Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 


 
 

Գյումրու թատրոնից է եկել բեմական հետաքրքիր կենսագրություն ունեցող, շատ շնորհալի դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը: Նա թատրոնի առաջատարներից ու ամենազբաղվածներից է: Արագ ձեռք բերած հաջողությունը գալիս է նախկին թատրոնում ունեցած 12 տարիների բեմական հարուստ փորձից և անշուշտ թատերական ինստիտուտից, ուր նա ավանդում է դերասանի վարպետություն առարկան:

Բազմաժանր և ընդգրկուն է շնորհալի դերասանուհու դերացանկը երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Բնական է, որ այս ամենի հիմքում կերպարանափոխման արվեստին տիրապետելն է, արտիստական ու առօրյա կերպարանքի խիստ զանազանությունը, յուրաքանչյուր կերպարի համար` դերասանուհու գտած համապատասխան խաղակերպը:

Տասնյակ դերերից առանձնացնենք ընդամենը մի քանիսը, որոնց վարպետ անձնավորումով, Տիգրանուհին իր հաստատուն և ուրույն տեղն է գրավել թատրոնում` Քաբատո ‹‹Խանումի արարքները››, Ռոզալիա ‹‹Ֆիլումենա Մարտուրանո››, Քեթևան ‹‹Խաթաբալա››, Սոֆիկ ‹‹Գնա մեռի, արի սիրեմ››, Թերեզա ‹‹Շողոքորթն››, Բալզամինովա ‹‹Հարուստի աղջիկը տգեղ չի լինում›› և այլն:
Տիգրանուհի Տեր-Մարկոսյանն ունի բեմական խոսքի կուլտուրա, տեխնիկա և այլ բարեմասնություններ, ինչը և նրա բեմական հաջողության երաշխիքն է:


‹‹Գնա մեռի, արի սիրեմ››
‹‹Տարօրինակ միսիս Սևիջը››
‹‹Տարօրինակ միսիս Սևիջը››
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates