• ԳԼԽԱՎՈՐ
  • ԹԱՏՐՈՆ
    • Պատմություն
    • Երվանդ Ղազանչյան
    • Մեր մեծերը
    • Մեծերը մեր մասին
    • Վիրտուալ շրջայց
    • Դահլիճի հատակագիծ
    • Բեմի հատակագիծ
    • Գնումներ
    • Պատկերասրահ
  • ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ
    • Մեծ բեմ
    • «Երվանդ Ղազանչյան» թատերասրահ
  • ԳՆԵԼ ՏՈՄՍ
  • ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ
    • Ստեղծագործական կազմ
    • Դերասաններ
    • Նվագախումբ, երգչախումբ, բալետ
    • Տնօրինություն
    • Սպասարկող անձնակազմ
  • ԱՐԽԻՎ
    • Հիշարժան իրադարձություններ
    • Փառատոներ, մրցանակներ
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Տեսանյութեր
    • Հոդվածներ
  • ԿԱՊ
  • ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ
  • ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄ
ԹԱՏՐՈՆԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ
Թատրոնի գեղարվեստական-տեխնիկական ողջ մակարդակն ապահովելու, այն պատշաճ բարձրության հասցնելու, բեմի ներքին կարգապահությունը անվրեպ կազմակերպելու համար թատրոնում գործում են գեղարվեստա-տեխնիկական մի շարք արտադրամասեր, որոնցում մեծ պատասխանատվությամբ ու ջանասիրությամբ աշխատում են իրենց գործի իսկական վարպետներ:
ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄ
Մեծ ջանասիրությամբ ու պատասխանատվությամբ են աշխատում թատրոնի բեմադրական մասի վարիչ Լենա Վարժապետյանը, հանդերձարանի վարիչ Հայկանուշ Բաբլոյանը և հանդերձարանի աշխատող Արևհատ Ադամյանը, ռեկվիզիտի արտադրամասի պետ Պայծառ Լեմեցյանը և ռեկվիզիտի աշխատող Վարդ Հովհաննիսյանը, կարի արտադրամասի վարպետներ Ռուբիկ Ադամյանն ու Նունե Հովհաննիսյանը, ձայնային և լուսային սարքավորումների արտադրամասի պատասխանատու Կարեն Սահակյանը, լուսային սարքավորումների ավագ մասնագետ Գուրգեն Թադևոսյանը, հնչյունային ռեժիսորներ Մարիամ Խաչատրյանը և Մարինե Հարությունյանը,  ատաղծագործ Հայկ Մալխասյանը, նկարիչ Մարիամ Մուրադյանը, բուտաֆոր Մայա Ավագյանը:
Թատրոնն ունի առաջին հայացքից ոչ տեսանելի գաղտնիքներ, որոնց տիրապետելը չափազանց կարևոր է նրա անխափան աշխատանքի կազմակերպման համար (վարագույր, պտտվող բեմեր, վերելակ, շենքի ներքին և արտաքին տեսքի հսկողություն և այլն): Այդ գործի ողջ պատասխանատվության կրողն է թատրոնի ճարտարագետ Վարուժան Շառոյանը, որն իր գործը կատարում է ուժերի ողջ լարումով:
Իր գործին երկյուղածությամբ ու պատասխանատվությամբ է մոտենում թատերախմբի վարիչ Օֆելյա Ջենջոյանը, որի աշխատանքի ճիշտ կազմակերպման համար պահանջվող չափի, ժամանակի, ռիթմի զգացողությունը գալիս է ոչ միայն իր կայուն բնավորությունից, կրթվածությունից ու պահանջկոտությունից, այլև նրա ստացած երաժշտական-մասնագիտական կրթությունից:




ՈՒՇԱԳՐԱՎ

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հիմնադրվել է 1941 թվականի դեկտեմբերի 23-ին:

Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1942 թվականի հունիսի 22-ին՝ Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով։

   ՀՂՈՒՄՆԵՐ
  • Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
  • Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
  • Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7
  • (010) 58 01 01
  • info@comedytheater.am
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության