ԱՆԻ ՆԻԿՈՅԱՆ
ԱՆԻ ՆԻԿՈՅԱՆ

Անի Նիկոյանը ծնվել է 1989թ.-ի սեպտեմբերի 30-ին Երևանում։
2007-2011թթ.սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանական արվեստ» բաժնում (Սոս Սարգսյանի արվեստանոց):
2009-2021թթ. աշխատել է Պետական Կամերային երաժշտական թատրոնում' որպես դերասանուհի:
2009թ.-ին հիմնել է իր սեփական պարային ստուդիան՝ ADcrew-ն: 2022թ.-ի հունվարից աշխատում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

Խաղացած դերեր.
Վիկա՝ «Միայն քեզ եմ սիրում»
Սյուզի՝ «Վաղը ուշ կլինի»
լրագրող՝ «Քաջ Նազար»: