Ալեքսանդ Բլոկ

ԿՈԼՈՄԲԻՆԱ


ըստ Ալեքսանդր Բլոկի «Բալագանչիկ» պիեսի
Թարգմանությունը՝ Գագիկ Դավթյանի
Բեմադրությունը՝ Հակոբ Ղազանչյանի
Կոմպոզիտոր՝ Վաչե Շարաֆյան
Պարերը՝ Արտյոմ Գևորգյանի
Զգեստները՝ Աննա Գրիգորյանի

Պիերրոյի սիրային պատմությունը բացահայտվում է հոգեբուժարանի միջավայրում, որտեղ իրականությունն ու երևակայությունը ներգործում են միմյանց վրա։ Երաժշտության և արտահայտիչ շարժումների միջոցով հստակվում են սիրո, մահվան և ճակատագրի խորքային թեմաները։ Պիերրոյի հեռավոր սերը Կոլոմբինայի հանդեպ ստվերվում է միստիկ կերպարներով, որոնց առկայությունը նախանշում է տառապանքի և մահվան մոտեցումը։ Խաղը ավարտվում է տագնապով՝ խորհրդանշելով ճակատագրի անխուսափելի գրավումը։