Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

Վաստակավոր արտիստ

 
   
   

Երաժշտական կոմեդիայի թատրոնի պատմության համար արժեքավոր են Մայիս Կարագյոզյանի հյութեղ կերպարները, որոնք ստեղծված են մտքի խորությամբ, կատատերգական ոճով, արդիականության շնչով:

Իր կատակերգական լավագույն դերերում Կարագյոզյանը մարմնավորում էր հեղինակի մտահղացումը: Նրա ինքնատիպ կերպարներում միշտ եղել է անսպասելիության տարրը, որն ընկալվել է իբրև նրա ամենաանհրաժեշտ մասը` օրինակ Գևորգիկը` ‹‹Իմ սիրելի Ժորժ››, կամ միլիցիոներինը` ‹‹Ես, իմ հարսնացուն և...›› երաժշտական կատակերգություններում:

Այսօր էլ հանդիսատեսները հիշում են Բենեդիկտի ‹‹Ոչնչից մեծ աղմուկ››, Տրանիոյի ‹‹Կամակոր կնոջ սանձահարումը››, Ֆրանսկետի ‹‹Մոնմարտրի մանուշակը››, Ֆերեկիսի ‹‹Պահանջվում է ստախոս››, Ջոնաթանի ‹‹Երեք գռոշանոց օպերա›› և բազմաթիվ հյութեղ ու վառ կերպարներ:

Մեծ է երաժշտական կոմեդիայի թատրոնում Մայիս Կարագյոզյանի մարմնավորած դերերի թիվը, սակայն տաղանդավոր դերասանի վերջին նվաճումն այս թատրոնում Եզոպոսի կերպարավորումն էր` Գ. Ֆիգեյրեդոյի համանուն կատակերգությունում, որով նա հաստատեց արտիստական իր բնավորությունն ու գեղարվեստական մտածողությունը:
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates