Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

Վաստակավոր արտիստուհի
 

 

Թատրոնի հիմնադիրներից ու լավագույններից էր Սոնյա Էրամջյանը՝ Տիգրան Չուխաջյանի ‹‹Կարինե›› օպերետի հայաստանյան անդրանիկ բեմադրության հերոսուհու՝ Կարինեի ատաջին դերակատարը: Նա ուներ օպերետային ժանրի յուրահատուկ գեղեցիկ ձայն, դերասանական մոսկովյան կրթություն, Ռուբեն Սիմոնովի թատերական ստուդիայում ստացած բեմական վարպետություն, հմայք, ճկունություն, գեղեցիկ ու բեմական արտաքին, առավելություններ, որոնք դերասանուհուն դարձնում էին առաջյանին, տալիս էին իրարամերժ կերպարներ ստեղծելու ազատ հնարավորություն:

Տասնյակ դերեր է խաղացել Սոնյա Էրամջյանը և ամենուր եղել է հետաքրքիր և յուրօրինակ: Նա և՛ հմայիչ դերասանուհի էր՝ Ռող Մարի (‹‹Բայադերա››), Նատաշա (‹‹Անհանգիստ երջանկություն››), Նարգիզ (‹‹Աշուղ Մուրադ››), Մադինաթ (‹‹Փեսացուներ››), Վասիլիսա (‹‹Տրեմբիտա››), և բնութագրական հետաքրքիր կերպարներ անձնավորող՝ Շողիկ (‹‹Ուշ լինի, նուշ լինի››), Նազելա (‹‹Ուլդուզ››), Նատաշա (‹‹Մորգանի խնամին››), Սոֆի (‹‹Ատամնաբույժն արևելյան››), Վարինկա (‹‹վարինկի վեչեր››), Թալալ (‹‹Բաղնըսի բոխչա››) և էլի մեծ ու փոքր տասնյակ դերեր, որոնցով նա սիրելի էր դառնում իր մշտական հանդիսատեսներին ու երկրպագուներին:
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates