Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

ԻԶԶԱԲԵԼԱ ԿՈԶՈԴՅԱՆ
03/12/1903թ (Նոր-Նախիջևան) ՝ 06/09/1994թ (Երևան)
ՀԱՅԿ ԲԻՆԱՅԱՆ
10/05/1899թ (Նոր-Նախիջևան) ՝ 22/03/1977թ (Երևան)

 
ԻԶԱԲԵԼԱ ԿՈԶՈԴՅԱՆ
ՀԱՅԿ ԲԻՆԱՅԱՆ
Գրումիո ՝ ‹‹Անսանձ կնոջ սանձահարումը››
   

Իրար համարժեք խաղընկերներ էին Իզաբելլա և Հայկ Դանզասները, թատերական-երաժշտական կրթությամբ ու նաև բնածին տարերքով, տաղանդով ու բնավորության գծերով անգամ:

Դժվար էր նրանց անջատել իրարից, պատկերացնել առանձին-առանձին: Հայաստանի Արվեստի գործերի վարչության հատուկ հրավերով, Երևան փոխադրվելով Դոնի Ռոստովի իրենց հիմնադրած հայկական օպերետային թատրոնից, Դանզաս ամուսինները հանդիսացան նաև երևանյան օպերետային թատրոնի լիիրավ հիմնադրողները, այդ ժանրի ծիծեռնակները հայ երաժշտական իրականության մեջ:

Տաղանդի, հմայքի և առհասարակ դերասանական արվեստի մեծ վարպետության հասնելու ճանապարհին Դանզասները աննահանջ ու անզիջում քայլել են դեպի արվեստի բարձրակետը:
Ու այդ կետից նրանց անձնավորած որ կերպարն էլ քննելու լինենք` Ջուլիետ, Ռոմեո (‹‹Թագավորը զվարճանում է››), Մարիետա, Նապոլեոն (‹‹Բայադերա››), Ստասի, Բոնի (‹‹Սիլվա››), Վանդա, Հերման (‹‹Ռոզ Մարի››), Մաբել, Տոնի (‹‹Կրկեսի իշխանուհին››), Ուստիան, Նազար (‹‹Քաջ նազար››), Պեպիտա, Միկկի (‹‹Ազատաշունչ հողմը››) պիտի համոզվենք, որ այն կրում է մշակվածության կնիքը, ունի իր պրոֆեսիոնալ կոչումը, իր լեզուն ու գույնը, իր վառ ու յուրահատուկ բնավորությունը:

Ինչ էլ խաղացին, ինչպիսի հյութեղ ու անթերի կերպարներ ստեղծեցին այդ վարպետները, սխալ չի մտածել սակայն, որ նրանց դերասնական կատարողական վարպետության բարձրակետը եղավ Իզաբելլա Դանզասի Նատաշան (‹‹Մորգանի խնամին››) և Հայկ Դանզասի Արշակը (‹‹Ուշ լինի-նուշ լինի››) կատակերգություններում:

Դերասնական գործունեությանը զուգահեռ Հայկ Դանզասը ունեցավ նաև ռեժիսորական հաջողություններ: Ուշագրավ բեմադրություններ էին հատկապես ‹‹Հրո քրմուհին›› (1942), ‹‹Մարիցան›› (1943) , ‹‹Քեռի քուչին›› (1946):
‹‹Թագավորը զվարճանում է››
‹‹Սիլվա››
Յուլիաննա՝ Իզզաբելա Դանզաս
Վոլյապլյակ՝ Հայկ Դանզաս
 
‹‹Թագավորը զվարճանում է››
Ջուլիետա՝ ‹‹Թագավորը զվարճանում է››
 
‹‹Թագավորը զվարճանում է››
Նատաշա` ‹‹Մորգանի խնամին››
 
‹‹Թագավորը զվարճանում է››
Ռոմեո՝ ‹‹Թագավորը
զվարճանում է››
 
 
 
 
 
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates