Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

Վաստակավոր արտիստուհի

 
 
 
 
 
 
 
   

Նադեժդա Արազովան պատկանում է թատրոնի վաստակաշատ այն գործիչների դասին, ովքեր իրենց ուժն ու տաղանդը, փորձն ու վարպետությունը, սիրած գործի հանդեպ ունեցած իրենց հսկայական սերն ի սպաս դրեցին օպերետային արվեստի ստեղծման և զարգացման գործին:

Նա Արամ Տեր-Հովհաննիսյանի ղեկավարությամբ եղավ երգչախմբի հիմնադիրներից մեկը, այնուհետև երեսուն տարի նրա անփոխարինելի գլխավոր խմբավարը:

Նադեժդա Արազովան եղավ ոչ սովարական խմբավար (զուգահեռաբար նաև կոնցերտմայստեր): Նա խորամուխ եղավ բեմադրվող երաժշտական յուրաքանչյուր ստեղծագործության գաղափարական-գաղարվեստական մտահղացման մեջ՝ գերազանցորեն զգալով նրա ժանրը և երաժշտական դրամատուրգիան:
Ստեղծագործական երկար ու ձիգ տարիներին նա չունեցավ ոչ մի սայթաքում, չհաշտվեց անիմաստ, ինքնանպատակ երգեցողության հետ՝ միշտ գտնելով երաժշտական խոսքի և ձևի ամենաճշմարտացի, ամենաբնորոշ և ամենահասկանի տարբերակը: Յուրաքանչյուր հնչյունի վրա Արազովան աշխատում էր երկար և մանրակրկիտ՝ խստապահանջ էր, անաչառ, անզիջում:
Նադեժդա Արազովայի շնորհիվ թատրոնի մեծակազմ երգչախմբում կար համահունչ, մաքուր հնչողություն: Չուծաջյանի, Ա. Այվազյանի, Տիգրանյանի, Ա. Ջրբաշյանի, Վ. Կոտոյանի,Կալմանի, Շտրաուսի, Դունաևսկու և այլոց օպերետների երգչախմբային համարները հնչում էին հեղինակի ոճին, մտածելակերպին հարազատ, լրացնւմ էին ներկայացման ռեժիսուրան, երգչախմբի յուրաքանչյուր անդամ արտիստ էր բեմում՝ կերպարային, համարձակ, ճաշակով:

Լինելով թատրոնի անդրանիկ ներկայացման՝ ‹‹Թագավորը զվարճանում է›› օպերետի առաջին կոնցերտմայստերը,Նադեժդա Արազովան իր ամուսնու՝ թատրոնի հիմնադիր ու ապագա գլխավոր կոնցերտմայստեր, տաղանդավոր դաշնակահար և շնորհալի կոմպոզիտոր Վլադիմիր Արազյանի հետ իր կյանքը նվիրեց թատրոնին՝ արժեքավոր ներդրում թողնելով հայկական օպերետային արվեստի պատմության մեջ:
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates