Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 


 

Երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվելով Պատանի հահնդիսատեսի թատրոնից (մինչև այդ նա ստեղծագործում էր Սունդուկյանի անվան թատրոնում), Խաչատուր Պոզոյանը դեր ստանալու սպասում գրեթե չունեցավ և միաժամանակ ներմուծվեց մի քանի ներկայացումներում:

Դա նախ և առաջ Թամարայի իրավունքներն իր ձեռքը վերցրած իշխան Փանդիաշվիլու բարեկամներից մեկի էպիզոդիկ դերն էր ‹‹Խանումի արարքները›› երաժշտական կոմեդիայում: Կատակերգական վիճակներին հակված այս դերում, դերասանը զուսպ էր ու չափավոր, երբեք չէր կրկնում, թեկուզ ծիծաղաշարժ, բայց գտնված նույն ձևը: Դերասանի համար գովելի հատկություն է, ինչը և զգացվեց Պոզոյանի հետագա դերակատարումներում: Չգերադասելով զավեշտական գույները, դրանով նա առավել սուր ու ցնցուն է դարձնում կեպարը:

Այդպիսին է նրա Հրանտ Փոլադյանը (‹‹Էսպես մինչև ե՞րբ››): Նախ բեմ նետելով նրա ամբողջ լայնքով ձգվող հրշեջի կաշվեփողրակը, նա ներս է մտնում սրընթաց, մտնում է նկուղ և շարունակ կրկնելով ‹‹ցուրտ է, շոգ է...›› նույն բառերը. կատարում է  իր ‹‹ազնիվ›› առաջադրանքը և խոշոր գումար շորթելով նույն արագությամբ դուրս է նետվում:

Պոզոյանը կերպարի բնավորության նուրբ ընկալմամբ ու անկեղծությամբ է խաղում Քեռի Վասիայի դերը՝ Ռոզովի ‹‹Երջանկություն որոնելիս›› պիեսում: Նրա հերոսը անմիջական է, բարի, հարևանների համար ցավող ու օգնության հասնող:
Սուր բնութագրական և լուրջ կերպար է նրա Բոինզովանսկուն (Ի. Կարաջալե ‹‹Կորսված նամակ››), որտեղ դերասանը խաղում է սկզբում շեշտված զսպվածությամբ, ապա բուռն պոռթկումով, ինչը բողոքի նրա արտահայտությունն է ընդդեմ ընտրախախտումների:
Խաչատուր Պոզոյանը յուրաքանչյուր դերակատարման համար կարողանում է գտնել հավաստի գույներ, հանդես է բերում դերասանական գնահատելի տվյալներ, ինչպես օրինակ՝ Հուսեինի (‹‹Չարենցի ուղղիչ տունը››) և Թաթիկյանի (‹‹Ազգային խայտառակություն››) համար:
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates