Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 


 
 

Սաթենիկ Հախնազարյանի համար երաժշտական կոմեդիայի թատրոնը բոլորովին նոր ու անծանոթ աշխարհ էր` պայմանավորված ժանրային խիստ առանձնահատկությամբ:

 
Դերասանուհին պիտի հարմարվեր թատրոնի ժանրին` նրա պահանջներին: Սաթենիկին տրվեց առաջին դերը` Գոհար` Գ. Սարգսյանի ‹‹Վեց սիրահարված խենթ›› վոդևիլում: Դերասանուհու խելամտությունը, անկեղծությունն ու անմիջականությունը նպաստեցին, որպեսզի այս բեմում նա իրեն ‹‹նորաբնակ›› չզգար:

Սաթենիկն այսօր թատրոնի սիրված ու մշտազբաղ դերասանուհիներից է: Արագությամբ իրար են հաջորդել նրա մեծ ու փոքր դերերը` Սիլվիա (‹‹Խաղ սիրո և պատահականության››), Սպիտակ դիմակ (‹‹Լիսիստրատե››), Ֆլորենցի (‹‹Տարօրինակ միսիս Սևիջը››), Զառա (‹‹Իմ զոքանչը››), Արուս (‹‹Տեր, մի թող մեզ անտեր››), Լուչիա (‹‹Ֆիլումենա Մարտուրանո››), Նազենի (‹‹Ազգային գործիչը››), Արփենիկ (‹‹Չարենցի ուղղիչ տունը››), Բելոտելովա (‹‹Հարուստի աղջիկը տգեղ չի լինում››) և այլն:

Սաթենկին այն դերասանուհիներից է, ով գիտե ամեն մի դերի համար ընտրել բացառապես նրան համապատասխան գույներ: Նույնը վերաբերում է կերպարի խառնվածքին, նրա ճշգրիտ լուծումներին: Թերևս դա է հիմքը, որ չափի զգացումով և բեմական ճաշակով օժտված դերասանուհին իր կերպարնեը մարմնավորում է առանց ճիգ ու ջանքի, թեթև և գեղարվեստական հավաստիությամբ, և պատահական չէ, որ 2007թ Դորինի կերպարի մարմնավորման համար Բ. Սլեյդի ‹‹Ամեն տարի նույն օրը›› բեմադրությունում շնորհալի դերասանուհու աշխատանքը արժանացավ Հայաստանի թատերական գործիչների միության ամենաբարձր գնահատանքին՝ ‹‹Կանացի լավագույն դերակատարման համար›› սահմանված ‹‹Արտավազդ›› մրցանակին:
‹‹Ամեն տարի նույն օրը››
‹‹Ամեն տարի նույն օրը››
‹‹Ամեն տարի նույն օրը››
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates