Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

Վաստակավոր արտիստուհի

 
Շուշան` ‹‹Մեծապատիվ մուրացկաններ››
 

Երջանիկ դերասանուհի է Մարիամ Ղազարյանը ու նաև բախտավոր, որովհետև բեմ եկավ այն տարիներին, երբ երաժշտական կոմեդիայի թատրոնում դեռևս գործում էին օպերետային ժանրի ամենանշանավորները և կար նրանցից սովորելու, նրանցից շատ բան վերցնելու հնարավորություն:

Երաժշտական, կատակերգական շնորհներով օժտված դերասանուհի է նա, երգում է, պարում, ունի բեմական հատուկ խոսք և կերպար ստեղծելու վարպետություն:

Սկսելով երիտասարդ աղջիկների ու կանանց մարմնավորումներից` Ադելաիդա ( ‹‹Տաքսի, տաքսի››), Զառա (‹‹Իմ զոքանչը››), Անժելա (‹‹Արևը ձեզ հետ››), Զումրաթ (‹‹Փողոց, իմ փողոց››), Անյա (‹‹Ախ, ներվեր, ներվեր››), Կուլա (‹‹Պահանջվում է ստախոս››) ու օպերետային թեթևասահ Ստասի (‹‹Սիլվա››), խելացի դերասանուհին զարգացման հետաքրքիր ուղի անցավ, ճանապարհ հարթելով դեպի բնութագրական կերպավորումներ` Ալլա (‹‹Խելահեղ օր››), Շուշան (‹‹Մեծապատիվ մուրացկաններ››), հասնելով մինչև երգչական ու դերասանական օժտվածություններ պահանջող հերոսուհու` Էլիզ Դուլիթլի կատարմանը (‹‹Իմ չքնաղ լեդի››):
Շարունակվում է Մարիամ Ղազարյանի բեմական բուռն գործունեությունը:

Միայն վերջին շրջանում նա խաղաց ուշագրավ մի շարք դերեր` Ագաֆիա Տիխոնովա ( ‹‹Ամուսնություն››), Միրանդոլինա ( ‹‹Հյուրանոցի տիրուհին››), Խանում (‹‹Խանումի արարքները››), Ջեննի (‹‹Պահանջվում է ստախոս››), Կոլոնիկե (‹‹Լիսիստրատե››), Մարթա (‹‹Ատամնաբույժն արևելյան››), Մարիա (‹‹Տասներկուերորդ գիշեր››) և այլն:

Իրաքում կայացած թատերական միջազգային փառատոնում Նիլ Սայմոնի ‹‹3+1=?›› կատակերգության հերոսուհիների (Էլեն Նովացիո, Բոբբի, Ժանեթ) հաջող դերակատարման համար Մարիամ Ղազարյանը ստացել է ‹‹Լավագույն դերակատար›› միակ մրցանակը:
‹‹Գնա մեռի, արի սիրեմ››
‹‹Ատամնաբույժն արևելյան››
‹‹Ատամնաբույժն արևելյան››
‹‹Տասներկուերորդ գիշեր››
‹‹Շրջազգեստով գեներալները››
‹‹Ատամնաբույժն արևելյան››
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates