Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 


 
 

Արտիստական հարուստ տվյալներով օժտված դերասանուհի է Զարուհի Խաչատրյանը, ում հատուկ է կերպարի ներքին զգացողությունը, չափի մեծ զգացումը, բեմական խոսքի տիրապետումը և անմիջականությունը, որի շնորհիվ տարաբնույթ կերպարներով իր հաստատուն տեղը զբաղեցրեց երաժշտական կոմեդիայի թատրոնում:

Ընդգրկուն է Զարուհու դերացանկը` հերոսականից մինչև սուր բնութագրական կերպարներ և ամեն տեղ ինքնատիպ, ինքնաստեղծ և ոչ մի կրկնություն: Հետաքրքիր ու կենդանի են Զարուհու մարմնավորած կերպարները թե՛ իտալական, թե՛ ռուսական և թե՛ հայկական դասական պիեսների բեմադրություննրում` Դիանա (‹‹Ֆիլումենա Մարտուրանո››), Քլորինա (‹‹Ժորժ Դանդեն››), Անֆիսա (‹‹Հարուստի աղջիկը տգեղ չի լինում››), Մարիամ (‹‹Ազգային գործիչը››), Լամպիդո (‹‹Լիսիստրատե››), Նինա (‹‹Երջանկություն որոնելիս››), Կառա (‹‹Ինձնից պրծում չկա››):

Եթե այս և այլ դերակատարումներ շահում են դերասանուհու բեմական կեցվածքով, կատարողական ազատությամբ ու վստահությամբ, ապա Մարքրիտը (‹‹Խաթաբալա››), աչքի է ընկնում խոր, հուզաթաթավ ներքինով, ձայնի երաժշտականությամբ, կիրթ ու զուսպ շարժուձևով: Զարուհին անկեղծ է Մարքրիտի դերում, նա չի խաղում արտաքին էֆեկտներով, չի սեթևեթում:

Կերպարի ողջ հմայքը խոսքի անմիջականության, Թիֆլիսի բարբառին հստակ տիապետելու, բնությունից իրեն բաժին ընկած տգեղության վիշտն ու մորմոքը հոգում խեղդելու, անձնական վիշտը հասարակությանը չվերագրելու գիտակցության մեջ է:
Իրավամբ դասական կատարում:
‹‹Շրջազգեստով գեներալները››
‹‹Ինչ այն զինվորը, ինչ այս››
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates