Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

Վաստակավոր արտիստուհի
1896թ (Տրապիզոն) - 03/05/1977թ (Երևան)

 
 

Նվարդ Ալիխանյանը պատկանում է թատրոնական այն սերնդին, որն իր արվեստի զարգացման ու հատկապես օպերետային ժանրի ճանաչողականության համար պարարտ հող է գտել Անդրկովկասում: Նրա արտիստական ակնառու ձիրքը, Կոմիտասի ուշադրությանն արժանացած հաճելի ձայնը, գրավիչ արտաքինը` առանձնապես լայն դրսևորում են ստացել Դոնի-Ռոստով քաղաքում` 1924-1933 թվականներին գործող հայկական օպերետային թատրոնում:

Նվարդ Ալիխանյանը եղել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի հիմադիրներից մեկը ու հաջողությամբ հանդես է եկել Սիլվայի (‹‹Սիլվա››), Օդետտայի (‹‹Բայադերա››) և Ներայի (‹‹Հրո քրմուհին››) բարդ երաժշտական դրամատիկական կերպարների անձնավորմամբ:

Այնուհետև առաջացած տարիքի պատճառով նա անցել է հիմնականում բնութագրական-երաժշտական դերերի, որոնցից Շողիկը (‹‹Ուշ լինի-նուշ լինի››), Նազլուն (‹‹Կարինե››), Պայծառը (‹‹Աղբյուրի մոտ››), Խաթունը (‹‹Մեծ հարսանիք››), Պարասյան (‹‹Տրեմբիտա››), Օլիվիան (‹‹Տասնմեկ անհայտներ››), տիկին Թոփչիբաշևան (‹‹Կապկազ թամաշա››), Ջահանը (‹‹Արշին մալ-ալան››) և շատ այլ դերակատարումներ համարվել են թատրոնի մնայուն հաջողություններից:
Հայկական տարբեր թատրոններում խաղացել է շատ դերեր, եղել է Օթելլո-Փափազյանի Դեզդեմոնան, 1922 թվականին Երևանում հանդես է եկել Անուշի դերերգի կատարմամբ` Սարո-Շարա Տալյանի հետ:
Օդետա՝ ‹‹Բայադերա››
 
Փառանձեմ `
‹‹Հին հիվանդություն››
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates