Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

ՀՀ վաստակավոր արտիստ

 
Մուկուչ` ‹‹Տեր մի թող մեզ անտեր››
Քերոփյան` ‹‹Ես եմ, եկել եմ››
Ռիկարդո` ‹‹Ֆիլումենա Մարտուրանո››
   

Դերից դեր աճող դերասան է Հովակ Գալոյանը:

Հմայիչ է նա իբրև հերոս, ունի բեմական հստակ խոսք, երաժշտական է ու ճկուն, երգում է, պարում, լավ խաղընկեր է` բեմում օգնող ու լրացնող:
Պատկառելի թիվ է կազմում նրա խաղացած դերերի ցանկը` տարաբնույթ խառնվածքով, երբեմն իրարամերժ անձնավորումներով:

Առաքինի երիտասարդներ են նրա անձնավորած Արմենակը (‹‹Փարիզեցի փեսան››), Դավիթը (‹‹Արևը Ձեզ հետ››), Կոտեն (‹‹Խանումի արարքները››):

Զավեշտական ու ավանդական կերպարներին հատուկ ազնիվ հումորով են շաղախված նրա Ֆաբրիցիոն (‹‹Հյուրանոցի տիրուհին››), Արլեքինը (‹‹Խաղ սիրո և պատահականության››), Մարկիզը (‹‹Պարտիզպանի շունը››), իսկ Կինեսիասը (‹‹Լիսիստրատե››), Մուկուչը (‹‹Տեր մի թող մեզ անտեր››), Քերոփյանը (‹‹Ես եմ, եկել եմ››), Ռիկարդոն (‹‹Ֆիլումենա Մարտուրանո››), լուրջ նվաճումներ են շնորհալի դերասանի համար:

Հաճելի անակնկալ էր Հովակ Գալոյանի Նիկոն (‹‹Ատամնաբույժն արևելյան››) օպերետում: Հովակն իր արտիստական խառնվածքով ‹‹բռնել›› է այդ կերպարին, ներքուստ զգացել է նրա էությունը, թեթև է, ճկուն, երաժշտական, ինչով էլ դարձել է ներկայացման առանցքը, նրան առաջ մղող ուժը:

Շնորհալի դերասանի վերջին նվաճումներից է նաև Թոբին` Շեքսպիրի ‹‹Տասներկուերորդ գիշեր›› կատակերգությունում:
‹‹Տասներկուերորդ գիշեր››
‹‹Ատամնաբույժն արևելյան››
‹‹Տասներկուերորդ գիշեր››
‹‹Տառօրիակ միսիս Սևիջը››
‹‹Գնա մեռի, արի սիրեմ ››
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates