Երվանդ Խաչատուրի Ղազանչյան, հայ բեմադրիչ։ Պրոֆեսոր։ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ
1993 - 2019թթ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար
1993 - 2019թթ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար
Երևանի պատվավոր քաղաքացի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ
1993թ-ից եղել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1993-2002թթ` նաև թատրոնի տնօրեն:
ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆ՝
ՄԵԾ ՄԱՐԴԱՍԵՐԸ
ՄԵԾ ՄԱՐԴԱՍԵՐԸ
Երվանդ Ղազանչյանը ծնվել է Երևանում: 1953-58թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Ստացել է դրամատիկ թատրոնի դերասանի որակավորում: 1962-65թթ սովորել է նույն ինստիտուտի ռեժիսորական բաժնում` դրամատիկ թատրոնի ռեժիսորի որակավորմամբ: 1964-65թթ ռեժիսորական բարձրագույն կուրսեր է անցել Սանկտ Պետերբուրգի Մ.Գորկու անվան պետական ակադեմիական թատրոնին կից ստուդիայում` Գ.Տովստանոգովի ղեկավարությամբ: 1949-52թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես սկսնակ դերասան, 1958-62թթ` Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր, 1967-70թթ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր, 1984-86թթ` որպես տնօրեն և գեղարվեստական խորհրդի նախագահ, 1970-76թթ` Լենինականի դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան)` որպես գլխավոր ռեժիսոր, 1976-78թթ` Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն, 1980-84թթ և 1986-93թթ` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես գլխավոր ռեժիսոր: 1993թ-ից եղել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1993-2002թթ եղել է նաև թատրոնի տնօրենը: Հայ թատրոնում բեմադրել է հայ և արտասահմանյան դասականների մի շարք ստեղծագործություններ` Սարտրի «Անթաղ մեռելներ», Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», «Մորգանի խնամին» (ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ), Ֆ.Դոստոևսկու «Ապուշը», «Ոճիր և պատիժ», Ժ.Հարությունյանի «Հարսանիք», «Պարոն Բաբիկը և ուրիշները», Բ.Բրեխտի «Կուրաժ մայրիկը», Ֆ.Լորկայի «Արյունոտ հարսանիք», Ե.Չարենցի «Երկիր Նաիրի», Սոլտիկով-Շչեդրինի «Մի քաղաքի պատմություն», Վ.Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ», «12-րդ գիշեր», Սանինի «Ես մարդ եմ», Մոլիերի «Քաղքենին ազնվական», Ն.Գոգոլի «Ամուսնություն», Ժ.Անանյանի «Ես եմ, եկել եմ», «Տեր, մի թող մեզ անտեր», «Մեռնելու էլ իրավունք չունիմ», Արիստոֆանեսի «Լիսիստրատե», Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ), Կ.Խոդիկյանի «Լիր արքայի ծաղրածուն» և այլն: 1974թ-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (1991թ-ից` պրոֆեսոր): 1995-2007թթ եղել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը: 1986թ. պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով, 2005թ.` «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումով, 2008թ.` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով: 1974թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2004թ.` ժողովրդական արտիստի կոչման, 2015թ.` ՀՀ նախագահի մրցանակին (Տ.Չուխաճյանի «Կարինե» օպերետի համար), 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: Մահացել է Երևանում:
ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
Ժան Պոլ Սարտր - «Անթաղ մեռելներ» Ալեքսանդր Շիրվանզադե - «Պատվի համար» Ալեքսանդր Շիրվանզադե - «Մորգանի խնամին» Ֆյոդոր Դոստոևսկի - «Ապուշը» Ֆյոդոր Դոստոևսկի - «Ոճիր և պատիժ» Ժորա Հարությունյան - «Հարսանիք» Ժորա Հարությունյան - «Պարոն Բաբիկը և ուրիշները» Բերտոլդ Բրեխտ - «Կուրաժ մայրիկը» Ֆեդերիկո Գարսիա Լորկա - «Արյունոտ հարսանիք» Եղիշե Չարենց - «Երկիր Նաիրի» Միխայիլ Սալտիկով-Շչեդրին - «Մի քաղաքի պատմություն» Ուիլյամ Շեքսպիր - «Ոչնչից մեծ աղմուկ» Ուիլյամ Շեքսպիր - «12-րդ գիշեր» Սանին - «Ես մարդ եմ» Ժան Բատիստ Մոլիեր - «Քաղքենին ազնվական» Նիկոլայ Գոգոլ - «Ամուսնություն» Ժիրայր Անանյան - «Ես եմ եկել եմ» Ժիրայր Անանյան - «Տեր մի թող մեզ անտեր» Ժիրայր Անանյան - «Մեռնելու էլ իրավունք չունիմ» Արիստոֆանես - «Լիսիստրատե» Հակոբ Պարոնյան - «Ատամնաբույժն արևելյան» Կարինե Խոդիկյան - «Լիր արքայի ծաղրածուն» Չխեիձե - «Կամուրջ» Կառլո Գոցցի - «Թագավոր եղջերուն» Արամաշոտ Պապայան «Գնա մեռի,արի սիրեմ» Արտեմի Այվազյան, Գարեգին ԵրիցյաՆ «ոՒՇ ԼԻՆԻ, ՆՈՒՇ ԼԻՆԻ» Տիգրան Չուխաջյան «ԿԱՐԻՆԵ» Գուրգեն Խանջյան «ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ» |
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
1949-1952 թվականներին աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում որպես սկսնակ դերասան։
1958-1962 թվականներին աշխատել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան պետական թատրոնում որպես դերասան և ռեժիսոր։
1967-1970 թվականներին աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես ռեժիսոր։
1970-1976 թվականներին աշխատել է Լենինականի պետական թատրոնում որպես գլխավոր ռեժիսոր։
1974 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։
1976-1978 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն։
1980-1984 թվականներին աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում որպես գլխավոր ռեժիսոր։
1984-1986 թվականներին աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես տնօրեն և գե ղարվեստական խորհրդի նախագահ։
1986-1993 թվականներին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսոր։
1993 թվականից Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, 1993-2002 թվականներին` տնօրեն։
1995-2007 թվականներին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ։