Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

Ժողովրդական արտիստուհի
  30 սեպտեմբերի 1930թ - 12 մայիսի 2014թ

 
 

Սվետլանա  Ռուբենի  Գրիգորյանը  ծնվել  է  1930թ.-ի  սեպտեմբերի  30-ին  Երևանում, զինվորականի  ընտանիքում: Նա  թատրոն  եկավ  1949թ.-ին, Երևանի  թատերական  ինստիտուտն  ավարտելուց  անմիջապես  հետո՝  եկավ  աճեմյանական  դպրոցի  բովովն  անցած, Մեծն  դերասանապետի  մանկավարժական  տաղանդով  օծված, խաղաց, հիացրեց, մնաց: Աշխատեց  ժանրի  մեծերի  հետ, գնահատվեց  մեծությունների  չափանիշներով,    կանգնեց  խոշորների  շարքը:
Անհայտ կինը՝ ‹‹Փիղը պարում է ››
Անհայտ կինը՝
‹‹Փիղը պարում է ››
 
Զերբինետ` ‹‹Սկապենի արարքները ››
Զերբինետ`
‹‹Սկապենի արարքները››
 
Գեներալ դամա՝ ‹‹Վարինկի վեչեր››
Գեներալ դամա՝
‹‹Վարինկի վեչեր››
 
Լիսենա՝ ‹‹Պարերի ուսուցիչը ››
Լիսենա՝
‹‹Պարերի ուսուցիչը››
Սվետլանա  Գրիգորյանի  մուտքը  երաժշտական  կոմեդիայի  թատրոն, այն  էր  շռնդալից,  նոր  գույն, նոր  որակ  ու  տեսակ  բերեց  բեմ՝  նրանով  օպերետայի, ապա  կատագերկական  ժանրը  գտավ  ևս  մի  անզուգական  մեկնաբանի, որի  շնորհիվ  բարձրացավ  նաև  թատրոնի  հեղինակությունը… ապա  նրա  հմայքը, ծով  հմայքը, ուղղակի  վրայից  թափվող  Գրիգորյանական  հմայքը:
Նա  բացառիկ  այն  դերասանն  էր, որ  չապրեց  դեր  ստանալու  տառապալից  պահը՝  ընդհակառակը  մոլորվեց  գլխին  տաք  անձրևի  պես  թափվող  դերերի  առատությունից: Ռեժիսորներն  ու  դրամատուրգները  երազում  էին  Սվետլանային  ունենալ  իրենց  բեմադրություններում՝  համոզված, որ  իրենց  հաջողությունն  ապահովված  է:
Եվ  այսպես  65 տարիների  բեմական  բուռն  գործունեություն  նույն  թատրոնում,  հարյուրից  ավելի  կերպավորումներ, գնալով  աճող  հանդիսատեսի  սեր  ու  համակրանք, միշտ  լեփ-լեցուն  դահլիճներ, անվերջանալի  ծափ  ու  խնդություն, ծիծաղի  պոռթկում,  թատերագիտական   մտքի  հիացում, Ավետիք  Իսահակյանի, Մարտիրոս  Սարյանի, Արամ   Խաչատրյանի, Վահրամ  Փափազյանի, ԳոհարԳասպարյանի, Սիլվա  Կապուտիկյանի, Կիրիլ  Լավրովի, Ռոբերտ  Ստուրուայի, Սերգեյ  Մարտինսոնի  և  էլի  ու  էլի  մեծությունների  հիացական  կարծիքներ:
Իսկ  երբ  բեմում  էր  Կարպ  Խաչվանքյան -  Սվետլանա  Գրիքորյան  հրաշազույգը՝  ներկայացումը  դառնում  էր  կատարյալ  հրավառություն: Ճակատագրական  եղավ  նրանց  հանդիպումը  1949թ.-ին  ,,Մի  քաղաք  կա  Վոլգայի  վրա,,  օպերետում:  Առաջին  իսկ  հանդիպումից  բեմը  նրանց  միացրեց, ծնվեց  բեմական  մի  հրաշազույգ:  Տասնյակ  դերեր  խաղացին  նրանք  միասին, հռչակվեցին  միասին  ստեղծագործելով, իրար  օգնելով, միմյանց  լրացնելով:
Հանդիսատեսը  թատրոն  էր  գալիս  այդ  զույգին  տեսնելու  և  չէր  պատկերացնում  նրանց՝  առանց  մեկը  մյուսի:
Միթե  սա  չի  բացառիկներին  տրված  արտիստական  հազվագյուտ  ճակատագիր    կոչված  մենաշնորհը:
Բազմաթիվ  ու  բազմաբնույթ  դերակատարումներով  Սվետլանան  դրսևորեց  ստեղծագործական  իր  անհատնում  հնարավորությունները, քանդակային  կերպարներ  ստեղծելու  իր  կարողությունը…
Իսկ  դրանք  շատ  էին  ու  տարաբնույթ՝  օպերետային, կենցաղային, բնութագրական, քնարական… Կոլոմբինա /‹‹Վենետիկյան  երկվորյակներ››/, Մարթա /‹‹Ատամնաբույժն  արևելյան››/, Լիսենա /‹‹Պարերի  ուսուցիչը››/, Բալասան /‹‹Ծաղիկների  աշխարհում››/,  Խանում /‹‹Խանումի  արարքները››/, Ժիվկա /‹‹Տիկին  մինիստրուհին››/, Ժանետ /‹‹Ռոզ  Մարի››/, Մարիետա /‹‹Բայադերա››/, Կարմեն /‹‹Սեր  աստղերի  տակ››/, Ֆյոկլա /‹‹Ամուսնություն››/,  առասպելական  հաջողություն  գտած  Ռոզը /‹‹Տաքսի-տաքսի››/  և  իհարկե  38 տարի  և  3500  ներկայացում  արձանագրած  Սաթենիկը  /‹‹Իմ  զոքանչը››/ , որոնք  Գինեսի  գրքում  արձանագրվելիք  փաստեր  են:
Տաղանդաշատ  դերասանուհին  եղավ  նաև  Երևանի  Հեռուստաթատրոնի  հիմնադիրներից  և  1957-1986  թվականներին  խաղաց  20-ից  ավելի  դերեր՝  հիմնականում  գլխավոր:
Մեծ  եղավ  Սվետլանա  Գրիգորյանի  հաղթարշավը  արտերկրներում՝  անվերջանալի  հյուրախաղեր, թատերական  փառատոններ, մրցանակներ  և  համայն  հայության  սիրելի  դերասանուհուն  Լոս-Անջելեսոմ  պարգևած  ‹‹Ծիծաղի  թագուհի››  տիտղոսը:
Սվետլանայի  համար  ոչ  մի  դեր  չդարձավ  կապույտ  թռչուն, որի  հետևից  գնար  ու  չհասներ, ավելին՝  ցանկացած  դեր  նրա  Հազարան  բլբուլն  էր, որին  հասավ  դերասանուհին  և  որի  մասին  անվերջ  կարելի  է  պատմել  հանդիսատեսին:
Արդ  մեծատաղանդ  դերասանուհին  իրավունք  ուներ  ասելու՝  Ռուբիկոնն  անցել  եմ… իսկ  նրա   միլիոնավոր  երկրպագուներն  իրավունք  ունեն  բարձրաձայնելու, որ  Սվետլանա  Գրիգորյանը  դարի  ճակատը  զարդարող  և  երկիր  ներկայացնող  արվեստագետ  էր:
Երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվելով 1949թ. Սվետլանա Գրիգորյանը անմիջապես ցուցադրեց իր ողջ տաղանդն ու հմայքը և դարձավ հանդիսատեսի հոգու տիրակալը: Իր անձնավորած կերպարներից շատերն ու գլխավորները դերասանուհին կերտեց մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով:

Աշխատելով օպերետային ժանրի վարպետաց-վարպետների հետ, փոխառնելով նրանց փորձը` Սվետլանան սկիզբ դրեց այդ ժանրի մի նոր տեսակի, ստեղծեց իր վարվռուն, կենսախինդ, հանդիսատեսի սիրտն ալեկոծող, նրան հոգեկան զմայլելի պահեր պարգևող արվեստի գրիգորյանական տեսակը:


Աշխատեց մեծերի հետ, գնահատվեց մեծությունների չափանիշներով, կանգնեց խոշորների շարքում:
Վաթսուն տարիների բեմական բուռն գործունեություն նույն թատրոնում,150-ից ավելի դերակատարումներ` Սիմա` (‹‹Մի քաղաք կա Վոլգայի վրա››), Մարիետա` (‹‹Բայադերա››), Կոլոմբինա` (‹‹Վենետիկյան երկվորյակներ››), Լիքսենա` (‹‹Պարերի ուսուցիչը››), Նունուֆար` (‹‹Հին հիվանդություն››), Մարթա` (‹‹Ատամնաբույժն արևելյան››), Ժաննա` (‹‹Ռոզ Մարի››), Նատա` (‹‹Սոֆիկի սխալը››), Դիաննա` (‹‹Այլոց համար հիմար, իրեն համար խելոք››), Ռոզալյա` (‹‹Չանիտայի համբույրը››), և գնալով աճող հանդիսատեսի սեր ու համակրանք, թատերագիտական մտքի հիացում:

Բազմաթիվ դերակատարումներով Սվետլանա Գրիգորյանը դրսևորեց ստեղծագործական իր հնարավորությունները, քանդակային կերպարներ ստեղծելու իր կարողությունները, սակայն նրա բեկումնային դերը եղավ Ժիկվան` (‹‹Տիկին Միսիստրուին››): Թատրոնի պատմության ցայտուն կերպավորումներից են Ռոզը` (‹‹Տաքսի-տաքսի››) և Սաթենիկը` (‹‹Իմ զոքանչը››): Սաթենիկն արդեն 36 տարվա բեմական կյանք ունի:
36 տարի շարունակ նա թատրոն է բերել հարյուր հազարավոր հանդիսատեսների և այսօր էլ այդ ներկայացումը գնում է լեփլեցուն դահլիճներով: Սվետլանա Գրիգորյանը դարձյալ բեմում է, նրա համբավը տարածվել է համայն հայության շրջանակներում:
‹‹Մեր տան տերերը››
‹‹Մեր տան տերերը››
‹‹Մեր տան տերերը››
‹‹Մեր տան տերերը››
‹‹Մեր տան տերերը››
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates