Դերերում՝ Բորիս Պեպանյան, Մարգարիտա Խաչատրյան, Իշխան Ղարիբյան, Հասմիկ Մխիթարյան, Տիգրան Նահապետյան, Մարիամ Մելիքյան, Վահագն Մարգարյան
Մի աղքատ արգենտինական ընտանիք՝ իտալական արմատներով, ապրում է իրենց տարեց տատիկի՝ Կարմենի հետ։ Չնայած նրա պատկառելի տարիքին, անդադար ուտում է, մինչ ընտանիքը պայքարում է հաշիվները մարելու և սնունդ հայթայթելու դժվարությունների դեմ։ Տատը դանդաղորեն հասցնում է ընտանիքը կործանման եզրին։ Հուսահատված՝ ընտանիքի անդամները սկսում են դիմել ամենատարբեր հնարքներին՝ գումար վաստակելու և վերջապես տարեց կնոջից ազատվելու համար։
ԿՆՈՋՍ ԱՆՈՒՆԸ ՄՈՐԻՍ Է
Կատակերգություն 1 գործողությամբ
Հեղինակ՝ Րաֆֆի Շարտ
Բեմադրությունը, նկարչական և երաժշտական ձևավորումները՝ Հակոբ Ղազանչյանի
Դերերում՝ Իշխան Ղարիբյան, Սամվել Դանիելյան, Մարիամ Ղազանչյան/Հասմիկ Գևորգյան, Արթուր Պետրոսյան, Լարիսա Ղևոնդյան, Տիգրան Նահապետյան:
Ժորժը, հարուստ փարիզեցի, շփոթվում է սիրախաղի բարդության մեջ։ Նրա սիրուհին ցանկանում է ամուսնանալ նրա հետ, բայց նա չի պատրաստվում բաժանվել իր կնոջից, ով հանդիսանում է նրա հարստության աղբյուրը։ Երբ սիրուհին սպառնում է բացահայտել ամեն ինչ Ժորժի կնոջը, նա խնդրում է մի օտար տղամարդու՝ Մորիսի, հանդես գալու որպես իր կինը և վախեցնել սիրուհուն։ Բայց իրավիճակը դառնում է անկառավարելի, և ոչինչ չի ընթանում այնպես, ինչպես նախատեսված էր...
Երաժշտության և լիբրետոյի հեղինակ ՝ Քրիստ Մանարյան
Բեմադրությունը՝ Արթուր Սահակյանի
Նկարիչ՝ Ռաֆայել Խաչատուրյան
Զգեստների նկարիչ՝ Իզաբելլա Սաֆրոնովա
Պարերը՝ Արտյոմ Գևորգյանի
Գլխավոր խմբավար՝ Շուշան Հովհաննիսյան
Դերերում՝ Հասմիկ Գևորգյան/Անժելա Պողոսյան, Արսեն Ալբարյան/ Աբել Վարդանյան, Վարդան Գևորգյան, Տաթևիկ Պետրոսյան, Զարուհի Խաչատրյան, Վահագն Մարգարյան, Լուսինե Արշակյան, Արման Սիմիկյան, Հարություն Մելիք-Բեկյան, Կարապետ Քարաջյան:
Վոկալ՝ Աննա Մովսեսյան, Ալբերտ Ղազարյան
Մասնակցությամբ թատրոնի բալետային խմբի:
«Երևան 20 24» մյուզիքլը պատմում է երիտասարդների մասին, ովքեր սիրո, ընկերության և փոխադարձ աջակցության միջոցով հաղթահարում են դժվարությունները։ Նրանց կյանքի պատմությունները հյուսվում են Երևանի գունեղ միջավայրում՝ հումորով, լավատեսությամբ և լուսավոր երաժշտությամբ։
ՎԵՐՋԻՆԿԱՆԳԱՌ
Լուրջ կատակերգություն 2 գործողությամբ
Հեղինակ և բեմադրիչ՝ Թամար Հովհաննիսյան
Նկարչական ձևավորումը` Գարեգին Եվանգուլյանի
Երաժշտական ձևավորումը` Արթուր Կարապետյանի
Ռեժիսորի օգնական` Օֆելյա Ջենջոյան
Դերերում՝ Արթուր Կարապետյան, Ռուզան Գասպարյան, Ռոբերտ Ղամբարյան, Անի Քոչարյան, Սոնա Մուրադյան/Հասմիկ Գևորգյան, Աշոտ Հակոբյան, Արա Դեղտրիկյան/Արմեն Կարապետյան, Լաուրա Բաբայան
ԱՄՆ-ում ապրող հայկական ընտանիք, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք: Սիրային պատմություններ, նոր հանդիպումներ և ուրախալի պահեր, որոնք դառնում են ընտանիքի կյանքի բեկումնային պահերը։
Բեմադրությունը` Երվանդ Ղազանչյանի
Ռեժիսոր՝ Շուշանիկ Գևորգյան
Դիրիժոր` Հարություն Արզումանյան
Նկարիչ` Մարիամ Մուրադյան
Գլխավոր խմբավար` Շուշան Հովհաննիսյան
Պարերը՝ Աննա Կարապետյանի
Դերերում՝ Սոֆա Բաղդասարյան, Արսեն Գևորգյան, Ռոբերտ Ղամբարյան, Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Աննա Մովսեսյան, Գևորգ Դավթյան, Վահագն Մարգարյան, Ժասմեն Ասրյան:
Մասնակցությամբ թատրոնի նվագախմբի, երգչախմբի, բալետային խմբի:
Գյուղական կյանք, որտեղ հայրը ցանկանում է աղջկան ամուսնացնել հարուստ տղայի հետ, բայց վերջում ուշացումով հաղթահարում է անկեղծ սերը:
Մտահաղացման և բեմադրության հեղինակ՝ Սամսոն Մովսեսյան
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան/Կարեն Լավչյան
Նկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան
Զգեստների նկարիչ՝ Իզաբելլա Սաֆրոնովա
Պարերը՝ Արտյոմ Գևորգյան
Գլխավոր խմբավար՝ Շուշան Հովհաննիսյան
Գործիքավորումը՝ Վահագն Վարդանյանի
Երգերի տեքստերը՝ Գևորգ Դավթյանի
Դերերում՝ Թերեզա Մաթևոսյան, Մարտին Ադամյան, Արսեն Գևորգյան, Բելլա Ամարյան, Աննա Ծատուրյան, Արտակ Հովհաննիսյան, Արև Հակոբյան, Վարդան Գևորգյան, Ռոբերտ Ղամբարյան, Հասմիկ Գևորգյան, Կարապետ Քարաջյան, Սերգեյ Ոսկանյան, Լաուրա Բաբայան, Յանա Թևանյան, Արման Սիմիկյան, Հայկազ Համբարձումյան, Հարություն Մելիք-Բեկյան, Տիգրան Նահապետյան, Ալբերտ Ղազարյան, Հովսեփ Նշանյան, Արթուր Աղաջանով, Հայկ Խոյլունց, Վիգեն Դարբինյան:
Մասնակցությամբ թատրոնի նվագախմբի, երգչախմբի, բալետային խմբի:
Ներկայացումը հավերժական սիրո ու հանուն դրա պայքարի մասին է։Այն մասին ,որ սերը չի ճանաչում սահմաններ և արգելքներ։
«Ալիսան հայելիների աշխարհում» հեքիաթային, երաժշտական ներկայացում է, որտեղ Ալիսան հայտնվում է կախարդական աշխարհում՝ լի ուրախ պարերով, զվարճալի կերպարներով և շախմատային արկածներով։ Խոսող կենդանիներն ու կախարդական իրավիճակները բեմը լցնում են ուրախությամբ ու հրաշքով՝ հիացնելով մեծերին ու փոքրերին։
Բեմադրությունը և բեմական տարբերակը՝ Ռուզան Խաչատրյանի
Նկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան
Զգեստների նկարիչ՝ Մարինա Թադևոսյան
Պարերը՝ Էդգար Կարապետյանի
Անիմացիան՝ Մարիամ Մուրադյանի
Դերերում՝ Շողեր Սարգսյան, Արթուր Կարապետյան, Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Ռուզան Գասպարյան, Մարատ Դավթյան, Արմեն Կարապետյան, Սաթիկ Հախնազարյան, Զարուհի Խաչատրյան , Մարիամ Գրիգորյան, Սերգեյ Ոսկանյան, Արսեն Ալբարյան, Սիփան Զադոյան, Հասմիկ Մխիթարյան, Կարապետ Քարաջյան:
Մասնակցությամբ թատրոնի բալետային խմբի:
Արցախի հեռավոր ու գողտրիկ մի գյուղում՝ որտեղ արևն այնքան մոտ է ծագում, որ թվում է՝ արթնանում ու քնում է մարդկանց ներսում, ապրում են «Արևի մարդիկ»։ Այնտեղ՝ արևի բնակավայրում, կողք կողքի բնակվում են ցավը, կորուստը, կամակորությունն ու միամտությունը։ Բայց նույն պահին այդ վայրում արթնանում են անկեղծ հումորը, ապրելու ու արարելու անսպառ կամքը։
Այս գյուղի ներսում թաքնված է Արցախի դիմագիծը՝ իր հմայքով, ճակատագրով ու անսպառ հավատով։ «Արևի մարդիկ» ներկայացնում են կյանքը, որտեղ միահյուսված է հավատարմությունը սեփական հողին, լույսին ու ապագային։
Մտահաղացումը՝ Միխայիլ Շվիդկոյի /ՌԴ/
Լիբրետոյի բեմական տարբերակն ու բեմադրությունը՝ Հակոբ Ղազանչյանի
Կոմպոզիտոր՝ Մաքսիմ Լեպաժ /Կանադա/
Լիբերտոն՝ Ելենա Կիսելևայի /ՌԴ/
Լիբրետոյի թարգմանությունը՝ Կարո Վարդանյանի
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան/Կարեն Լավչյան
Նկարիչ՝ Աննա Նինուա /Վրաստան/
Զգեստների նկարիչ՝ Տատյանա Պոպեսկի /Մոլդովա/
Բալետմեյստեր՝ Արինա Արարատյան
Խմբավար՝ Շուշան Հովհաննիսյան
Ռեժիսորի ասիստենտ՝ Գևորգ Դավթյան
Պրոյեկցիայի անիմացիան՝ Մարիամ Մուրադյան
Դերերում՝ Թերեզա Մաթևոսյան, Մարիամ Գրիգորյան, Արսեն Գևորգյան, Աննա Մովսեսյան, Ալբերտ Ղազարյան, Գևորգ Դավթյան, Հայկ Մաթևոսյան, Յանա Թևանյան, Հովսեփ Նշանյան, Տիգրան Նահապետյան, Անգելինա Անտարյան
Մասնակցությամբ թատրոնի նվագախմբի, երգչախմբի, բալետային խմբի:
Ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչ է թաքնված հեռուստաշոուների փայլուն դիմակի տակ։
«Փրայմ Թայմ»—շոու, որտեղ հեշտ հաղթանակներ չկան, իսկ յուրաքանչյուր որոշում կարող է փոխել ամեն ինչ։ Գլխավոր հերոսուհին՝ Աննան, մարտահրավեր է նետում մի աշխարհի, որտեղ օրենքները թելադրում են փողն ու կապերը։
Բայց կարո՞ղ է տաղանդը հաղթել այս անողոք խաղում։
Այս ներկայացման ընթացքում դուք պարզապես հանդիսատես չեք՝ դուք այս պատմության մասնակիցն եք։ Ամեն տեսարան լարվածության գագաթնակետ է, ամեն վայրկյան՝ անակնկալ։ Եվ այս ամենը՝ ուղեկցված կենդանի երաժշտությամբ, հզոր նվագախմբով ու տպավորիչ կատարումներով, որոնք կդարձնեն յուրաքանչյուր պահ անմոռանալի։
Բեմադրությունը՝ Երվանդ Ղազանչյանի
Ռեժիսոր` Շուշան Գևորգյան
Կոմպոզիտոր` Արամ Սաթյան
Դիրիժոր` Կարեն Լավչյան
Գլխավոր խմբավար` Շուշան Հովհաննիսյան
Նկարիչ` Վահագն Թևանյան
Զգեստների նկարիչ` Մերի Սարգսյան
Պարերը` Գագիկ Կարապետյանի
Երգերի տեքստերը` Վահունի Հովակիմյանի
Ռեժիսորի օգնական` Օֆելյա Ջենջոյան
Դերերում՝ Վահագն Մարգարյան, Սաթիկ Հախնազարյան, Աշոտ Հակոբյան, Սոնա Մուրադյան/Արև Հակոբյան, Արթուր Կարապետյան, Անի Քոչարյան, Զարուհի Խաչատրյան, Հայկազ Համբարձումյան, Գևորգ Դավթյան:
Մասնակցությամբ թատրոնի նվագախմբի, երգչախմբի, բալետային խմբի:
Երբեմնի մեծահարուստ Մինթոևը սնանկացել է ու հեղափոխությունից հետո հայտնվել Փարիզում։ Նրա որդին՝ Ժորժը, նրանից փող չստանալով, հորը խաբում է, թե շուտով ամուսնանալու է ամերիկյան բանկիր Մորգանի քրոջ դստեր հետ…
Ի՞նչ խորամանկությունների միայն չի դիմի մայրն, որ դուստրը վերջապես ամուսնանա։ Բայց դուստրը նույնպես հետ չի մնում և պատրաստ է ամեն ինչի՝ իր ազատությունն ու անկախությունը պահպանելու համար։
Մայր և դուստր, համառորեն պայքարելով իրենց նպատակների համար, յուրաքանչյուր քայլով միայն ավելի են խճճում իրավիճակը։ Իսկ ամեն փորձ այն շտկելու՝ հանգեցնում է նրան, որ ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից…
Երաժշտական ուրախ և գունեղ ներկայացում կախարդական հայելու, չար թագուհու, գեղեցկուհի Սպիտակաձյունիկի, նրբազգաց արքայազնի և, իհարկե, յոթ ուրախ և զվարճալի թզուկ եղբայրների մասին։
Բեմադրությունը` Հակոբ Ղազանչյանի
Նկարչական ձևավորումը՝ Նարեկ Քեշիշյանի
Պարերը` Նաիրա Հովհաննիսյանի
Երաժիշտ Տրուբադուրի և նրա հավատարիմ ընկերների հետ միասին մենք կգտնենք կորած արքայադստերը, կպայքարենք նենգ ավազակների դեմ, կփրկենք թագավորին և, իհարկե, կերգենք հիասքանչ երգեր։
Հեղինակ՝ Էդուարդո դե Ֆիլիպո
Թարգմանությունը՝ Արմեն Սանթրոսյանի
Բեմադրությունը, նկարչական և երաժշտական ձևավորումները` Հակոբ Ղազանչյանի
Պարերը` Նաիրա Հովհաննիսյանի
Դերերում՝ Սամվել Դանիելյան, Մարիամ Ղազանչյան/Սոնա Մուրադյան, Բորիս Պեպանյան, Զարուհի Խաչատրյան, Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Մարիամ Գրիգորյան, Վարդան Կուղյանոսյան, Արսեն Ալբարյան:
Մասնակցությամբ թատրոնի բալետային խմբի:
Վինչենցո դե Պրետորե անունով մի իտալացի գող իր կյանքի ընթացքում Սուրբ Հովսեփին ընտրում է որպես հովանավոր: Մահվանից հետո նա դիմում է Սուրբ Հովսեփին՝ խնդրելով միջնորդել Աստծու մոտ, որպեսզի «խեղճ Վինչենցոյին» թույլ տրվի մնալ դրախտում…
Հեղինակ` Մարկ Կամոլետտի
Թարգմանությունը՝ Դավիթ Մուրադյանի
Բեմադրությունը` Անուշ Սարգսյանի
Նկարիչ՝ Անի Պետրոսյան
Երաժշտական ձևավորումը՝ Արթուր Կարապետյանի
Դերերում՝ Սաթիկ Հախնազարյան, Վարդան Կուղյանոսյան, Հասմիկ Վերդյան, Սամվել Դանիելյան, Մարիամ Ղազանչյան, Սերգեյ Ոսկանյան:
Ամուսինը, իմանալով, որ իր կինը գնում է մորն այցելելու, որոշում է օգտվել պահից և հրավիրում սիրուհուն: Սակայն կինը՝ Ժակլինը, կասկածելով, չի գնում: Ամուսինը պնդում է, որ իր մոտ գալիս է մտերիմ ընկերը՝ Ռոբերտը, Ժակլինի սիրեկանը, իսկ սիրուհու ծննդյան օրը հրավիրում է խոհարար՝ տոնական ընթրիք պատրաստելու:
Ստեղծված զավեշտալի իրավիճակներում յուրաքանչյուրը կրել է ոչ այն դերը, որը նախատեսել էր: Սա մի խճճված, բայց համեղ ֆրանսիական պատմություն է:
ՉՈՐՍ ՊԱՏՃԱՌ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Լիրիկական կատակերգություն 2 գործողությամբ
Հեղինակ՝ Ռիչարդ Բայեր
Բեմադրությունը՝ Անուշ Սարգսյանի
Նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի
Պարերը՝ Նաիրա Հովհաննիսյանի
Երաժշտական ձևավորումը՝ Արթուր Կարապետյանի
Դերերում՝ Ռուզան Գասպարյան, Արա Դեղտրիկյան/Արթուր Կարապետյան, Սիփան Զադոյան, Արսեն Ալբարյան:
Ներկայացումը երկու միայնակ մարդկանց մասին է, որոնք կորցրել են իրենց սիրելիներին: Նախկինում նրանք ընտանիքներով էին ընկերացել, իսկ այժմ միայնակ են : Նրանք փնտրում են նոր իմաստ ու գույն իրենց կյանքում: Սյուժեն զարգանում է այնպես, որ հերոսները միաժամանակ վիճում ու հաշտվում են, հիշում իրենց մահացած ամուսիններին, սակայն ի վերջո հասկանում են, որ իրար կարիք ունեն: Սա պատմություն է սիրո ու կարոտի մասին՝ այն մասին, թե որքան կարևոր է զգալ, որ դու միայնակ չես: Ներկայացումը լի է հումորով ու խորին հուզմունքով:
Բեմադրությունը՝ Անուշ Սարգսյան Նկարիչ՝ Նելլի Բարսեղյան Երաժշտական ձևավորումը՝ Արմեն Մարգարյանի Պարերը՝ Հարություն Թոփալիդիսի
Դերերում՝ Վարդան Կուղյանոսյան, Սիփան Զադոյան, Մարգարիտա Խաչատրյան, Արև Հակոբյան, Զարուհի Խաչատրյան, Սերգեյ Ոսկանյան:
Գողը ներթափանցում է հարուստ իտալացի քաղաքական գործչի բնակարան՝ համոզված, որ այն երկար ժամանակով դատարկ է: Սակայն բնակարանի տերերը, յուրաքանչյուրը իր նպատակով, նախատեսել էին օգտագործել այն: Հուզիչ կրքեր, ամուսնական հարաբերություններ և անսահման հումոր…
Դերերում՝ Արա Դեղտրիկյան, Արմեն Կարապետյան, Սոնա Մուրադյան/Հասմիկ Վերդյան, Արև Հակոբյան, Վարդան Գևորգյան, Արսեն Ալբարյան, Արթուր Պետրոսյան, Վարդան Կուղյանոսյան
Յոթ բարեկամների տոնական երեկոն անսպասելիորեն վերածվում է մահվան ընտրության մղձավանջի։ Ապրելու իրավունքի համար պայքարը բացահայտում է մարդկային գիշատչական բնազդը, ցուցադրելով բարոյականության փլուզումն ու գոյատևման դաժան իրականությունը։
Դերերում՝ Արման Սիմիկյան, Մարիամ Ղազանչյան, Սիփան Զադոյան, Սերգեյ Ոսկանյան
Գլխավոր հերոսը՝ մտավոր հետամնաց Չարլին, համաձայնում է ուղեղի փորձնական վիրահատության ենթարկվել։ Նրա բանականությունը սկսում է արագորեն աճել... Բայց գիտելիքը կարո՞ղ է երջանկացնել մարդուն։ Մարդ լինելու համար արդյո՞ք պետք է ունենալ բարձր IQ:
Բեմադրությունը, նկարչական և երաժշտական ձևավորումները` Հակոբ Ղազանչյանի
Պարերը` Նաիրա Հովհաննիսյանի
Դերերում՝ Հարություն Մելիք-Բեկյան, Արթուր Կարապետյան, Անի Քոչարյան, Մարիամ Ղազանչյան/Հասմիկ Վերդյան/Մարիամ Գրիգորյան, Բորիս Պեպանյան, Աշոտ Հակոբյան, Սերգեյ Ոսկանյան, Արսեն Ալբարյան, Վարդան Կուղյանոսյան:
Վոկալ՝ Աննա Մովսեսյան/Մարգարիտա Օքրոյան
Մասնակցությամբ թատրոնի բալետային խմբի:
Նիկոլայ Գոգոլի կատակերգությունը, որը ներկայացնում է փոքրիկ քաղաքի իշխանությունների ու բնակիչների սուտն ու բնույթը:
Մի օր քաղաք է ժամանում մի մարդ, որին բոլորը ընդունում են որպես ռևիզոր։ Վախենալով, իշխանությունները սկսում են հաճոյանալ նրան՝ թաքցնելով իրենց արատներն ու սխալները։ Միաժամանակ, գլխավոր հերոսը, որը չունի որևէ պաշտոնական իշխանություն, օգտագործում է իրավիճակը իր անձնական շահերի համար։ Ներկայացումը սուր սատիրա է, որը կոշտ կերպով քննադատում է բյուրոկրատիան ու հասարակության տրամաբանության բացակայությունը։
22 Մայիս Հինգշաբթի 19:00
22
Մայիս Հինգշաբթի
19:00
Անուն Ազգանուն
E-mail
Բջջ․ Հեռախոս
PromoCode
Հասցե, նշում
✓ Վավեր!Մուտքագրեք էլ․ հասցեի ճիշտ ֆորմատ!
Կոդը Վավեր է!
Կոդի լիմիթը սպառվեց, խնդրում ենք թարմացնել էջը և փորձել նորից!
Ձեր հավաքած կոդը սխալ է! Մնաց հնարավորություն
Շարունակելու համար խնդրում ենք հաստատել ձեր բջջ․ հեռախոսին ուղարկված կոդը!
Վճարել բանկային քարտով
Վճարել բանկային քարտով
Պատվիրել առաքում
Idram
Telcell wallet
Շարունակելու համար խնդրում ենք հաստատել ձեր էլ. հասցին ուղարկված նամակը!