ԿԱՐՈՏ
Տրագիկոմեդիա մեկ գործողությամբ
Բեմադրությունը՝ Կարապետ Քարաջյան
Հեղինակ և դերակատար՝ Զարուհի Խաչատրյան
Մայրիկի ծննդյան օրն է, նա սպասում է իր երեք զավակներին, հիշում նրանց արարքները և պատրաստություն տեսնում…
ԳԻՇԱՏԻՉՆԵՐԻ ԽՆՋՈՒՅՔԸ
Հեղինակ՝ Վահե Քաչա
Բեմադրությունը՝ Աշոտ Հակոբյանի
Նկարիչ՝ Մարիամ Մուրադյան
Պարերը՝ Արտյոմ Գևորգյանի
Դերերում՝ Արա Դեղտրիկյան, Արմեն Կարապետյան, Սոնա Մուրադյան/Հասմիկ Վերդյան, Արև Հակոբյան, Վարդան Գևորգյան, Արսեն Ալբարյան, Արթուր Պետրոսյան, Վարդան Կուղյանոսյան
Յոթ բարեկամների տոնական երեկոն անսպասելիորեն վերածվում է մահվան ընտրության մղձավանջի։ Ապրելու իրավունքի համար պայքարը բացահայտում է մարդկային գիշատչական բնազդը, ցուցադրելով բարոյականության փլուզումն ու գոյատևման դաժան իրականությունը։
ԾԱՂԻԿՆԵՐ ԷԼՋԵՐՆՈՆԻ ՀԱՄԱՐ
Հեղինակ՝ Դենիել Քիզ
Բեմադրությունը և բեմականացումը՝ Սամսոն Մովսեսյանի
Նկարիչ՝ Աննա Գրիգորյան
Դերերում՝ Արման Սիմիկյան, Մարիամ Ղազանչյան, Սիփան Զադոյան, Սերգեյ Ոսկանյան
Գլխավոր հերոսը՝ մտավոր հետամնաց Չարլին, համաձայնում է ուղեղի փորձնական վիրահատության ենթարկվել։ Նրա բանականությունը սկսում է արագորեն աճել... Բայց գիտելիքը կարո՞ղ է երջանկացնել մարդուն։ Մարդ լինելու համար արդյո՞ք պետք է ունենալ բարձր IQ:
ԿԱՊՈՒՅՏ ՄՈՐՈՒՔԻ ՅՈԹ ԿԱՆԱՅՔ
Հեղինակ՝ Ալեքսանդր Վոլոդին
Թարգմանությունը՝ Տիգրանուհի Տեր-Մարկոսյանի
Բեմադրությունը՝ Հակոբ Ղազանչյանի
Պարերը՝ Նաիրա Հովհաննիսյանի
Դերերում՝ Արթուր Կարապետյան, Անի Քոչարյան, Զարուհի Խաչատրյան, Հասմիկ Վերդյան, Մարիամ Գրիգորյան, Սաթիկ Հախնազարյան, Լուսինե Արշակյան, Հասմիկ Գևորգյան
Ամենայն հավանականությամբ, շատերին հայտնի է Կապույտ Մորուքի մասին տարօրինակ պատմությունը։ Ասում են, որ այս մարդը մեկը մյուսի հետևից սպանում էր իր կանանց։ Իսկ իրականում…
ԱՐԵՎԻ ՄԱՐԴԻԿ
Հեղինակ՝ Հերմինե Ավագյան
Բեմադրությունը և բեմական տարբերակը՝ Ռուզան Խաչատրյանի
Նկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան
Զգեստների նկարիչ՝ Մարինա Թադևոսյան
Պարերը՝ Էդգար Կարապետյանի
Անիմացիան՝ Մարիամ Մուրադյանի
Դերերում՝ Շողեր Սարգսյան, Արթուր Կարապետյան, Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Ռուզան Գասպարյան, Մարատ Դավթյան, Արմեն Կարապետյան, Սաթիկ Հախնազարյան, Զարուհի Խաչատրյան , Մարիամ Գրիգորյան, Սերգեյ Ոսկանյան, Արսեն Ալբարյան, Սիփան Զադոյան, Հասմիկ Մխիթարյան, Կարապետ Քարաջյան:
Մասնակցությամբ թատրոնի բալետային խմբի:
Արցախի հեռավոր ու գողտրիկ մի գյուղում՝ որտեղ արևն այնքան մոտ է ծագում, որ թվում է՝ արթնանում ու քնում է մարդկանց ներսում, ապրում են «Արևի մարդիկ»։ Այնտեղ՝ արևի բնակավայրում, կողք կողքի բնակվում են ցավը, կորուստը, կամակորությունն ու միամտությունը։ Բայց նույն պահին այդ վայրում արթնանում են անկեղծ հումորը, ապրելու ու արարելու անսպառ կամքը։
Այս գյուղի ներսում թաքնված է Արցախի դիմագիծը՝ իր հմայքով, ճակատագրով ու անսպառ հավատով։ «Արևի մարդիկ» ներկայացնում են կյանքը, որտեղ միահյուսված է հավատարմությունը սեփական հողին, լույսին ու ապագային։
ԻՄ ԿԻՆԸ, ՁԵՐ ԱՄՈՒՍԻՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԸ
Կատակերգություն 1 գործողությամբ
Հեղինակ՝ Դարիո Ֆո Թարգմանությունը՝ Տիգրանուհի Տեր-Մարկոսյանի
Բեմադրությունը՝ Անուշ Սարգսյան Նկարիչ՝ Նելլի Բարսեղյան Երաժշտական ձևավորումը՝ Արմեն Մարգարյանի Պարերը՝ Հարություն Թոփալիդիսի
Դերերում՝ Վարդան Կուղյանոսյան, Սիփան Զադոյան, Մարգարիտա Խաչատրյան, Արև Հակոբյան, Զարուհի Խաչատրյան, Սերգեյ Ոսկանյան:
Գողը ներթափանցում է հարուստ իտալացի քաղաքական գործչի բնակարան՝ համոզված, որ այն երկար ժամանակով դատարկ է: Սակայն բնակարանի տերերը, յուրաքանչյուրը իր նպատակով, նախատեսել էին օգտագործել այն: Հուզիչ կրքեր, ամուսնական հարաբերություններ և անսահման հումոր…
ՏԱՏԸ
Տրագիկոմեդիա՝ 1 գործողությամբ
Հեղինակ՝ Ռոբերտո Կոսսա
Թարգմանությունը՝ Գալուստ Ջանսզյանի
Բեմադրիչ՝ Ռուզան Խաչատրյան
Երածշտական ձևավորումը՝ Ռուզան Խաչատրյանի
Նկարիչ՝ Մարիամ Մուրադյան
Դերերում՝ Բորիս Պեպանյան, Մարգարիտա Խաչատրյան, Իշխան Ղարիբյան, Հասմիկ Մխիթարյան, Տիգրան Նահապետյան, ---, Վահագն Մարգարյան
Մի աղքատ արգենտինական ընտանիք՝ իտալական արմատներով, ապրում է իրենց տարեց տատիկի՝ Կարմենի հետ։ Չնայած նրա պատկառելի տարիքին, անդադար ուտում է, մինչ ընտանիքը պայքարում է հաշիվները մարելու և սնունդ հայթայթելու դժվարությունների դեմ։ Տատը դանդաղորեն հասցնում է ընտանիքը կործանման եզրին։ Հուսահատված՝ ընտանիքի անդամները սկսում են դիմել ամենատարբեր հնարքներին՝ գումար վաստակելու և վերջապես տարեց կնոջից ազատվելու համար։
ԿՈԼՈՄԲԻՆԱ
ըստ Ալեքսանդր Բլոկի «Բալագանչիկ» պիեսի
Հեղինակ՝ Ալեքսանդ Բլոկ
Թարգմանությունը՝ Գագիկ Դավթյանի
Բեմադրությունը՝ Հակոբ Ղազանչյանի
Կոմպոզիտոր՝ Վաչե Շարաֆյան
Զգեստները՝ Աննա Գրիգորյանի
Դերերում՝ Մարիամ Մելիքյան, Սիփան Զադոյան, Աշոտ Հակոբյան, Մարիամ Գրիգորյան, Հասմիկ Մխիթարյան, Հայկազ Համբարձումյան, Արման ՍԻմիկյան, Արսեն Ալբարյան, Սերգեյ Ոսկանյան:
Պիերրոյի սիրային պատմությունը բացահայտվում է հոգեբուժարանի միջավայրում, որտեղ իրականությունն ու երևակայությունը ներգործում են միմյանց վրա։ Երաժշտության և արտահայտիչ շարժումների միջոցով հստակվում են սիրո, մահվան և ճակատագրի խորքային թեմաները։ Պիերրոյի հեռավոր սերը Կոլոմբինայի հանդեպ ստվերվում է միստիկ կերպարներով, որոնց առկայությունը նախանշում է տառապանքի և մահվան մոտեցումը։ Խաղը ավարտվում է տագնապով՝ խորհրդանշելով ճակատագրի անխուսափելի գրավումը։
ՍԻՐԵԼԻՆԵՐԻՑ ՄԻ ԲԱԺԱՆՎԵՔ
Ներկայացում առանց ընդմիջման
Հեղինակ` Ալեքսանդ Վոլոդին
Թարգմանությունը` Կարո Վարդանյանի
Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի
Նկարիչ` Լուսինե Կարապետյան
Պարերը` Նաիրա Հովհաննիսյանի
Դերերում՝ Սոնա Մուրադյան/Հասմիկ Գևորգյան, Վարդան Կուղյանոսյան, Արև Հակոբյան, Զարուհի Խաչատրյան, Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Հարություն Մելիք-Բեկյան, Աշոտ Հակոբյան, Հայկազ Համբարձումյան, Լուսինե Արշակյան, Անի Քոչարյան, Սերգեյ Ոսկանյան, Հասմիկ Վերդյան, Ռոբերտ Ղամբարյան, Մարգարիտա Խաչատրյան, Վարդան Գևորգյան, Հասմիկ Մխիթարյան, Արսեն Ալբարյան, Մարիամ Գրիգորյան:
Ներկայացումը սիրո և մարդկային ջերմության անգին արժեքի մասին է։ Մի աշխարհում, որտեղ օտարացումը դարձել է սովորական, այս ստեղծագործությունը հիշեցնում է, թե որքան հեշտ է կորցնել ամենակարևորն՝ այն մարդկանց, ովքեր մեզ իսկապես թանկ են։ Սա պատմություն է բաժանման ցավի, սիրո պակասից հոգու անկման և այն կարևորության մասին, թե ինչու պետք է պահպանել կապն այն սրտակից մարդկանց հետ, ովքեր մեր կյանքի լույսն ու հենարանն են։
ԿՈՇԿԱՎՈՐ ԿԱՏՈՒՆ
Մյուզիքլ առանց ընդմիջման
ըստ Շառլ Պիեռոյի հեքիաթի
Կոմպոզիտոր և լիբրետոյի հեղինակ՝ Վահե Հայրապետյան
Բեմադրությունը՝ Սամսոն Մովսեսյանի
Բեմանկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան
Զգեստների նկարիչ՝ Մարինա Թադևոսյան
Պարերը՝ Արտյոմ Գևորգյանի
Գլխավոր խմբավար՝ Շուշան Հովհաննիսյան
Կոշկավոր կատվի դերում` Գևորգ Դավթյան
Դերերում՝ Արթուր Աղաջանով, Արսեն Գևորգյան, Հովսեփ Նշանյան, Մարիամ Ղազանչյան, Հայկ Մաթևոսյան, Մարտին Ադամյան, Հայկ Խոյլունց, Արսեն Միհրանյան, Աննա Մովսեսյան, Սոֆիա Բաղդասարյան, Բելլա Ամարյան/Մարգարիտա Օքրոյան, Աննա Ծատուրյան, Լուսինե Պուլուզյան, Յանա Թևանյան, Արմինե Լեյլոյան, Ալբերտ Ղազարյան, Հայկազ Համբարձումյան
Մասնակցությամբ թատրոնի բալետային խմբի:
Երբ հայրն իր ժառանգությունը թողեց երեք որդիներին, նրանք այն արդարությամբ չբաժանեցին։ Ավագը ստացավ ջրաղացը, միջնեկը՝ էշը, իսկ կրտսերը մնաց ձեռնունայն և վտարվեց՝ հետևից միայն մի կատու ստանալով։ Սակայն պարզվեց, որ այդ կատուն սովորական չէր, այլ հեքիաթային ու խորամանկ։ Այսպես է սկսվում մի անչափ հետաքրքիր պատմություն՝ այն մասին, թե որքան կարևոր է սիրել և արժևորել միմյանց։
Հեքիաթը հուշում է, որ պետք է ունենալ ամուր կամք, հավատալ սեփական ուժերին և երբեք չհուսահատվել։
ԿՆՈՋՍ ԱՆՈՒՆԸ ՄՈՐԻՍ Է
Կատակերգություն 1 գործողությամբ
Հեղինակ՝ Րաֆֆի Շարտ
Բեմադրությունը, նկարչական և երաժշտական ձևավորումները՝ Հակոբ Ղազանչյանի
Դերերում՝ Իշխան Ղարիբյան, Սամվել Դանիելյան, Մարիամ Ղազանչյան/Հասմիկ Գևորգյան, Արթուր Պետրոսյան, Լարիսա Ղևոնդյան, Տիգրան Նահապետյան:
Ժորժը, հարուստ փարիզեցի, շփոթվում է սիրախաղի բարդության մեջ։ Նրա սիրուհին ցանկանում է ամուսնանալ նրա հետ, բայց նա չի պատրաստվում բաժանվել իր կնոջից, ով հանդիսանում է նրա հարստության աղբյուրը։ Երբ սիրուհին սպառնում է բացահայտել ամեն ինչ Ժորժի կնոջը, նա խնդրում է մի օտար տղամարդու՝ Մորիսի, հանդես գալու որպես իր կինը և վախեցնել սիրուհուն։ Բայց իրավիճակը դառնում է անկառավարելի, և ոչինչ չի ընթանում այնպես, ինչպես նախատեսված էր...
ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Հեքիաթ մեկ գործողությամբ
Բեմադրության երաժշտության հեղինակ՝ Ռուբեն Թումանյան
Նկարիչ՝ Գարեգին Եվանգուլյանը
Զգեստների նկարիչ՝ Մարինա Թադեւոսյան
Պարերը՝ Նաիրա Հովհաննիսյանի
Երաժշտության գործիքավորումը՝ Արթուր Հակոբյանի
Դերերում՝ Արթուր Պետրոսյան, Կարապետ Քարաջյան, Անի Նիկոյան, Հասմիկ Մխիթարյան, Հասմիկ Գևորգյան, Արման Սիմիկյան, Տիգրան նահապետյան, Անժելա Պողոսյան, Հայկ Մաթևոսյան, Ալբերտ Ղազարյան, Լևոն Հակոբյան, Մարգարիտա Օքրոյան, Տիգրանուհի Բաստաջյան, Սիլվի Լոբյան, Մարիամ Մանուկյան, Անի Սարդարյան, Լիլիթ Խուդեդա, Անգելինա Անտարյան, Շահանե Վարդանյան:
Ներկայացումը նվիրված է Հովհաննես Թումանյանի 155 ամյակին, գրողի «Մի կաթիլ մեղրը», «Կիկոսի մահը»,«Թմկաբերդի առումը» և «Փարվանա» ստեղծաֆործությունների հիման վրա:
ԵՐԵՎԱՆ 20 24
մյուզիքլ մեկ գործողությամբ
Երաժշտության և լիբրետոյի հեղինակ ՝ Քրիստ Մանարյան
Բեմադրությունը՝ Արթուր Սահակյանի
Նկարիչ՝ Ռաֆայել Խաչատուրյան
Զգեստների նկարիչ՝ Իզաբելլա Սաֆրոնովա
Պարերը՝ Արտյոմ Գևորգյանի
Գլխավոր խմբավար՝ Շուշան Հովհաննիսյան
Դերերում՝ Հասմիկ Գևորգյան/Անժելա Պողոսյան, Արսեն Ալբարյան/ Աբել Վարդանյան, Վարդան Գևորգյան, Տաթևիկ Պետրոսյան, Զարուհի Խաչատրյան, Վահագն Մարգարյան, Լուսինե Արշակյան, Արման Սիմիկյան, Հարություն Մելիք-Բեկյան, Կարապետ Քարաջյան:
Վոկալ՝ Աննա Մովսեսյան, Ալբերտ Ղազարյան
Մասնակցությամբ թատրոնի բալետային խմբի:
«Երևան 20 24» մյուզիքլը պատմում է երիտասարդների մասին, ովքեր սիրո, ընկերության և փոխադարձ աջակցության միջոցով հաղթահարում են դժվարությունները։ Նրանց կյանքի պատմությունները հյուսվում են Երևանի գունեղ միջավայրում՝ հումորով, լավատեսությամբ և լուսավոր երաժշտությամբ։
ՉԻՆԱՑԻՆ ԷԼ ԿԱՐՈՂ Է ՀԱՅ ԼԻՆԵԼ
Կատակերգություն մեկ գործողությամբ
Հեղինակ՝ Մարո Մադոյան-Ալաջաջյան
Բեմադրությունը, նկարչական և երաժշտական ձևավորումները` Հակոբ Ղազանչյանի
Պարերը` Նաիրա Հովհաննիսյանի
Դերերում՝ Մարգարիտա Խաչատրյան, Արմեն Կարապետյան, Անի Քոչարյան, Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Հասմիկ Վերդյան, Հասմիկ Մխիթարյան, Անժելա Պողոսյան, Վահագն Մարգարյան:
Վոկալ` Աննա Մովսեսյան
Մասնակցությամբ թատրոնի բալետային խմբի:
ԱՄՆ բնակության տեղափոխված երկու քույրերի ընտանիքների հանգիստ կյանքը վերածվում է խառնաշփոթի, երբ ավագ քրոջ աղջիկը որոշում է ամուսնանալ չինացու հետ: Սիրային հարաբերություններ, սերունդների բախումներ, կյանքի տարբեր շրջադարձներ և հեռվում գտնվող հայրենիք ու ծնողներ՝ այս ամենը մղում է նրանց նոր իրականության մեջ փնտրելու իրենց տեղը։
ՄԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Հեղինակ՝ Ստանիսլավ Ստրատիև
Թարգմանությունը՝ Կարո Վարդանյանի
Բեմադրությունը՝ Արթուր Սարիբեկյանի
Նկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան
Զգեստների նկարիչ՝ Մարինա Թադևոսյան
Դերերում՝ Իշխան Ղարիբյան, Վարդան Կուղյանոսյան, Արմեն Կարապետյան, Սամվել Դանիելյան, Սերգեյ Ոսկանյան, Հասմիկ Վերդյան, Աշոտ Հակոբյան, Արսեն Ալբարյան, Անի Նիկոյան:
Իր ճանապարհից շեղված ավտոբուսը աստիճանաբար դառնում է խուճապի և եսասիրության խորհրդանիշ։ Ընդհանուր վտանգը ոչ թե միավորում, այլ բաժանում է մարդկանց։ Արդյո՞ք սա մեր կյանքի ալեգորիան է, որտեղ եսասիրությունն ու անտեսանելի ուժերը մեզ առաջնորդում են անհայտության։
ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ
Կատակերգություն երկու գործողությամբ
Հեղինակ՝ Արամաշոտ Պապայան
Բեմադրությունը՝ Երվանդ Ղազանչյանի
Ռեժիսորի ասիստենտ՝ Զավեն Աբրահամյան
Նկարիչ՝ Տաթևիկ Հովհաննիսյան
Երաժշտական ձևավորումը՝ Արթուր Կարապետյանի
Դերերում՝ Արմեն Սանթրոսյան/Ռոբերտ Ղամբարյան, Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Սիփան Զադոյան, Հասմիկ Վերդյան/ Հասմիկ Մխիթարյան, Վարդան Կուղյանոսյան, Հարություն Մելիք-Բեկյան, Մարիամ Գրիգորյան, Արև Հակոբյան, Աշոտ Հակոբյան:
Տարոնը, մենակ ու հպարտ հայր, որոշում է հիվանդ ձևանալ՝ զավակներին իր կողքին հավաքելու համար: Նրա ջանքերն ու հարևանուհի Սոֆիկի օգնությունը ստեղծում են հուզիչ ու զավեշտալի պահեր: Ներկայացումը պատմում է սիրո, ընտանիքի արժեքի և ծնողների կողքին լինելու կարևորության մասին՝ միահյուսելով հումորն ու կյանքի ջերմությունը։
ՄՈՐԳԱՆԻ ԽՆԱՄԻՆ
Մյուզիքլ երկու գործողությամբ
Հեղինակ՝ Ալեքսանդր Շիրվանզադե
Բեմադրությունը՝ Երվանդ Ղազանչյանի
Ռեժիսոր` Շուշան Գևորգյան
Կոմպոզիտոր` Արամ Սաթյան
Դիրիժոր` Կարեն Լավչյան
Գլխավոր խմբավար` Շուշան Հովհաննիսյան
Նկարիչ` Վահագն Թևանյան
Զգեստների նկարիչ` Մերի Սարգսյան
Պարերը` Գագիկ Կարապետյանի
Երգերի տեքստերը` Վահունի Հովակիմյանի
Ռեժիսորի օգնական` Օֆելյա Ջենջոյան
Դերերում՝ Վահագն Մարգարյան, Սաթիկ Հախնազարյան, Աշոտ Հակոբյան, Սոնա Մուրադյան/Արև Հակոբյան, Արթուր Կարապետյան, Անի Քոչարյան, Զարուհի Խաչատրյան, Հայկազ Համբարձումյան, Գևորգ Դավթյան:
Մասնակցությամբ թատրոնի նվագախմբի, երգչախմբի, բալետային խմբի:
Երբեմնի մեծահարուստ Մինթոևը սնանկացել է ու հեղափոխությունից հետո հայտնվել Փարիզում։ Նրա որդին՝ Ժորժը, նրանից փող չստանալով, հորը խաբում է, թե շուտով ամուսնանալու է ամերիկյան բանկիր Մորգանի քրոջ դստեր հետ…
ՍՊԻՏԱԿԱՁՅՈՒՆԻԿԸ և ՅՈԹ ԹԶՈՒԿՆԵՐԸ
Երաժշտական ներկայացում ըստ Գրիմմ եղբայրների համանուն հեքիաթի
Բեմականացումը և բեմադրությունը՝ Ռուզան Խաչատրյանի
Նկարիչ՝ Մարիամ Մուրադյան
Պարերը՝ Նաիրա Հովհաննիսյանի
Երաժշտական ուրախ և գունեղ ներկայացում կախարդական հայելու, չար թագուհու, գեղեցկուհի Սպիտակաձյունիկի, նրբազգաց արքայազնի և, իհարկե, յոթ ուրախ և զվարճալի թզուկ եղբայրների մասին։
ԳՈՂԸ ԴՐԱԽՏՈՒՄ
Կատակերգություն 1 գործողությամբ
Հեղինակ՝ Էդուարդո դե Ֆիլիպո
Բեմադրությունը, նկարչական և երաժշտական ձևավորումները` Հակոբ Ղազանչյանի
Պարերը` Նաիրա Հովհաննիսյանի
Դերերում՝ Սամվել Դանիելյան, Մարիամ Ղազանչյան/Սոնա Մուրադյան, Բորիս Պեպանյան, Զարուհի Խաչատրյան, Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Մարիամ Գրիգորյան, Վարդան Կուղյանոսյան, Արսեն Ալբարյան:
Մասնակցությամբ թատրոնի բալետային խմբի:
Վինչենցո դե Պրետորե անունով մի իտալացի գող իր կյանքի ընթացքում Սուրբ Հովսեփին ընտրում է որպես հովանավոր: Մահվանից հետո նա դիմում է Սուրբ Հովսեփին՝ խնդրելով միջնորդել Աստծու մոտ, որպեսզի «խեղճ Վինչենցոյին» թույլ տրվի մնալ դրախտում…
ԲՐԵՄԵՆՅԱՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ
Ըստ Գրիմմ եղբայրների համանուն հեքիաթի
Բեմականացումը՝ Վիգեն Ստեփանյանի
Բեմադրությունը` Հակոբ Ղազանչյանի
Նկարչական ձևավորումը՝ Նարեկ Քեշիշյանի
Պարերը` Նաիրա Հովհաննիսյանի
Երաժիշտ Տրուբադուրի և նրա հավատարիմ ընկերների հետ միասին մենք կգտնենք կորած արքայադստերը, կպայքարենք նենգ ավազակների դեմ, կփրկենք թագավորին և, իհարկե, կերգենք հիասքանչ երգեր։
ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՔ ԾՆՈւՆԴԻ
Կատակերգություն 2 գործողությամբ
Հեղինակ՝ Կարինե Խոդիկյան
Բեմադրիչ՝ Հրաչյա Գասպարյան
Նկարիչ՝ Մարիամ Մուրադյան
Պարերը՝ Նաիրա Հովհաննիսյանի
Երաժշտական ձևավորումը՝ Արթուր Կարապետյանի
Դերերում՝ Սիփան Զադոյան, Ռուզան Գասպարյան, Մարգարիտա Խաչատրյան, Արև Հակոբյան:
Մասնակցությամբ թատրոնի բալետային խմբի:
Ներկայացումը պատմում է ժամանակի անվանի իրավաբանի թոռնիկի հետ պատահող իրադարձությունների մասին պապիկի մահից հետո: Մահվանից 14 օր անց, նրա ծննդյան օրը, տուն են գալիս պապիկի կյանքի տարբեր ժամանակահատվածների սիրելի կանայք, որոնցից ոչ ոք տեղյակ չէ նրա մահվան մասին: Պապիկը բոլորին հրավիրել էր իր տարեդարձին, սակայն նրանք հավաքվում են առանց հոբելյարի: Տարբեր տարիքի և մտածելակերպի կանայք, ճակատագրի ընդհանուր գծեր և հավերժական սեր…
ՈՒՇ ԼԻՆԻ, ՆՈՒՇ ԼԻՆԻ
Օպերետ 2 գործողությամբ
Հեղինակներ` Արտեմի Այվազյան, Գարեգին Երիցյան
Բեմադրությունը` Երվանդ Ղազանչյանի
Ռեժիսոր՝ Շուշանիկ Գևորգյան
Դիրիժոր` Հարություն Արզումանյան
Նկարիչ` Մարիամ Մուրադյան
Գլխավոր խմբավար` Շուշան Հովհաննիսյան
Պարերը՝ Աննա Կարապետյանի
Դերերում՝ Սոֆա Բաղդասարյան, Արսեն Գևորգյան, Ռոբերտ Ղամբարյան, Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Աննա Մովսեսյան, Գևորգ Դավթյան, Վահագն Մարգարյան, Ժասմեն Ասրյան:
Մասնակցությամբ թատրոնի նվագախմբի, երգչախմբի, բալետային խմբի:
Գյուղական կյանք, որտեղ հայրը ցանկանում է աղջկան ամուսնացնել հարուստ տղայի հետ, բայց վերջում ուշացումով հաղթահարում է անկեղծ սերը:
ՎԵՐՋԻՆ ԿԱՆԳԱՌ
Լուրջ կատակերգություն 2 գործողությամբ
Հեղինակ և բեմադրիչ՝ Թամար Հովհաննիսյան
Նկարչական ձևավորումը` Գարեգին Եվանգուլյանի
Երաժշտական ձևավորումը` Արթուր Կարապետյանի
Ռեժիսորի օգնական` Օֆելյա Ջենջոյան
Դերերում՝ Արթուր Կարապետյան, Ռուզան Գասպարյան, Ռոբերտ Ղամբարյան, Անի Քոչարյան, Սոնա Մուրադյան/Հասմիկ Գևորգյան, Աշոտ Հակոբյան, Արա Դեղտրիկյան, Լաուրա Բաբայան
ԱՄՆ-ում ապրող հայկական ընտանիք, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք: Սիրային պատմություններ, նոր հանդիպումներ և ուրախալի պահեր, որոնք դառնում են ընտանիքի կյանքի բեկումնային պահերը։
ԲԱՆԱԼԻ ԵՐԿՈՒՍԻ ՀԱՄԱՐ
Կատակերգություն 2 գործողությամբ
Հեղինակներ՝ Ջոն Չեպմեն, Դեյվ Ֆրիման
Բեմադրությունը՝ Անուշ Սարգսյանի
Նկարիչ՝ Նելլի Բարսեղյան
Պարերը՝ Արտյոմ Գևորգյանի
Երաժշտական ձևավորումը՝ Ավետիս Շահինյանի
Դերերում՝ Անի Քոչարյան, Հասմիկ Վերդյան, Արա Դեղտրիկյան, Վարդան Կուղյանոսյան, Արմեն Կարապետյան, Մարգարիտա Խաչատրյան, Լուսինե Արշակյան:
Կատակերգություն հիմնված անհավանական սիրային յոթանկյան վրա՝ ամուսիններ, կանայք, ընկերներ և ընկերուհիներ: Սյուժեի շրջադարձերը անկանխատեսելի են, իսկ ավարտը՝ լիովին անսպասելի: Ներկայացումը զարմացնում է, զվարճացնում և օգնում մոռանալ առօրյա հոգսերը։
ՉՈՐՍ ՊԱՏՃԱՌ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Լիրիկական կատակերգություն 2 գործողությամբ
Հեղինակ՝ Ռիչարդ Բայեր
Բեմադրությունը՝ Անուշ Սարգսյանի
Նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի
Պարերը՝ Նաիրա Հովհաննիսյանի
Երաժշտական ձևավորումը՝ Արթուր Կարապետյանի
Դերերում՝ Ռուզան Գասպարյան, Արա Դեղտրիկյան, Սիփան Զադոյան, Արսեն Ալբարյան:
Ներկայացումը երկու միայնակ մարդկանց մասին է, որոնք կորցրել են իրենց սիրելիներին: Նախկինում նրանք ընտանիքներով էին ընկերացել, իսկ այժմ միայնակ են : Նրանք փնտրում են նոր իմաստ ու գույն իրենց կյանքում: Սյուժեն զարգանում է այնպես, որ հերոսները միաժամանակ վիճում ու հաշտվում են, հիշում իրենց մահացած ամուսիններին, սակայն ի վերջո հասկանում են, որ իրար կարիք ունեն: Սա պատմություն է սիրո ու կարոտի մասին՝ այն մասին, թե որքան կարևոր է զգալ, որ դու միայնակ չես: Ներկայացումը լի է հումորով ու խորին հուզմունքով:
ՔԱՋ ՆԱԶԱՐ
Ներկայացում առանց ընդմիջման
Ըստ Դերենիկ Դեմիրճյանի
Բեմադրությունը՝ Հակոբ Ղազանչյանի
Նկարչական ձևավորումը՝ Գարիկ Մանուկյանի
Պարերը՝ Արտյոմ Գևորգյանի
Դերերում՝ Իշխան Ղարիբյան, Սոնա Մուրադյան/Հասմիկ Վերդյան, Արթուր Պետրոսյան, Հայկազ Համբարձումյան, Արսեն Ալբարյան, Կարապետ Քարաջյան, Սիփան Զադոյան, Վահագն Մարգարյան, Տիգրան Նահապետյան, Լուրա Բաբայան, Անի Նիկոյան, Սիլվի Լոբյան, Անգելինա Անտարյան:
Նազարը վախկոտ մարդ է, սակայն բախտի ու հանգամանքների բերումով ձեռք է բերում անհաղթ հերոսի համբավ, նոր փառք և անուն ու դառնում թագավոր…
ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Մյուզիքլ առանց ընդմիջման
Մտահաղացման և բեմադրության հեղինակ՝ Սամսոն Մովսեսյան
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան/Կարեն Լավչյան
Նկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան
Զգեստների նկարիչ՝ Իզաբելլա Սաֆրոնովա
Պարերը՝ Արտյոմ Գևորգյան
Գլխավոր խմբավար՝ Շուշան Հովհաննիսյան
Գործիքավորումը՝ Վահագն Վարդանյանի
Երգերի տեքստերը՝ Գևորգ Դավթյանի
Դերերում՝ Թերեզա Մաթևոսյան, Մարտին Ադամյան, Արսեն Գևորգյան, Բելլա Ամարյան, Աննա Ծատուրյան, Արտակ Հովհաննիսյան, Արև Հակոբյան, Վարդան Գևորգյան, Ռոբերտ Ղամբարյան, Հասմիկ Գևորգյան, Կարապետ Քարաջյան, Սերգեյ Ոսկանյան, Լաուրա Բաբայան, Յանա Թևանյան, Արման Սիմիկյան, Հայկազ Համբարձումյան, Հարություն Մելիք-Բեկյան, Տիգրան Նահապետյան, Ալբերտ Ղազարյան, Հովսեփ Նշանյան, Արթուր Աղաջանով, Հայկ Խոյլունց, Վիգեն Դարբինյան:
Մասնակցությամբ թատրոնի նվագախմբի, երգչախմբի, բալետային խմբի:
Ներկայացումը հավերժական սիրո ու հանուն դրա պայքարի մասին է։Այն մասին ,որ սերը չի ճանաչում սահմաններ և արգելքներ։
ՌԵՎԻԶՈՐ
Կատակերգություն 2 գործողությամբ
Հեղինակ՝ Նիկոլայ Գոգոլ
Բեմադրությունը, նկարչական և երաժշտական ձևավորումները` Հակոբ Ղազանչյանի
Պարերը` Նաիրա Հովհաննիսյանի
Դերերում՝ Հարություն Մելիք-Բեկյան, Արթուր Կարապետյան, Անի Քոչարյան, Մարիամ Ղազանչյան/Հասմիկ Վերդյան/Մարիամ Գրիգորյան, Բորիս Պեպանյան, Աշոտ Հակոբյան, Սերգեյ Ոսկանյան, Արսեն Ալբարյան, Վարդան Կուղյանոսյան:
Վոկալ՝ Աննա Մովսեսյան/Մարգարիտա Օքրոյան
Մասնակցությամբ թատրոնի բալետային խմբի:
Նիկոլայ Գոգոլի կատակերգությունը, որը ներկայացնում է փոքրիկ քաղաքի իշխանությունների ու բնակիչների սուտն ու բնույթը:
Մի օր քաղաք է ժամանում մի մարդ, որին բոլորը ընդունում են որպես ռևիզոր։ Վախենալով, իշխանությունները սկսում են հաճոյանալ նրան՝ թաքցնելով իրենց արատներն ու սխալները։ Միաժամանակ, գլխավոր հերոսը, որը չունի որևէ պաշտոնական իշխանություն, օգտագործում է իրավիճակը իր անձնական շահերի համար։ Ներկայացումը սուր սատիրա է, որը կոշտ կերպով քննադատում է բյուրոկրատիան ու հասարակության տրամաբանության բացակայությունը։
ՎԵՐՈՆԻԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է ՄԵՌՆԵԼ
Դրամա 1 գործողությամբ
Ըստ Պաուլո Կոելիոյի
Բեմական տարբերակը և բեմադրությունը՝ Արթուր Սարիբեկյանի
Նկարիչ՝ Մարիամ Մուրադյան
Դերերում՝ Մարիամ Ղազանչյան, Աբել Վարդանյան/Ավո Խալաթյան, Սաթիկ Հախնազարյան, Արթուր Կարապետյան, Ռոբերտ Ղամբարյան
Ներկայացումը պատմում է Վերոնիկայի մասին՝ երիտասարդ աղջկա, ով, ինքնասպանություն գործելու փորձից հետո, հայտնվում է հոգեբուժարանում: Հիվանդության և հուսահատության մեջ նա հանդիպում է ուրիշներին, որոնք մղված են իրենց ներքին ցավերով ու խառնաշփոթով: Ներկայացումը բացահայտում է կյանքի, մահվան և ինքնության որոնման խորքային թեմաներ, որն ի վերջո ցույց է տալիս ինքնազարգացման և ներքին ուժի անկոտրում պայքարը:
ԱԼԻՍԱՆ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Երաժշտական ներկայացում
ըստ Լուիս Քերոլի համանուն հեքիաթի
Բեմադրությունը՝ Կարո Բալյանի
Կոմպոզիտոր` Վարգա Բալինթ
Նկարիչ` Մարիամ Մուրադյան
Պարերը` Անգելինա Անտարյան
«Ալիսան հայելիների աշխարհում» հեքիաթային, երաժշտական ներկայացում է, որտեղ Ալիսան հայտնվում է կախարդական աշխարհում՝ լի ուրախ պարերով, զվարճալի կերպարներով և շախմատային արկածներով։ Խոսող կենդանիներն ու կախարդական իրավիճակները բեմը լցնում են ուրախությամբ ու հրաշքով՝ հիացնելով մեծերին ու փոքրերին։
ՍԻՐԱՅԻՆ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ
Կատակերգություն 2 գործողությամբ
Հեղինակ` Մարկ Կամոլետտի
Թարգմանությունը՝ Դավիթ Մուրադյանի
Բեմադրությունը` Անուշ Սարգսյանի
Նկարիչ՝ Անի Պետրոսյան
Երաժշտական ձևավորումը՝ Արթուր Կարապետյանի
Դերերում՝ Սաթիկ Հախնազարյան, Իշխան Ղարիբյան, Հասմիկ Վերդյան, Սամվել Դանիելյան, Մարիամ Ղազանչյան, Սերգեյ Ոսկանյան:
Ամուսինը, իմանալով, որ իր կինը գնում է մորն այցելելու, որոշում է օգտվել պահից և հրավիրում սիրուհուն: Սակայն կինը՝ Ժակլինը, կասկածելով, չի գնում: Ամուսինը պնդում է, որ իր մոտ գալիս է մտերիմ ընկերը՝ Ռոբերտը, Ժակլինի սիրեկանը, իսկ սիրուհու ծննդյան օրը հրավիրում է խոհարար՝ տոնական ընթրիք պատրաստելու:
Ստեղծված զավեշտալի իրավիճակներում յուրաքանչյուրը կրել է ոչ այն դերը, որը նախատեսել էր: Սա մի խճճված, բայց համեղ ֆրանսիական պատմություն է:
Անուն | Շարք | Տեղ | Գին | Ջնջել |
---|