Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 


 
 

Հանձին Ռուզան Գասպարյանի երաժշտական կոմեդիայի թատրոնն ունի հուսալի մի դերասանուհի, որով կարող է հպարտանալ:

Այստեղ գալով Գ. Սունդուկյանի անվան թատրոնից, նա հենց առաջին քայլերից հանդես եկավ հերոսուհիների դերերում և առհասարակ Ռուզանը բոլոր ներկայացումներում խաղում է հիմնական դերեր:

Անկեղծ է նա բեմում` իր խաղի հմայքով, ստեղծագործական բարձր տեխնիկայով: Կրակոտ խառնվածքի դերասանուհի է Ռուզանը` բեմական հարուստ ձայնով ու գեղեցիկ արտաքինով` խոսքի տեղն ու արժեքը գիտակցող:

Նրա անձնավորած կերպարները` Միրինե (‹‹Լիսիստրատե››), Մելի (‹‹Եզոպոս››), Ռայմոնդ (‹‹Կասկածը կնոջ սրտում››) և հատկապես Նատալիան (‹‹Խաթաբալա››) ու անպայման Դիանան (‹‹Պարտիզպանի շունը››) հաստատեցին, որ Ռուզան Գասպարյանի խառնվածքը նաև հերոսականն է, փոքր ինչ պաթետիկ, սակայն կեցվածքը սլացիկ` դասականին հարող:
Նրա խաղացանկում արդեն իսկ կան այնպիսի դերեր` Ռիտա (‹‹Ցիլինդր››), Սոֆի (‹‹Շողոքրթըն››), Սոֆի (‹‹Ատամնաբույժն արևելյան››), Անուշ (‹‹Չարենցի ուղղիչ տունը››), Նատալիա (‹‹Խաթաբալա››), Անուշ (‹‹Պաղտասար աղբար››), Մայր՝ (‹‹Էսպես մինչև երբ››), որոնք վստահաբար իրավունք են տալիս թատրոնի ռեժիսուրային` պիեսներ բեմադրելու հատկապես Ռուզան Գասպարյանի համար:

Լինենք համարձակ ու ասենք, որ Ռուզան Գասպարյանն իր դերերը խաղում է վարպետությամբ:
‹‹Ատամնաբույժն արևելյան››
‹‹Տարօրինակ միսիս Սևիջը››
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates