Միխայիլ Հեյֆեց
ԻՆՉՊԵՍ ՉԱՄՈՒՍՆԱՆԱԼ…
Էքսցենտրիկ կատակերգություն մեկ շնչով
Թարգմանությունը՝ Կարո Վարդանյանի
Բեմադրիչ՝ Գոհար Փոքրիկյան
Նկարիչ՝ Աննա Գրիգորյան
Ի՞նչ խորամանկությունների միայն չի դիմի մայրն, որ դուստրը վերջապես ամուսնանա։ Բայց դուստրը նույնպես հետ չի մնում և պատրաստ է ամեն ինչի՝ իր ազատությունն ու անկախությունը պահպանելու համար։
Մայր և դուստր, համառորեն պայքարելով իրենց նպատակների համար, յուրաքանչյուր քայլով միայն ավելի են խճճում իրավիճակը։ Իսկ ամեն փորձ այն շտկելու՝ հանգեցնում է նրան, որ ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից…
Դերերում՝ Լարիսա Ղևոնդյան, Հասմիկ Մխիթարյան: