Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

Վաստակավոր արտիստուհի
1905թ - 13/12/1979թ (Երևան)

 
   

Երաժշտական կոմեդիայի թատրոն եկավ Հայկանուշ Դանիելյանի և Շարա Տալյանի խորհրդով, եկավ Երևանի օպերային թատրոնից, ուր կատարել էր բազմաթիվ պատասխանատու դերեր և լայն ճանաչում ձեռք բերել հատկապես Տոսկայի մեկնաբանությամբ (‹‹Ֆլորիա Տոսկա››):

Երաժշտական կոմեդիայի թատրոնի հիմնադրման օրից Շահսուվարյանը դարձավ դասական և ազգային օպերետների և երաժշտական կատակերգությունների հերոսուհիների հիմնական մարմնավորողը:

Նա ուներ Թիֆլիսյան կոնսերվատորիայի հիմնավոր կրթություն, զրնգուն ու գունագեղ ձայն (հնչեղ սոպրանո), որը քնքուշ էր, թախծագորով, ջերմ ու դրամատիզմով հագեցած:
Բազմաթիվ օպերետային հերոսուհիների առաջին կատարողն է եղել Վարդուհի Շահսուվարյանը` Էդլանտինա (‹‹Թագավորը զվարճանում է››), Մարցիա (‹‹Մարցիա››), Գալինա (‹‹Սերենադա››), Հանրիետ (‹‹Խեղճ իոնաֆան››), Սոֆի (‹‹Ատամնաբույժն արևելյան››), Լյուբա (‹‹Երջանիկ օր››), Գոհար (‹‹Մեծ հարսանիք››):

Լինելով երգչական դերերի առաջին ու առաջնակարգ կատարողը, Շահսուվարյանի համար չի եղել գլխավոր և երկրորդական դերերի սահմանազատում:

Մարիցայի, Օդդետայի, Թեոդորայի (‹‹Կրկեսի իշխանուհին››) դերակատարուհուն կարող էին տեսնել երկրորդական դերերում, այն էլ չափազանց լուրջ կատարումով: Նա նաև բնութագրական դերերի վարպետ էր` Շողիկ (‹‹Ուշ լինի-նուշ լինի››), Ջահան խանում (‹‹Արշին մալ-ալան››), Մինադորա (‹‹Երկու օրիորդ››), Վարինկա (‹‹Վարինկի վեչեր››), Չիպրա (‹‹Գնչուների բարոնը››), Մագթաղլինե (‹‹Մորգանի խնամին››) և այլն:
Վարդուհի Շահսուվարյանի ստեղծած կերպարները լրացնում են երաժշտական կոմեդիայի թատրոնի հարուստ տարեգրության էջերը:
Մագթաղինե`
‹‹Մորգանի խնամին››
 
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates