ԱՐՄԵՆԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ARMENAK KARAPETYAN

Ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 29-ին, քաղաք Աշտարակում: 1988-1992 թվականներին սովորել է Երևանի պետական Գեղարվեստա-թատերական ինստիտուտում՝ Ալեքսանդր Քոչարյանի կուրսում: 1993 թվականին հիմնադրել է Աբովյանի դրամատիկական թատրոնը, աշխատել է որպես տնօրեն և ռեժիսոր:
2019 թվականից աշխատում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես դերասան:

Խաղացած դերեր.
«Ներոն և Սենեկա»՝ Սենատոր
«Բանալի երկուսի համար»` Ռիչարդ
«Գիշատիչների խնջույքը»՝ Դոկտոր Քարտ

«Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»` որսորդ: