Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հիմնադրվել է 1941 թվականի դեկտեմբերի 23-ին Վ. Վալենտինովի «Հրե քրմուհի» օպերետի բեմադրությամբ, պաշտոնապես բացվել է 1942 թվականի հունիսի 22-ին Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով։ |
16 հուլիս, 1893 (Թիֆլիս) - 07 նոյեմբեր, 1965թ (Երևան)
Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավար
1942թ բացվում է Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները դրվում են Շարա Տալյանի վրա:
Նրա ջանքերով թատրոնը համալրվում է օպերետային ժանրի փայլուն գործիչներով: Հայտարարված մրցույթով ստեղծվում է նվագախումբ, երգչախումբ, բալետային խումբ: Դոնի-Ռոստովից, Բաքվից, Թբիլիսիից, Մոսկվայից հրավիրվում են դերասան-դերասանուհիներ:
Թատրոնի սկզբնական խաղացանկը, Արամ Տեր-Հովհաննիսյանի հետ համատեղ, կազմում է Շարա Տալյանը դասական հեղինակների` Ֆրիմըլիի, Նելսոնի, Շտրաուսի, Կալմանի, Միլլեկերի, Դունաևսկու, Լեպինի և անհրաժեշտաբար հայ կոմպոզիտորների` Չուխաջյանի և Այվազյանի օպերետներով:
1943թ հունվարի 5-ին, համաձայն իր դիմումի, թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականություններից ազատվեց Շարա Տալյանը, իր ջանքերով և իր գեղարվեստական ղեկավարությամբ` Հայֆիլհարմոնիային կից ստեղծած օպերետային խումբը` օպերետային պետական թատրոնի վերածելու գործում մատուցած բացառիկ ծառայության համր, Շարա Տալյանն արժանացավ Մինիստրների խորհրդին առընթեր Արվեստի գործերի վարչության հատուկ շնորհակալության:
Հայ մշակույթի պատմության մեջ Շարա Տալյանը մնաց որպես Հայաստանում առաջին հայկական օպերետային թատրոնի հիմնադիրը:
26 հունիս, 1902 (Բաքու) - 14 նոյեմբեր, 1975 (Երևան)
Թատրոնի գեղարվեստական ղեկավար` 1944 - 1947թթ
Նա մեզանում առաջինն էր նաև, որ օպերետներ և երաժշտական կատակերգություն ստեղծեց ժամանակակից թեմաների վրա` ‹‹Երջանիկ օր›› և ‹‹Հին հիվանդություն››, սակայն նրա լավագույն ստեղծագործությունները եղան ‹‹Ատամնաբույժն արևելյան›› և ‹‹Ուշ լինի, նուշ լինի›› օպերետները:
Ունկնդիրը սիրեց նրա վառ մեղեդային երաժշտությունը և պատահական չէ, որ դրանք մինչև օրս հնչում են թատրոնի բեմից: Թատրոնի խաղացանկը աստիճանաբար հարստացել է Արտեմի Այվազյանի ‹‹Աշուղ Մուրադ››, ‹‹Քաջ Նազար››, ‹‹Կապկալ թամաշա››, ‹‹Վարինկի վեչերը›› և ‹‹Սեր աստղերի տակ›› օպերետներով և երաժշտական կատակերգություններով:
Հայ երաժշտական թատրոնի և հատկապես երաժշտական կոմեդիայի թատրոնի պատմության մեջ նշանակալի տեղ է զբաղեցնում հատկապես Արտեմի Այվազյանի և` որպես թատրոնի գեղարվեստական ղեկավարի (1944-1947), և որպես փայլուն օպերետների ու երաժշտական կատակերգությունների հեղինակի գործունեությունը:
28 ապրիլ, 1903թ (Երևան) - 23 սեպտեմբեր, 1974թ (Երևան)
Դերասան - ռեժիսոր
Լինելով թատրոնի առաջին գլխավոր ռեժիսորը, նա կարողացավ կազմակերպել թատերական գեղարվեստական հետաքրքիր միջավայր, ստեղծեց ժամանակի ըմբռնումով երաժշտական թատրոն, նրա բեմադրությամբ դասական և ազգային ստեղծագորշությունները հնչեցին ռեժիսորական ընկալման ցայտունությամբ, հանդգնությամբ և այս ամենով Թադևոս Սարյանը հաստատեց փառավոր ավանդույթներ, արձանագրեց հաղթանակների իր տարեգրությունը:
Նրա բեմադրած քսանից ավելի ներկայացումները օպերետներ և երաժշտական լայնածավալ կատակերգություններ են` ‹‹Ատամնաբույժն արևելյան››, ‹‹Կարինե››, ‹‹Երջանիկ օր››, ‹‹Մեծ հարսանիք››, ‹‹Գարնանային երգ››, ‹‹Թագավորը զվարճանում է›› (որով եվ բացվել է թատրոնի վարագույրը), ‹‹Բայադերա››, ‹‹Ռոզ Մարի››, ‹‹Կրկեսի իշխանուհին››, ‹‹Անհանգիստ երջանկություն››, ‹‹Գնչուների բարոնը››, ‹‹Կապույտ Դանուբի ափին››, նաև այլ բեմադրություններ, որոնց համար Սարյանը գտել էր հետաքրքիր լուծումներ` դարձնելով այն երաժշտական կոմեդայի ժանրի երևույթներ: Երաժշտական թատրոնի պատմության մեջ բացառիկ նշանակություն ունի դերասան Թադևոս Սարյան երևույթը: Նա ազատ էր բեմի վրա, անսահմանափակ հնարավորություններով լեցուն, բնական և բազմերանգ:
Մինթոև (‹‹Մորգանի խնամին››), Թադե (‹‹Շողոքորթն››), Բալաբեկ (‹‹Աղբյուրի մոտ››), Օսկան (‹‹Օսկան Պետրովիչն էն կինքումը››), Արշակ Բեգլարիչ (‹‹Հին հիվանդություն››), Զուպան (‹‹Գնչուների բարոնը››), Թափառնիկոս (‹‹Ատամնաբույժն արևելյան››) սարյանական հոյակերտ անձնավորումներ են, որոնք հայ թատրոնի պատմության մեջ մնացին անկրկնելի:
13 հունվար, 1886 (Թիֆլիս) - 20 սեկտեմբեր, 1970 (Երևան)
Դիրիժոր - խմբավար
Իր ղեկավարության ոչ մեծ ժամանակահատվածում նա պատրաստել և ղեկավարել է արևմտաեվրոպական և հայկական դասական օպերետների ներկայացումներ, որոնցից` ‹‹Բայադերա››, ‹‹Հրո քրմուհին››, ‹‹Ատամնաբույժն արևելյան››, ‹‹Սիլվա›› (հայերեն և ռուսերեն), ‹‹Լեբլեբիջի››, ‹‹Մարիցա››, ‹‹Խեղճ Իոնաֆան››, ‹‹Ուշ լինի, նուշ լինի››, ‹‹Թագավորը զվարճանում է››, ‹‹Սերենադա››, ‹‹Մարիցա››, ‹‹Ռոզ Մարի›› բեմադրությունները երկար տարիներ մնացին խաղացանկում, ուղենիշ դառնալով թատրոնի ստեղծագործական առաջընթացի, պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման, խաղացանկի հարստացման գործում:
03 դեկտեմբեր, 1903 (Նոր-Նախիջևան) - 06 սեպտեմբեր, 1994 (Երևան)
Դերասան
Դժվար էր նրանց անջատել իրարից, պատկերացնել առանձին-առանձին: Հայաստանի Արվեստի գործերի վարչության հատուկ հրավերով, Երևան փոխադրվելով Դոնի Ռոստովի իրենց հիմնադրած հայկական օպերետային թատրոնից, Դանզաս ամուսինները հանդիսացան նաև երևանյան օպերետային թատրոնի լիիրավ հիմնադրողները, այդ ժանրի ծիծեռնակները հայ երաժշտական իրականության մեջ:
Տաղանդի, հմայքի և առհասարակ դերասանական արվեստի մեծ վարպետության հասնելու ճանապարհին Դանզասները աննահանջ ու անզիջում քայլել են դեպի արվեստի բարձրակետը:
Ու այդ կետից նրանց անձնավորած որ կերպարն էլ քննելու լինենք` Ջուլիետ, Ռոմեո (‹‹Թագավորը զվարճանում է››), Մարիետա, Նապոլեոն (‹‹Բայադերա››), Ստասի, Բոնի (‹‹Սիլվա››), Վանդա, Հերման (‹‹Ռոզ Մարի››), Մաբել, Տոնի (‹‹Կրկեսի իշխանուհին››), Ուստիան, Նազար (‹‹Քաջ նազար››), Պեպիտա, Միկկի (‹‹Ազատաշունչ հողմը››) պիտի համոզվենք, որ այն կրում է մշակվածության կնիքը, ունի իր պրոֆեսիոնալ կոչումը, իր լեզուն ու գույնը, իր վառ ու յուրահատուկ բնավորությունը:
10 մայիս, 1899 (Թիֆլիս) - 22 մարտ, 1977(Երևան)
Դերասան, բեմադրիչ
Դերասնական գործունեությանը զուգահեռ Հայկ Դանզասը ունեցավ նաև ռեժիսորական հաջողություններ: Ուշագրավ բեմադրություններ էին հատկապես ‹‹Հրո քրմուհին›› (1942), ‹‹Մարիցան›› (1943) , ‹‹Քեռի քուչին›› (1946):
15 հուլիս, 1905 - 24 հունվար, 1977
Բեմադրիչ
‹‹Մորգանի խնամին››, ‹‹Շողոքորթըն››, ‹‹Աղբյուրի մոտ››, ‹‹Ազատաշունչ հողմը››, ‹‹Ատամնաբույժն արևելյան››, ‹‹Կարինե››, ‹‹Ծաղիկների աշխարհում››` սրանք մեծ թատրոնին վայել ներկայացուներ են, որոնցում Աճեմյանը կարողացավ ի հայտ բերել և առավելագույնս բացահայտել Թադևոս Սարյանի, Կարպ Խաչվանքյանի, Սվետլանա Գրիգորյանի, Արտաշես Արևշատյանի, Ալլա Անդրիասյանի, Մելինե Համամջյանի դերասնական անհատականությունների թաքնված հնարավորությունները:
Աճեմյանական բեմադրությունները հաստատեցին, թե որքան մեծ է ռեժիսորի դերը երաժշտական թատրոնում: Նրա այն միտքը` թե այս թատրոնում բոլորը` երգիչներ թե պարողներ, մինչև իսկ երգչախմբի արտիստները պետք է երևան իբրև դերասաններ` ձուլվեն ներկայացմանը, հրաժեշտ տալով չեզոք վիճակին: Գլխավորը` երաժշտական կոմեդիայի թատրոնում Աճեմյանի հեղինակած բեմադրությունների շնորհիվ հաստատվեց երաժշտականի և բեմականի համաձուլման սկզբունք, որը մի նոր որակ էր երաժշտական թատրոնում:
Պատահական չէ, որ աճեմյանական շրջանը թատրոնի պատմության մեջ մտավ որպես ‹‹Ոսկե դար››: