ԿԱՐՈ ՇԱՀԲԱԶՅԱՆ
Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 24-րդ տնօրենն է Կարո Շահբազյանը, որն այս պատասխանատու գործը ստանձնել է 2002 թվականի հունիսի 27-ին: Շահբազյանը թատրոն եկավ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունից, եկավ տնօրենի դժվարին ու պատասխանատու գործի իրականացման գիտակցությամբ ու պատրաստակամությամբ: Տնօրինության ջանքերով համալրվել է թատրոնի նվագախումբը, երգչախումբը, բալետային խումբը և դերասանական կազմը: Թատրոնը դարձել է հասարակայնության սիրելի օջախներից մեկը: