Հերմինե Ավագյան
ԱՐԵՎԻ ՄԱՐԴԻԿ
Իրապատում մեկ գործողությամբ
Բեմադրությունը և բեմական տարբերակը՝ Ռուզան Խաչատրյանի
Նկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան
Զգեստների նկարիչ՝ Մարինա Թադևոսյան
Պարերը՝ Էդգար Կարապետյանի
Անիմացիան՝ Մարիամ Մուրադյանի
Մասնակցությամբ թատրոնի բալետային խմբի
Արցախի հեռավոր ու գողտրիկ մի գյուղում՝ որտեղ արևն այնքան մոտ է ծագում, որ թվում է՝ արթնանում ու քնում է մարդկանց ներսում, ապրում են «Արևի մարդիկ»։ Այնտեղ՝ արևի բնակավայրում, կողք կողքի բնակվում են ցավը, կորուստը, կամակորությունն ու միամտությունը։ Բայց նույն պահին այդ վայրում արթնանում են անկեղծ հումորը, ապրելու ու արարելու անսպառ կամքը։
Այս գյուղի ներսում թաքնված է Արցախի դիմագիծը՝ իր հմայքով, ճակատագրով ու անսպառ հավատով։ «Արևի մարդիկ» ներկայացնում են կյանքը, որտեղ միահյուսված է հավատարմությունը սեփական հողին, լույսին ու ապագային։