Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

Վաստակավոր արտիստ

 
 
 
 
 
 
 
   

Չափազանց խիստ, բայց միաժամանակ հոգատար ու բարձրակարգ երաժիշտ-կատարող էր Վլադիմիր Արազյանը, բացառիկ դաշնակահար, մեկը լավագույն նվագակցողներից և թատրոնի հիմնադիրներից:
Բոլորի մտերիմ ու սիրելի Վլադիմիր Վագանովիչը աներևակայելի ոգևորությամբ էր աշխատում թատրոնի մեներգիչների հետ, մանրակրկիտ մշակում էր նույնիսկ ամենափոքր երաժշտական ֆրազը, մեծ վարպետությամբ հղկում էր երգիչների երաժշտական կերպարները:

Պարզապես նա ուժեղ էր որպես կոնցերտմայստեր, հետաքրքիր էր որպես ստեղծագործող: Բազմաթիվ ներկայացումների համար ինքն էր գրում համապատասխան երաժշտություն, իսկ ‹‹Մորգանի խնամին›› բեմադրության շատ համարներ տեղ են գտել տարբեր երաժիշտների համերգային ծրագրերում, հնչել են եթերից:
Դասական և մեր ազգային գրեթե բոլոր օպերետների, երաժշտական կատակերգություններ հերոս-հերոսուհիների երաժշտական համարները պատրաստվել են Վլադիմիր Արազյանի հետ: Նրան հավատում և վստահում էին բոլոր մեներգիչները, սիրով ընդունում էին նրա բոլոր դիտողությունները:

Անվիճելի է, որ թատրոնի հրաշալի մեներգիչներ Վարդուհի Շահսուվարյանի, Թամար Կարագյոզյանի, Սոնյա Էրամջյանի, Ալլա Անդրիասյանի, Էդվարդ Համբարձումյանի, Արամ Սամվելյանի, Սեդա Մարյանի Կարո Տոնիկյանի, Արտաշես Արևշատյանի խորապես տրամաբանական և գեղագիտական բարձր պահանջներով մեկնաբանված կատարումները, որոնք ժանրային եւ ոճական սկզբունքներով նոր ուղղություն հիմնավորեցին հայկական օպերետային մեներգչական-կերպարային կատարողական արվեստում, խոշոր չափով Վլադիմիր Արազյանի երախտիքն է:

Լինելով փայլուն դաշնակահար, Վլադիմիր Արազյանը վարում էր Երևանի ռադիոյով տրվող ‹‹Առավոտյան մարմնավարժություն›› հաղորդաշարի երաժշտական մասը, մարզիկ-հաղորդավարի առաջադրված շարժումների համար նվագելով համապատասխան երաժշտություն՝ մեծ մասամբ հնչեցնելով օպերետային հանրածանոթ մեղեդիներ:
Թատրոնում կազմակերպված բոլոր համերգներին մասնակից մեներգիչների մշտական կոնցերտմայստերն էր Վլադիմիր Արազյանը և հաճախ հնչեցնում էր նաև դաշնամուրի համար գրած իր և այլոց ստեղծագործություններ:


 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates