Հունիսի 2, 2022 Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճակատային հատվածում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ, Պետական մրցանակի դափնեկիրներ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը։ Անգնահատելի է Երվանդ Ղազանչյանի դերն ու վաստակը հայ թատրոնի պատմության մեջ, ինչի մասին խոսվել և դեռ խոսելու են սերունդները:
Հունիսի 2-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը կդառնար 85 տարեկան։
12 Մայիս, 2021
Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը նոր թատերասրահ ունի: Այն կոչվում է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Պարոնյան թատրոնում երկար տարիներ իր ավանդն ունեցած լուսահոգի Երվանդ Ղազանչյանի անունով:
«Երվանդ Ղազանչյան» թատերասրահը պաշտոնապես բացվեց մայիսի 12-ին:
Բացման հանդիսավոր արարողությանը հանդիսատեսի դատին ներկայացվեց Էդվարդ Ռաձինսկու «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը» պիեսի հիման վրա բեմադրված «Ներոն և Սենեկա» ներկայացումը:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ նորաստեղծ թատերասրահում փոքր բեմ ունենալու գաղափարը Երվանդ Ղազանչյանինն է եղել: «Սա նաև թատրոնի փոքր դահլիճ կարելի է համարել»,-ասաց Հակոբ Ղազանչյանը:
Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում 1917թ հուլիսի 1-ին կայացավ թատերական երկու լեգենդի` ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի և նրա լուսահոգի տիկնոջ` ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկո:
Ներկա էին պետական այրեր, հասարակական գործիչներ, մտավորականներ և թատերարվեստի ոլորտի նվիրյալներ: «Իմ ցանկությունն է, որ այս օրը հիշեք ոչ թե Գալյա Նովենցի և Երվանդ Ղազանչյանի երեկո, այլ մարդկանց, որոնք ներկա են հանդիսասրահում»,- ասել է Ե. Ղազանչյանը:
2016 թվականը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի համար հոբելյանական տարի է՝ թատրոնը նշում է իր հիմնադրման 75-ամյա հոբելյանը:
Ողջ տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումների շրջանակներում ցուցադրվեցին մի շարք ներկայացումներ` նվիրված թատրոնի երախտավորներ՝ Վարդան Աճեմյանի, Արտեմի Այվազյանի, Արամ Տեր-Հովհաննիսյանի, Թադևոս Սարյանի, Շարա Տալյանիհիշատակին: Թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում՝ Գ. Խանջյանի «Ինձնից պրծում չկա» և Ժ. Հարություն
յանի «Պարոն Բաբիկը և ուրիշներ» ներկայացումներով:
Հոբելյանական միջոցառումները եզրափակվեցին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացած հանդիսավոր հոբելյանական ծրագրով:
Բախտավորություն է, երբ հեղինակին հնարավորություն է ընձեռվում ներկայացնել մի թատրոնի պատմություն, որի հիմնադրման ականատեսն է: Ասվածը վերաբերում է արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանին, որի «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի 17-րդ աշխատությունը նվիրված է Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հիմնադրման 75-ամյակին:
Թատրոնի հիմնադրման օրվանից Սերգեյ Առաքելյանը ոչ միայն այդ մշակութային օջախում է, այլեւ բազում կերպարներ է խաղացել, այդ թվում՝ Կուրտիս (Շեքսպիրի «12-րդ գիշեր»), Մանկովիչ (Նուշիչի «Տիկին մինիստրուհին», Ամիլախվարի (Ջոջուա՝ «Ծղնեթցի Մայան»), Ադվոկատ (Չարենցի «Կապկազ թամաշա») եւ այլն: Ասում են՝ Տաթեւիկ Սազանդարյանը, Գոհար Գասպարյանը, Շարա Տալյանը հիացել են նրա բարիտոնով, օրինակ, Մոկրոուսովի «Որտեղ է այդ տունը, որտեղ է այդ փողոցը» օպերետում Պյոտրի կերպարում: