Ըստ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հայտարարված սպանության քրոնիկոն» վիպակի

ՄԱՀԱՊԱՏԺԻ ՔՐՈՆԻԿՆԵՐ

 

Բեմադրությունը՝ Սամսոն Մովսեսյանի
Նկարիչ՝ Աննա Գրիգորյան
Պարերը՝ Նարեկ Զոհրաբյանի
Վոկալի դասուսույց՝ Շուշան Հովհաննիսյան

Բոլորը գիտեին՝ նա կմեռնի։ Բայց ոչ ոք ձայն չհանեց։
Մի քաղաք, որտեղ պատիվը խոսքից բարձր է, և լռությունը՝ ուժեղ ճշմարտությունից։
Ներկայացում՝ անխուսափելի մահվան, համընդհանուր մեղքի, տագնապալի լռության և հավերժական, չմեռնող սիրո մասին։
Պատմություն, որտեղ բոլորը գիտեն ճշմարտությունը՝ բայց ոչ ոք չի ասում այն։

Դերերում՝ Մարգարիտա Խաչատրյան, Վարդան Գևորգյան, Մարիամ Ղազանչյան, Լաուրա Բաբայան, Սիփան Զադոյան, Արև Հակոբյան, Արմեն Կարապետյան, Արման Սիմիկյան, Հայկազ Համբարձումյան, Նարեկ Զոհրաբյան: