ ինքնանվիրում, հեռացավ հայրենիքից, գնաց զարդարելու ռուսական բեմերը, զարգացնելու նրանց երաժշտարվեստը:
Տաղանդավոր դիրիժորը նաև բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ էր:
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates