Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
 

Վաստակավոր արտիստ

 
 

Հիմնականում աշխատելով Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, Զավեն Աբրահամյանը երաժշտական կոմեդիայի թատրոն եկավ որպես կազմակերպված ու արդեն կայացած դերասան և մեծ արագությամբ ընդգրկվեց խաղացանկի մեջ` ինչպես նոր դերակատարումներով, այնպես էլ ներմուծվելով:

Հետաքրքիր դերասան է նա` հանդարտ է, կշռադատված, մտածող, խոհական, չափազանց երաժշտական, ուրեմն և երջանիկ ճակատագիր պիտի սպասվեր նրան այս թատրոնում` գլխին թափվող դերերի ‹‹անձրև››: Մայիս (‹‹Սեր, մինչ ի մահ››), Կավալեր (‹‹Հյուրանոցի տիրուհին››), Միկիչ (‹‹Խանումի արարքները››), Ուստա Կարո (‹‹Խելահեղ օր››), ավանդական Ձմեռ պապից մինչև թումանյանական հերոսներ (‹‹Քաջ Նազարի վերջին օրը››) և շատ այլ դերեր:
Սակայն Զավեն Աբրահամյանին մեծ ճանաչում բերեցին վարպետորեն անձնավորած` Հարբած տղամարդը (‹‹Տեր, մի թող մեզ անտեր››), Իսային (‹‹Խաթաբալա››), Թովմասը (‹‹Ատամնաբույժն արևելյան››), սակայն ստեղծագործական մեծ թռիչքը` Եզոպոսի հետաքրքիր անձնավորումն էր Ֆիգեյրեդոյի ‹‹Եզոպոս›› հերոսական կատակերգությունում:

Զավեն Աբրահամյանն այս դերակատարումով ապացուցեց, որ երաժշտական կոմեդիայի թատրոնն ունի ստեղծագործական լայն հնարավորություններով օժտված հուսալի դերասան, որի ապացույցը նաև նրա նոր դերակատարումը` Էգյուչիկը եղավ` Շեքսպիրի ‹‹Տասներկուերորդ գիշեր›› կատակերգությունում:
‹‹Տասներկուերորդ գիշեր››
‹‹Մեր տան տերերը››
‹‹Եթե կանայք ուզենան››
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates