Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

Վաստակավոր արտիստ

 
 
 
 

Հայ բեմի տաղանդավոր դերասաններից է Քաջազուն Գյուրջյանը, որ բեմական գործունեությունը սկսելով Արտաշատի Ամո Խաչատրյանի անվան պետական թատրոնում, մեծ հաջողությամբ խաղացել է խաղացանկի բոլոր հերոսների դերերը և բախտ է ունեցել լինելու մեծանուն դերասաններ Արուս Ոսկանյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի խաղընկերը:

Դրամատիկական և հերոսական դերերի փայլուն մարմնավորող Գյուրջյանը, մեծ արագությամբ իրեն դրսևորեց նաև երաժշտական կոմեդիայի ժանրում և իր վարպետությամբ առաջնակարգ դիրք գրավեց այս թատրոնում:

Հ. Պարոնյանի անվան թատրոնի պատմության փառավոր էջերն են կազմում Գյուրջյանի մարմնավորած Զամբախովը (‹‹Խաթաբալա››), Թադեն (‹‹Շողոքորթըն››), ուր դերասանը հանդես է բերում դերի խոր ըմբռնում, նրա շարժումները վերին աստիճանի կիրթ են, ձայնը` գերող: Նա երբեք չի դիմում էժանագին էֆեկտների:
Գյուրջյանի մեծագույն առավելութունը կերպարի հոգեբանության, նրա ներքնաշխարհի կուլտուրական դրսևորումն է:

Նրա լավագույն դերակատարումներից են նաև Արտաշ թագավորը (‹‹Չարենցի ուղղիչ տունը››), Տարոնը (‹‹Գնա մեռի, արի սիրեմ››), Տեր հայրը (‹‹Էսպես մինչև ե±րբ››), Աթենացին (‹‹Լիսիստրատե››), Կացավենու՝ (‹‹Կորսված նամակ››) և այլն: Արտիստական իր բարձր պրոֆեսիոնալիզմով Քաջազուն Գյուրջյանը լավ օրինակ է երիտասարդ դերասանների համար: Չնայած առաջացած տարիքին, նա աշխատում է երիտասարդական ավյունով, արժանանալով հանդիսատեսների և մամուլի գովասանքներին:
‹‹Գնա մեռի, արի սիրեմ››
‹‹Գնա մեռի, արի սիրեմ››
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates