BORIS PEPANYAN
Honoured artist
"This young man was born for our genre..." These words were pronounced 35 years ago, by the famous Karp Khachvankyan about the young actor Boris Pepanyan.
MOREARMEN SANTROSSYAN
People's artist
Armen Santrossyan was born in 1947 (Yerevan), in people's artist Paruyr Santrossyan's family. In 1968 he finished actor's faculty of Yerevan State Theatrical Institute.
MORERUSANNA GASPARYAN
Honoured artist
Due to Rusanna, The Musical Comedy Theatre has an actress of whom it can be proud of. She is sincere on the stage, with fascinating manner of acting and high creative technique. Rusanna is an actress of ardent tenperament, with unique voice and beautiful appearance.
MOREARTUR KARAPETYAN
Honoured artist
Honoured artist He was invited from the Theatre Of Young Spectators. Playing different characters he proved that he can be brilliant both in comical and dramatic roles.
MOREARA DEGHTRIKYAN
Honoured artist
He finished Yerevan State Theatrical Institute (Actor's faculty). From 1987 he was the actor of Yerevan State Theatre Of Young Spectators.
MORESATENIK HAKHNAZARYAN
Honoured artist
She plays her roles with great responsibility, choosing different colours for each one. That is the base, that the actress acts without effort and creatively trastworthy.
MOREAVETIK KHALATYAN
Honoured artist
He has come to Musical Comedy Theatre from State Musical Chamber Theatre and continued his creative work with the same inspiration. He is appreciated and loved by the spectators.
MOREԶԱՐՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արտիստական հարուստ տվյալներով օժտված դերասանուհի է Զարուհի Խաչատրյանը, ում հատուկ է կերպարի ներքին զգացողությունը, չափի մեծ զգացումը, բեմական խոսքի տիրապետումը և անմիջականությունը, որի շնորհիվ տարաբնույթ կերպարներով իր հաստատուն տեղը զբաղեցրեց երաժշտական կոմեդիայի թատրոնում:
MOREՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՏԵՐ-ՄԱՐԿՈՍՅԱՆ
Գյումրու թատրոնից է եկել բեմական հետաքրքիր կենսագրություն ունեցող, շատ շնորհալի դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը: Նա թատրոնի առաջատարներից ու ամենազբաղվածներից է:
Բազմաժանր և ընդգրկուն է շնորհալի դերասանուհու դերացանկը երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
ՌՈԲԵՐՏ ՂԱՄԲԱՐՅԱՆ
Բնատուր շնորհով օժտված դերասան է Ռոբերտ Ղամբարյանը: Ծնվել է Թբիլիսիում՝ 1945 թվականին: Ավարտել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտուտի երաժշտական երգեցողություն բաժինը:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն է եկել 1966-ին՝ Կարպ Խաչվանքյանի հրավերով եւ մինչև այսօր (որոշ ընդհատումներով) աշխատում է որպես առաջատար դերասան:
ԱՆԻ ՔՈՉԱՐՅԱՆ
Ծնվել է 1972թ. դեկտեմբերի 1-ին, Երևանում: Սովորել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին կից դերասանական ստուդիայում` Կարպ Խաչվանքյանի արվեստանոցում:
MOREԺԱՍՄԵՆ ԱՍՐՅԱՆ
Անմիջական ու անկեղծ էին նրա Վարդուհին (‹‹Արևը Ձեզ հետ››), Սյուզոնը (‹‹Ութ սիրագորով կանայք››), Անետ Բլանչերը (‹‹Թուլակամը››), Էժենին (‹‹Կասկածը կնոջ սրտում››), Ուրանիան (‹‹Հիմարից հիմարը››), Զառան (‹‹Իմ զոքանչը››), Ադելաիդան (‹‹Տաքսի, տաքսի››):
MOREԼՈՒՍԻՆԵ ԱՐՇԱԿՅԱՆ
Թեպետ մի քանի տարի է, ինչ երաժշտական կոմեդիայի թատրոնում է Լուսինե Արշակյանը, սակայն հասցրել է տասից ավելի դերեր խաղալ և դառնալ հանդիսատեսի սիրելին: Իրեն հանձնարարված փոքրածավալ դերերը Լուսինեն կարողացել է դարձնել ուշագրավ`գործի դնելով բեմական իր շնորհը:
MOREՍՈՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Բեմական հետաքրքիր արտաքին, հնչեղ ու շոյող ձայն, խոսքի հստակ արտաբերում, ռեժիսորի հետ աշխատելու անսպառ ցանկություն ու պատասխանատվություն` առավելություններ, որոնք նպաստում են զարգացնելու Սոնա Մուրադյանի ինքնատիպ ու չկրկնվող բեմական արտահայտչաձևերը:
MOREՀԱՍՄԻԿ ՎԵՐԴՅԱՆ
Ծնվել է 1987թ.-ի մայիսի 25-ին, ք.Երևանում: 2004-2008թթ.-ին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 2008թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի:
MOREՎԱՐԴԱՆ ԿՈՒՂՅԱՆՈՍՅԱՆ
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում անմիջապես նկատեցին և գնահատեցին երիտասարդ դերասան Վարդան Կուղյանոսյանին:
Խելացի ստեղծագործող է Վարդան Կուղյանոսյանը և գտավ իր արտիստական իրական ներուժը, իր ասելիքը, իր դերասանական նկարագրի էությունն արտահայտելու հնարավորությունը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Բազմաժանր դերասան է Աշոտ Հակոբյանը, տիրապետում է բեմական գաղտնիքների, բացի բեմական հստակ ձայնից ու առոգանությունից ունի նաև երաժշտական, պարային անհրաժեշտ տվյալներ, աշխատասեր է և կարգապահ:
MOREՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆ
Ծնվել է 1986թ.-ի փետրվարի 16-ին, ք.Երևանում:
2006 թ.-ին ավարտել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը՝ Զավեն Տատինցյանի արվեստանոցը:
2007-ից աշխատում է նաև Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Մասնակցել է մի շարք հեղինակավոր թատերական միջազգային փառատոների (Լեհաստան, Գերմանիա, Կիպրոս, Լոնդոն, Մակեդոնիա, Ռուսաստան):
ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ծնվել է 1985թ.-ի օգոստոսի 13-ին, Էջմիածին քաղաքում: Սովորել է Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցում և Մ.Եկմալյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում:
2003թ.-ին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ:
2004թ-ից սկսել է ստեղծագործական ճանապարհը Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնից:
2005թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի:
ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մարգարիտ Խաչատրյանը ծնվել է 1970 թվականի հուլիսի 31-ին, Չարենցավանում։ Ավարտել է Երևանի Հ. Շիրազի անվան դպրոցը։ Սովորել է Սոս Սարգսյանի ղեկավարած Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում, որտեղ նրան դասավանդել են Նիկոլայ Ծատուրյանը, Արմեն Էլբակյանը։
MOREՎԱՐԴԳԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ծնվել է 1992թ. նոյեմբերի 4-ին, Երևանում: 2009-2015-ից սովորել է Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի Դրամատիկ թատրոնի ռեժիսուրա բաժնում:
MOREՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԻՔ-ԲԵԿՅԱՆ
Ծնվել է1996թ.-ի հուլիսի 15-ին, ք. Երևանում: 2002-2011թթ.-ին սովորել է Երևանի թիվ 154 դպրոցում:
2010-2011թթ.-ին սովորել է Ա.Աբելյանի «Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիա»-ում:
2011-2014թթ.-ին սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվ. Մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի ռեժիսուրա բաժնում:
2014-2018թթ.-ին սովորել է ԵԹԿՊԻ-ի թատրոնի ֆակուլտետի Դրամատիկ Թատրոնի ռեժիսուրա բաժնում՝ Ե. Ղազանչյանի արվեստանոցում:
2018թ.-ից աշխատում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես դերասան:
ԱՐՍԵՆ ԱԼԲԱՐՅԱՆ
Ծնվել է 1992թվականի հունվարի մեկին, Երևան քաղաքում:
2009-2013թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում:
2016թ.-ին սովորել է Ռուսաստանի դաշնության ԹԳՄ-ի Միջազգային ամառային թատերական դպրոցում:
2019թ.-ից Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասաններից է:
ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆ
Գևորգ Դավթյանը ծնվել է 1978 թվականի հուլիսի 29-ին, Երևանում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1995 թվականին, որից հետո ուսումը մեկ տարի շարունակել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին կից ստուդիայում՝ Կարպ Խաչվանքյանի ղեկավարությամբ։
MOREՎԱՀԱԳՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Օպերային երգիչ, դերասան Վահագն Մարգարյանը 1998-2003թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում։ 2007թ-ից կոնսերվատորիային կից Ղ.Սարյանի անվան օպերային ստուդիայի մեներգիչ է:
2009թ-ից 2016֊ը աշխատել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգիչ:
ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հասմիկ Մխիթարյան Ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 26-ին քաղաք Երևանում։ Դպրոցին զուգահեռ սովորել է ք. Աբովյանի «Արտիստ» թատերական ստուդիայում։ 2015-2019 թթ․-ին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Հ.Ղազանչյանի արվեստանոցում։
MOREՍԻՓԱՆ ԶԱԴՈՅԱՆ
Սիփան Զադոյանը ծնվել է 1995թ.-ի սեպտեմբերի 30-ին, քաղաք Երևանում: 2013-2019թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում: 2014-2016թթ. աշխատել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում, ինչպես նաև խաղացել է Գոյ թատրոնում:
MOREՆԵԼԼԻ ՃԱՂԱՐՅԱՆ
Նելլի Ճաղարյանը ծնվել է 1997 թվականի փետրվարի 14-ին քաղաք Երևանում։ 2015-2019 թթ․-ին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Հ.Ղազանչյանի արվեստանոցում։ 2019-2021 թթ․-ին ստացել է մագիստրոսի աստիճան՝ դերասանական արվեստ մասնագիտությամբ։
MOREԼԱՈՒՐԱ ԲԱԲԱՅԱՆ
Լաուրա Բաբայանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 8-ին:
2006-2021 թթ եղել է պետական Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի:
2022 թվականից Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դերասանուհի է: