Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

Ժողովրդական արտիստուհի
17/12/1922թ (Կ.Պոլիս) - 07/05/1999թ (Երևան)

 
Մարիամգյուլի` ‹‹Պըլը Պուղի››
Հայաստան` ‹‹Գլխի գինն է հիսուն միլիոն››
   

1946-ին Բուլղարիայից հայրենիք ներգաղթելով` Մելինե Համամջյանը, մի կարճ շրջան, աշխատեց թատրոնի երգչախմբում: Վարդան Աճեմյանը, տեսնելով նրա մեջ եղած շնորհալի ու ապագա խոստացող դերասանուհու ձիրք, առանց վարանելու վստահեց նրան Թերեզայի պատասխանատու դերը` Հ. Պարոնյանի ‹‹Շողոքորթն›› կատակերգության բեմադրության մեջ: Թերեզան Համամջյանի առաջին և հետագայում խաղացած հիսուն դերակատարումներից, թերևս ամենահաջողվածն էր:

Չափազանց հյութեղ, իմաստավորված ու ուշագրավ Մարթայի ‹‹Ատամնաբույժն արևելյան››, Զարուհու ‹‹Աղբյուրի մոտ››, Փեփրոնեի ‹‹Փարիզեցի փեսան››, Մարթայի ‹‹Ուշ լինի, նուշ լինի››, Եվփիմեի ‹‹Չարշըլը Արթին աղան››, Սոֆիկի ‹‹Արևը Ձեզ հետ››, Մարիամգյուլի ‹‹Պըլը Պուղի››, Հայաստանի ‹‹Գլխի գինն է հիսուն միլիոն›› անձնավորումներով դերասանուհին հասել էր լայն ճանաչման ու արժանացել հանդիսատեսի համակրանքին:

Չիմանալով թատրոնական ոչ մի թեորիա, տեսություն, ըմբռնում` Մելինեն ամեն ինչ անում էր ներքին մղումով, անսխալական: Նա հետաքրքիր դերասանուհի էր` իրապաշտական, կենսուրախ, անմիջական ու կենդանի:

Իբրև դերասանուհի նա թատրոնում բռնեց կարևոր տեղ, մանավանդ բնութագրական և կատակերգական դերերով:
Զվարթ`
‹‹Տաքսի, տաքսի››
 
Մարթա`
‹‹Ատամնաբույժն արևելյան››
 
 
 
 
 
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates