Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թատերացանկը 2025-ին կհամալրվի մոտ 1 տասնյակ նոր ներկայացումներով։ Ապրիլի սկզբին սպասվում է լայնամասշտաբ մյուզիքլի պրեմիերա։ Թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանի խոսքով՝ 2025-ի համար նախատեսել են բազմազան ծրագիր։ «Մյուզիքլի կոմպոզիտորը Կանադայից է, լիբրեդոյի հեղինակը՝ Ռուսաստանից, զգեստների նկարիչը՝ Մոլդովայից, բեմանկարիչը՝ Վրաստանից։ Բեմադրության հեղինակը թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանն է։ Լինելու է նաև կենդանի նվագախումբ», - տեղեկացրել է թատրոնի տնօրենը։
ԱՎԵԼԻՆ

Հերմինե Ավագյանի «Վազում եմ, սպասի՛ր…» գրքի պատմությունների հիման վրա բեմադրիչ Ռուզաննա Խաչատրյանի կողմից Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում բեմադրված «Արևի մարդիկ» ներկայացումը հունվարի 30-ին իր առաջնախաղն ունեցավ։
Այս ներկայացումը պատմում է արևի մարդկանց մասին, ովքեր խաղաղ էին ապրում իրենց արևոտ հայրենիքում՝ ներդաշնակ բնության գեղեցկությանը և մարդկային հոգատարությանը։ Նրանց կյանքը լցված էր սիրով, ծիծաղով, երազանքներով և հույսով։ Սակայն այդ ներդաշնակությունը խաթարվում է, երբ պատերազմի ստվերը ծանրանում է նրանց վրա՝ խլելով խաղաղությունը և ստիպելով բախվել կյանքի դաժան իրականությանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ արդեն երկրորդ տարին անցկացնում է «Թատերական երկամսյակ» ծրագիրը:
Ծրագրի շրջանակում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում իրենց լավագույն ներկայացումներով հանդես են գալիս ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերական կազմակերպությունները:
ԱՎԵԼԻՆ
ԱՎԵԼԻՆ

Ապրիլի 6-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Փրայմ Թայմ» մյուզիքլի առաջնախաղը։ Ներկայացման գաղափարը մշակութային գործիչ, թատերագետ, Մոսկվայի մյուզիքլի թատրոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Շվիդկոյինն է։ «Փրայմ Թայմը» միջազգային ստեղծագործական գործակցության եզակի օրինակ է: Նախագիծը վերածվել է լայնածավալ մշակութային գործակցության՝ համախմբելով 5 երկրի արվեստագետների։ Մյուզիքլի սցենարը նորարարական և ինքնատիպ է՝ հատուկ մշակված տվյալ բեմադրության համար։ Բնօրինակ երաժշտությունը հեղինակել է կանադացի կոմպոզիտոր Մաքսիմ Լեպաժը։ Ներկայացումը ուղեկցվում է կենդանի նվագակցությամբ՝ դիրիժոր Կարեն Լավչյան։ Նկարչական ձևավորումն իրականացրել է Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան ազգային թատրոնի բեմանկարիչ Աննա Նինուան, զգեստների ձևավորումը՝ մոլդովացի դիզայներ Տատյանա Պոպեսկուն։ Բալետմեյստերը Արինա Արարատյանն է, խմբավարը՝ Շուշան Հովհաննիսյանը։
ԱՎԵԼԻՆ
ԱՎԵԼԻՆ

Ո՞վ ասաց, թե ընտանիք կազմելը միայն սիրո հարց է։ Երբ մայրերը ներգրավված են՝ խաղն այլևս չի լինում կանոններով։
Էքսցենտրիկ գործողությունների ու անսպասելի շրջադարձերի մեջ մենք ականատես ենք դառնում մի տարօրինակ պայքարի, որտեղ հաղթողներ չկան, բայց ծիծաղն անսպառ է։
Դուստրը՝ ազատասեր, անկախ ու ժամանակակից, պատրաստ է դիմակայել բոլոր ճնշումներին՝ սուրճի բաժակի տակ դրված հարսնացուի լուսանկարից մինչև մայրիկի «պատահաբար» հրավիրված թեկնածուները։ Իսկ խորամանկ մայրը, գործում է ինչպես լավ ռեժիսոր՝ բեմադրելով իրավիճակներ, ներգրավելով երրորդ դեմքերին ու փորձելով իր դստերը տանել դեպի «երջանկություն»՝ ամուսնության ձևով։