ԹԱՏՐՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԵԺԻՍՈՐ՝
ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ
ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ
Ծնվել է 1959թ. հուլիսի 3-ին, Երևանում: 1976թ. ավարտել է Գյումրի Պուշկինի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը, 1982թ.` Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերարվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: 1984-89թթ գլխավորել է Կապանի Ա.Շիրվանզադեի անվան, 1989-96թթ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական թատրոնները: Մասնակցել է բազմաթիվ միջազգային թատերական փառատոների և արժանացել գլխավոր մրցանակների: 2007թ-ից Հայաստանի թատերական գործիչների միության նախագահն է: 2006թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2012թ. և 2013թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: |
ՌԵԺԻՍՈՐ՝ ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ
Անուշ Սարգսյանը Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն եկավ 1983թ.-ին՝ մինչև Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետն ավարտելը: Նրա առաջին բեմադրությունը( դիպլոմային աշխատանք) Ռ.Ավետիսյանի «Պահպանենք ձևական կողմը» կատակերգությունն էր, որը ապահովեց նրա տեղը թատրոնում: Չանդրադառնալով շնորհաշատ ռեժիսորի բոլոր բեմադրություններին, որոնց թիվն անցնում է երկու տասնյակը, փաստենք, որ գեղարվեստական ճաշակ կա բեմադրություններում, նա կարողանում է գտնել յուրաքանչյուր պիեսը բացելու բանալին, թերևս գաղտնիքներից մեկը, որի շնորհիվ նրա բեմադրությունները երկար են մնում խաղացանկում (Ա.Պապայան «Գնա մեռի, արի սիրեմ», ավելի քան 15 տարի Դ.Պսաֆաս «Պահանջվում է ստախոս», Ա. Նիկոլաի «Սեր, մինչ ի մահ») եւ այլն: Որպես առավելություն պիտի նշել նրա բեմադրութունների բեմական խոսքի (Պարոնյան «Պաղտասար աղբար») բարձր մակարդակը: |
ԳԼԽԱՎՈՐ ԴԻՐԻԺՈՐ՝
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Դիրիժոր Հարություն Արզումանյանը ծնվել է 1971թ.-ին Գյումրիում: 1993-1996թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական բաժինը: Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնում ու սիմֆոնիկ այլ նվագախմբերում ստեղծագործական պատկառելի կենսագրություն արձանագրած դիրիժոր էր Հարություն Արզումանյանը, երբ հրավիրվեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն նախ որպես հերթական, իսկ այսօր արդեն գլխավոր դիրիժոր: Զգալի է նրա ներդրումը թատրոնի երաժշտական գեղագիտության ստեղծման ու պահպանման գործում: 1983թ.-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում: Գրել է սիմֆոնիա, սիմֆոնիկ պոեմ, կոնցերտ նվագախմբի համար, ռոմանսներ, երգեր, խմբերգեր, թատերական և կինոերաժշտություն: Երկար տարիներ է համագործակցում է Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ, երաժշտություն է գրել թատրոնում բեմադրված՝ Ա.Պապայանի «Փարիզեցի փեսան»(1972թ.), Ռ.Ավետիսյանի «Պահպանենք ձևական կողմը» (1983թ.), Ե.Օտյանի «Չարշըլը Արթին աղա» (2016թ.) և այլ բեմադրությունների համար: |
ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱՎԱՐ՝
ՇՈՒՇԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՇՈՒՇԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ծնվել է 1979 թ.-ին, Լենինական քաղաքում (այժմյան Գյումրիում)։ 8 տարի սովորել է Երևանի թիվ 170 միջնակարգ դպրոցում, որից հետո՝ 1995 թ.-ին ընդունվել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարան, որտեղ սովորել է 4 տարի և ստացել խմբավարի, դիրիժորի ու մանկավարժի թերի բարձրագույն կրթություն։ 1999 թ.-ին ընդունվել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի տեսական վոկալ ֆակուլտետի խմբավարական բաժին՝ Հովհաննես Չեքիջյանի դասարան։ Կոնսերվատորիան ավարտել է էքստերն և գերազանց կարմիր դիպլոմով։ 2002-2006 թթ.-ին բնակվել և աշխատել է Ռուսաստանի դաշնության Մոսկվա քաղաքում։ 2000 թ.-ին որպես երգչուհի աշխատել է Հայաստանի ակադեմիական երգչախմբում, զուգահեռ երգել է Գեղարդավանքում։ 2006 թ.-ից մինչ օրս աշխատում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես գլխավոր խմբավար և երգչախմբի ղեկավար (համատեղ աշխատել է քոլեջում՝ որպես երաժշտության ուսուցչուհի): |
ԴԻՐԻԺՈՐ՝
ԿԱՐԵՆ ԼԱՎՉՅԱՆ
ԿԱՐԵՆ ԼԱՎՉՅԱՆ
Կարեն Լավչյան- ջութակահար, դիրիժոր: Ծնվել է Երևանում, 1958թ.-ին: Սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ջութակի (1976-1981թթ.-ին) և դիրիժորական (1991-1995թթ.-ին) բաժինները: Որպես մանկավարժ աշխատում է Երևանի կոնսերվատորիայում, իսկ 2019 թվականին՝ որպես դիրիժոր, հրավիրվել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն: 1997-1999թթ.-ին օպերային թատրոնում ղեկավարել է Ա.Տիգրանյանի «Անուշ», Տ.Չուղաջյանի «Արշակ երկրորդ», «Կարինե» և Վերդիի «Օթելլո» ներկայացումները: Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Լավչյանը ղեկավարում է «Մորգանի խնամին», «Ուշ լինի, նուշ լինի», «Կարինե» երաժշտական կատակերգությունները: Կարեն Լավչյանը միաժամանակ վոկալի վարժություններ է անում արտիստների հետ, հետևում է նաև երգչախմբի աշխատանքներին: |
ՏՆՕՐԵՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ, ԿՈՄՊՈԶԻՏՈՐ, ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ
ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
Մարտին Վարդազարյան-կոմպոզիտոր, դաշնակահար: Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային (1961թ.) և ստեղծագործական (1970թ.) բաժինները: 1956-1960թթ.-ին եղել է ՀՀ հեռուստառադիոյի էստրադային կվինտետի դաշնակահար, 1966-1972թթ.-ին՝ էստրադային անսամբլի գեղարվեստական ղեկավար, 1990թ.-ից՝ էստրադային սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր-խորհրդատու: |
ԹԱՏՐՈՆԻ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՎԱՐԻՉ, ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՌՈՒԲԵՆ
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Ռուբեն Մաթևոսյան-մեներգիչ, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ(1978թ.), պրոֆեսոր (1996թ.): Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մեներգեցողության դասարանը (1967թ.): 1961թ.-ից մինչ այսօր աշխատում է ՀՀ հեռուստառադիոպետկոմի ժողգործիքների անսամբլում՝ որպես մենակատար, իսկ 1996թ.-ից՝ որպես գեղարվեստական ղեկավար: 1992-1996թթ.-ին եղել է «Աստղեր» անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու մենակատարը: 1986 թվականից դասավանդում է Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում, 1990 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայում։ Մենահամերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: 2016թ.-ից Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երգչախմբի վարիչն է: Մասնագիտական դասեր է կազմակերպում ոչ միայն դերասանների, մեներգիչների, այլև վոկալամասնագիտական անհատական վարժություններ է անում թատրոնի երգչախմբի անդամների հետ, հետևում է երաժշտական ներկայացումներին, մասնակցում է նրանց բեմական փորձերին: |
ԹԱՆԳԱՐԱՆԻ ՎԱՐԻՉ
ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թանգարանի վարիչն է Թատերական արվեստի հանրապետական փառատոնի դափնեկիր, ‹‹Արտիստ›› փառատոնի դափնեկիր, ‹‹Գոհար Գասպարյան›› ոսկե մեդալակիր Սերգեյ Առաքելյանը: Ծնվել է 1931թ. մայիսի 25-ին, Երևանում: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Դպրոցական տարիներից մասնակցել է Երևանի պիոներների պալատի թատերական, գրական, վոկալ խմբերին, աշակերտել է Արուս Ոսկանյանին, Դանիել Ղազարյանին, Կարո Զաքարյանին, Ազատ Մանուկյանին: 1951-1954թթ ապրել է Բաթումի քաղաքում, տեղում կազմակերպել է հայկական թատերախումբ, բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ: 1954-1962թթ որպես դերասան աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, խաղացել է տասնյակ դերեր: Թատրոնին զուգահեռ 1959-1979թթ աշխատել է Աբովյանի շրջանային մշակույթի տանը` որպես գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր: Բեմադրել է ավելի քան 50 ներկայացում: Բոլոր ներկայացումներում խաղացել է գլխավոր դերեր: Խաղացած ներկայացումներից են` Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Շմագա), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Զիմզիմով), «Խաթաբալա» (Զամբախով), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Նազար), Ա.Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» (Արշակ), Հ.Թումանյանի «Չախ-չախ թագավորը» (Թագավոր), Մոլիերի «Ժորժ Դանդեն» (Լյուպեն), «Սկապենի արարքները» (Սկապեն) և այլն: Նրա բեմադրությունների և դերակատարումների մասին գրվել են 100-ից ավելի գրախոսականներ, մամուլում տպագրվել են Գարեգին Երիցյանի, Նաիրի Զարյանի, Ավետ Ավետիսյանի, Օլգա Գուլազյանի, Վահրամ Փափազյանի, Սուրեն Քոչարյանի, Պահարեի հիացական խոսքերը: 1960թ. Աբովյանի շրջանային մշակույթի տանը կից ստեղծել է օպերային ստուդիա, բեմադրել է Ալեքսանդր Հովհաննիսյանի «Պեպո» օպերան և դարձել է Պեպոյի առաջին դերակատարը: 1979թ. հրավիրվել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան` որպես գիտամասսայական բաժնի վարիչ և աշխատել է մինչև 1993թ.: Կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ, գիտական նստաշրջաններ, հոբելյանական, մեծարման, ստեղծագործական երեկոներ, 50-ից ավելի զեկուցումներ է կարդացել գիտական նստաշրջաններում: Զբաղվել է սայաթնովագիտությամբ, ստեղծել է իր անձնական հավաքածուն, որի նյութերն անցնում են տասնյակ հազարներից: Բացի Սայաթ-Նովայից, ունի նաև գրականության և արվեստի այլ գործիչներին վերաբերող անձնական արխիվներ, հազարավոր լուսանկարներ, բացառիկ ձեռագրեր, վավերագրեր, անձնական իրեր: Տարբեր ժամանակահատվածներում ղեկավարել է Երևան քաղաքի Զեյթուն, Արաբկիր, Շենգավիթ ավանների մշակույթի պալատների, Մյասնիկյանի անվան կահույքի ֆաբրիկայի, նախագծային ինստիտուտի, պետական համալսարանի թատերախմբերը: 1993-98թթ նշանակվեկ է «Զորավար Անդրանիկ» մշակույթի կենտրոնի տնօրեն: Իլյիչ Բեգլարյանի հետ 2006թ. հիմնադրել է «Զորավար Անդրանիկ» թանգարանը, եղել է նրա գիտական նախագծի և ցուցադրության հեղինակը: Երկար տարիներ աշխատել է որպես Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի տնօրեն: Տասը տարի շարունակ եղել է Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի թանգարանի տնօրենը և ստեղծել է բազմաթիվ ֆոնդեր, կազմակերպել է ցուցահանդեսներ: Աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններում` որպես թանգարանի վարիչ: Հիմնադրել է «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարը և հեղինակել է «Սվետլանա Գրիգորյան», «Կարպ Խաչվանքյան», «Ժենյա Ավետիսյան», «Յուրի Ամիրյան», «Օֆելյա Համբարձումյան», «Գոհար Գասպարյան», «Երվանդ Ղազանչյան», «Գալյա Նովենց», «Բաբկեն Ներսիսյան» և այլ նկարազարդ ալբոմ-ժողովածուներ: Գրել է թատերագիտական, գրականագիտական և այլ հոդվածներ, կազմակերպել ցուցահանդեսներ, հեռուստատեսային հաղորդումներ: Դարձել է Թատերական արվեստի հանրապետական և «Արտիստ» փառատոների դափնեկիր: Արժանացել է «Գոհար Գասպարյան» ոսկե մեդալի, 2009թ.` Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: |