
ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ծնվել է 1993 թվականի փետրվարի 14-ին՝ Երևանում: 1999-2009թթ սովորել է Գառնիի Ատոմի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում: 2009-2014 թթ սովորել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում՝ բեմարվեստ բաժնում, 2011-2013թթ ծառայել է Հայոց բանակում: 2014-2018թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում ՝ Վահե Շահվերդյանի արվեստանոցում: 2018 թվականից մինչ օրս աշխատում է Պարոնյան թատրոնում:
Խաղացած դերեր.
ծաղրածու՝ «Դու էիր պակաս»
Երվանդ՝ «Երկու տերով ծառա մը»
երաժիշտ՝ «BREMEN TOWN MUSICIANS»
արքայազն՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»
Միրոնով՝ «Սիրելիներից մի բաժանվեք»