Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 


 
 

Ինքնատիպ դերասան է Սերգեյ Ոսկանյանը` հանդարտ, կշռադատված, կիրթ, բեմական գեղեցիկ ձայնով, բազմաբնույթ դերերի մարմնավորող, սակայն օժտված փափուկ կոմիզմով, ինչը ոչ այնքան ցուցադրական է, որքան օրգանական իր մարմնավորած կերպարների ներքին բովանդակության հետ:

Ավարտելով Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (ժող. արտիստ, պրոֆեսոր Հ. Աշուղյանի կուրս) և 1998թ. երաժշտական կոմեդիայի թատրոն գալով Երևանի ռուսական թատրոնից, երիտասարդ դերասանը եկավ ռուսական թատրոնին հատուկ բարձր կուլտուրայով և բնատուր կրթվածությամբ:

Սովորական չէ Սերգեյ Ոսկանյանը` կարդացած է, զարգացած, ընկերական,համակրելի և, որ գլխավորն է հանգիստ:

Այս բոլոր առավելությունները նրա հանդեպ ստեղծել են մեծ հարգանք, ինչը նպաստավոր նախադրյալ է բեմում` խաղընկերների հետ:

Բազմաբնույթ և ընդգրկուն է Ա. Ոսկանյանի դերացանկը,հետաքրքիր հենց իր` երիտասարդ դերասանի վարպետացման համար` Սև դիմակ ‹‹Լիսիստրատե››, Միքայել ‹‹Ազգային գործիչը››, Գենադի ‹‹Երջանկություն որոնելիս››, Սիգահար ‹‹Տեր, մի թող մեզ անտեր››, Կինտո ‹‹Խանումի արարքները››, Արամ ‹‹Էսպես մինչև ե±րբ››, Սիրահար ‹‹Չամուսնանաք պարոնայք, եթե կարող եք››, Գալոյան ‹‹Արդյոք ովքեր են›› և էլի մեծ և փոքր դերեր, որոնք Սերգեյ Ոսկանյանին դարձնում են աչքի ընկնող ստեղծագործողներից մեկը:
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates