Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

Արվեստի վաստակավոր գործիչ
01/01/1914թ (Երևան) - 05/02/1989թ (Երևան)

 
 

Դժվար է պատկերացնել երաժշտական կոմեդիայի թատրոնի ռեժիսուրան առանց Տաճատ Վարդազարյանի, որի անունը թատրոնի պատմության հետ կապված է 1950 թվականից, նախ մի կարճ շրջան որպես տնօրեն, ապա գլխավոր ռեժիսոր:

Այդ պաշտոնում Վարդազարյանն աշխատեց ավելի քան տասնհինգ տարի, բեմադրեց ուշագրավ ներկայացումների մի ամբողջ շարք (33 անուն) հայ, ռուս և արևմտաեվրոպական հեղինակների գործերից` ‹‹Խանդից պատուհաս››, ‹‹Փիղը պարում է››, ‹‹Երազիկ››, ‹‹Երևանյան վարդեր››, ‹‹Իմ սեր, իմ Շիրակ››, ‹‹Վարինկի վեչեր››, ‹‹Որտե±ղ է այս փողոցը, որտե±ղ է այս տունը››, ‹‹Տիկին մինիստրուհին››, ‹‹Ոչնչից մեծ աղմուկ››, ‹‹Վինձորի զվարճասեր կանայք››, ‹‹Սխալների կոմեդիա›› և այլն:

1957թ. Վարդազարյանն իր բեմականացմամբ բեմադրել է Ե. Չարենցի ‹‹Կապկազ թամաշա›› սատիրան: Վարդազարյանի այս և Ժ. Հարությունյանի ‹‹Գլխի գինն է 50 միլիոն›› բեմադրությունները շահեցին առաջին կարգի մրցանակներ:
Բազմավաստակ ռեժիսոր Տաճատ Վարդազարյանի անունը դրված է թատրոնի նշանակալի գործիչների կողքին:
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates