Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

Հայաստանի Ժողովրդական արտիստ
28/04/1903թ (Երևան) - 23/09/1974թ (Երևան)

 
Խաղացած դերեր
Թադե` ‹‹Շողոքորթն››
   
Բեմադրություններ
‹‹Բայադերա››
   

Շուրջ 14 տարի (1941-1955) երաժշիտական կոմեդայի թատրոնի գլխավոր ռեժիսորն և ապա նրա գեղարվեստական ղեկավարն էր` մեծատաղանդ ռեժիսոր և սքանչելի դերասան Թադևոս Սարյանը, որին այսօր էլ երանությամբ են հիշում թատրոնում:
Լինելով թատրոնի առաջին գլխավոր ռեժիսորը, նա կարողացավ կազմակերպել թատերական գեղարվեստական հետաքրքիր միջավայր, ստեղծեց ժամանակի ըմբռնումով երաժշտական թատրոն, նրա բեմադրությամբ դասական և ազգային ստեղծագորշությունները հնչեցին ռեժիսորական ընկալման ցայտունությամբ, հանդգնությամբ և այս ամենով Թադևոս Սարյանը հաստատեց փառավոր ավանդույթներ, արձանագրեց հաղթանակների իր տարեգրությունը:

Նրա բեմադրած քսանից ավելի ներկայացումները օպերետներ և երաժշտական լայնածավալ կատակերգություններ են` ‹‹Ատամնաբույժն արևելյան››, ‹‹Կարինե››, ‹‹Երջանիկ օր››, ‹‹Մեծ հարսանիք››, ‹‹Գարնանային երգ››, ‹‹Թագավորը զվարճանում է›› (որով եվ բացվել է թատրոնի վարագույրը), ‹‹Բայադերա››, ‹‹Ռոզ Մարի››, ‹‹Կրկեսի իշխանուհին››, ‹‹Անհանգիստ երջանկություն››, ‹‹Գնչուների բարոնը››, ‹‹Կապույտ Դանուբի ափին››, նաև այլ բեմադրություններ, որոնց համար Սարյանը գտել էր հետաքրքիր լուծումներ` դարձնելով այն երաժշտական կոմեդայի ժանրի երևույթներ: Երաժշտական թատրոնի պատմության մեջ բացառիկ նշանակություն ունի դերասան Թադևոս Սարյան երևույթը: Նա ազատ էր բեմի վրա, անսահմանափակ հնարավորություններով լեցուն, բնական և բազմերանգ:

Մինթոև (‹‹Մորգանի խնամին››), Թադե (‹‹Շողոքորթն››), Բալաբեկ (‹‹Աղբյուրի մոտ››), Օսկան (‹‹Օսկան Պետրովիչն էն կինքումը››), Արշակ Բեգլարիչ (‹‹Հին հիվանդություն››), Զուպան (‹‹Գնչուների բարոնը››), Թափառնիկոս (‹‹Ատամնաբույժն արևելյան››) սարյանական հոյակերտ անձնավորումներ են, որոնք հայ թատրոնի պատմության մեջ մնացին անկրկնելի:
Արշակ Բեգլարիչ `
‹‹Հին հիվանդություն››
 
Մինթոև`
‹‹Մորգանի խնամին››
 
Թափառնիկոս`
‹‹Ատամնաբույժն արևելյան››
 
Օսկան` ‹‹Օսկան Պետրովիչն
էն կինքումը››
 
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates